ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

ԱՊՀ ուրվական զորավարժությունները

18:51, 25 Նյմ, 2016

Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր  ԱՊՀ երկրների միասնական հակաօդային պաշտպանության համակարգի զորավարժությունների մեկնարկի մասին, որին, ըստ ՌԴ ՊՆ-ի, մասնակցել էին նաև Հայաստանի զինված ուժերի ավիացիան:

ՌԴ պաշտպանական գերատեսչության կայքում նշված է, որ զորավարժություններում ներգրավված էին  Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի զինված ուժերի կործանիչ ավիացիայի մոտ 100 ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ:

Սակայն, ոչ Հայաստանի, ոչ էլ Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Ուզբեկստանի կամ  Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների պաշտոնական կայքերում միասնական զորավարժությունների մասին ոչ մի հաղորդագրություն չկար:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեր հետ զրույցում հայտարարեց, որ եթե չկան նման հաղորդագրություններ, ապա Հայաստանը նման զորավարժությունների պարզապես չի մասնակցել: Իսկ ՌԴ ՊՆ-ի մամուլի ծառայությունից հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ այս հարցի շուրջ:

Այդուհանդերձ, մեր գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ Պաշտպանության նախարարությունից հաստատեցին զորավարժություններին ՀՀ Զինված ուժերի մասնակցությունը: ՊՆ այդ գրությունը, սակայն, նորանոր հարցեր է առաջ քաշում:

Մասնավորապես, ըստ ՊՆ-ի՝ «ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի և ավիացիայի ստորաբաժանումները մասնակցել են տվյալ զորավարժությանը, որի սահմաններում առաջադրվել են օդային տարածությունում պետական սահմանի խախտումները կանխարգելելու ու բացառելու, ֆորսմաժորային վիճակում հայտնված օդանավերին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև թռիչքային կարգը խախտող օդանավերի թռիչքները չթույլատրելու խնդիրներ:»:

Սակայն, ինչպես հայտնի է, Հայաստանի ռազմաօդային ուժերը չունեն կործանիչ ավիացիա: Այլ կերպ ասած, հայկական օդուժը չունի գեթ մեկ ինքնաթիռ, որը կկարողանա թիրախավորել այլ ինքնաթիռների: Այդ խնդիրներով զբաղվում են բացառապես հակաօդային զորքերը, իսկ ռազմաօդային ուժերն այստեղ անելիք չունեն (վերջիններս բացառապես աջակցում են ցամաքային զորքերին):

Հետևապես, Պաշտպանության նախարարության՝ ԱՊՀ զորավարժություններին ՀՀ ԶՈւ մասնակցությունը հաստատող գրությունը պարունակում է իրականության հետ տարամիտող տեղեկություններ, ինչը հիմքեր է տալիս կասկածի տակ դնելու այդ գրությունն ու զորավաժություններին ՀՀ ԶՈւ մասնակցությունը: Առավել ևս, որ ռուսական կողմին «դուր չէր գա», եթե Հայաստանի ՊՆ-ն գրավոր կերպով հայտարարեր Ռուսաստանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվության մասին:

Այս սցենարում նաև հասկանալի է դառնում, թե ինչու՞ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հերքեց այդ զորավարժություններին հայկական կողմի մասնակցությունը:

Հիշեցնենք, որ օրերս բացահայտել էին Ռուսաստանի ՊՆ-ի տարածած Հայաստանին վերաբերվող մեկ այլ ապատեղեկատվություն:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 102102 ռազմաբազա102-я база102-я военная базаdisinformationMOD RussiaложьМО РФПВОСНГученияԱՊՀԱրծրուն հովհաննիսյանզարավարժություններհակաօդայինՀՕՊմիավորված զորախումբՌԴ ՊՆսուտօդուժ

Հարակից հոդվածներ

Անցակետ Լաչինում. ինչ է նախորդել և ինչ է հաջորդել դրա տեղադրմանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Անցակետ Լաչինում. ինչ է նախորդել և ինչ է հաջորդել դրա տեղադրմանը

10:54, 26 Ապր, 2023

Ապրիլի 23-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտարարեց, որ անցակետ է տեղադրել Երևան-Ստեփանակերտ ճանապարհին՝ փակելով ճանապարհը դեպի Հայաստան Հակարի կամրջի մոտից։ Անցակետի...

Ռուսաստանի ԶՈՒ թիրախում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները․ ՌԴ ՊՆ-ն ապատեղեկացնում է
Սխալ

Ռուսաստանի ԶՈՒ թիրախում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները․ ՌԴ ՊՆ-ն ապատեղեկացնում է

18:16, 25 Փտր, 2022

Փետրվարի 24-ին Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների սկսվելուց ժամեր անց ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ իրենց թիրախում բացառապես Ուկրաինայի...

«Իսկանդեր», այնուամենայնիվ, կիրառվել է
Առանց վճռի

«Իսկանդեր», այնուամենայնիվ, կիրառվել է

18:24, 31 Մրտ, 2021

Փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված իր հարցազրույցում հայտարարել էր, որ պատերազմի ժամանակ հայկական կողմի կիրառած «Իսկանդերը» չի պայթել կամ...

«Իսկանդերի» կիրառման ապացույց՝ ի հեճուկս ռուսական և ադրբեջանական պնդումների
Սխալ

«Իսկանդերի» կիրառման ապացույց՝ ի հեճուկս ռուսական և ադրբեջանական պնդումների

17:46, 26 Փտր, 2021

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 25-ին հայտարարել էր, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չեն կիրառվել: «Առկա օբյեկտիվ և...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens