ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ռուսաստանի ԶՈՒ թիրախում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները․ ՌԴ ՊՆ-ն ապատեղեկացնում է

18:16, 25 Փտր, 2022

ՍԽԱԼ

Փետրվարի 24-ին Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների սկսվելուց ժամեր անց ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ իրենց թիրախում բացառապես Ուկրաինայի ռազմական օբյեկտներն են և քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։

«Ռուսաստանի զինված ուժերը հրետանային կամ օդային որևէ հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին։ Ռազմական ենթակառուցվածքները խոցվում են բարձր ճշգրտության զինատեսակներով։ Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում»,- հայտարարել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Այս պնդումը երեկվանից ակտիվորեն շրջանառում են ռուսական գրեթե բոլոր պաշտոնական մեդիա ռեսուրսները՝ ընդ որում, որպես հակադրում նշելով, թե Ուկրաինան հրթիռակոծում է Դոնեցկի և Լուգանսկի քաղաքացիական բնակչությանը։

Սակայն ի հեճուկս Ռուսաստանի այս պնդման՝ համացանցում տարածվող տեսանյութերի և լուսանկարների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ռուսական զինուժը թիրախավորում է նաև քաղաքացիական խաղաղ բնակչությանը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց տեսանյութերից մեկը և արձանագրեց, որ այն արվել է Կիևի հարավային թաղամասերից մեկում։

Տեսանյութում ակնհայտ երևում է, որ բնակելի շենքը ենթարկվել է հրթիռակոծության, ինչի հետևանքով նույնիսկ սկսվել է հրդեհ։ Նույն տեսանյութում, արդեն առավոտյան կադրերում ավելի ակնհայտ է երևում, որ խոցված «օբյեկտի» ոչ թե ռազմական ենթակառուցվածք է, այլ բնակելի շենք։

Համացանցում հասանելի լուսանկարներից որոշների միջոցով հնարավոր եղավ պարզել տարածքի մի քանի դետալներ, որոնք հնարավորություն տվեցին ճշգրիտ տեղորոշել այն հատվածը, որը հրթիռակոծվել էր ռուսական զինուժի կողմից։

Շենքը գտնվում է Կիևի հարավային մասում, Ալեքսանդր Կոշիցի փողոցի վրա, որի շրջակայքում կան զբոսայգի, հանրային և մասնավոր մի շարք հիմնարկներ, ուսումնական հաստատություններ, սակայն չկա ռազմական նշանակության որևէ օբյեկտ։

Google Earth ծրագրում այս շենքի մոտ  2019 թվականին արված լուսանկարներում երևում է, որ սա բազմաբնակարան բնակելի շենք է, որի ներսում գործում են քաղաքացիական բնույթի ձեռնարկատիրական գործունեություն ծավալող ընկերություններ (փաստաբանական, նոտարական գրասենյակներ, անշարժ գույքի գործակալություն, ապահովագրական ընկերություն և այլն)։

Այսպիսով, ի հակառակ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունների, թե ռուսական զինուժը թիրախավորում է բացառապես Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները, պատերազմի առաջին իսկ օրից թիրախում է հայտնվել նաև քաղաքացիական բնակչությունը։

Սևադա Ղազարյան

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Պատերազմ ՈւկրաինայումՌԴ ՊՆ

Հարակից հոդվածներ

Ինչպես են ուկրաինացիները «հետ մղվել», եթե 3 օր թեժ մարտեր են․ հակասություններ Կուրսկի ռազմական գործողություններից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես են ուկրաինացիները «հետ մղվել», եթե 3 օր թեժ մարտեր են․ հակասություններ Կուրսկի ռազմական գործողություններից

15:47, 9 Օգս, 2024

Օգոստոսի 6-ից Ուկրաինայի հետ սահմանակից Ռուսաստանի Կուրսկի մարզը հարձակման է ենթարկվում ուկրաինական զինված ուժերի կողմից:  «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է...

«Բախմուտը վնասաբեր էր ու դոտացիոն». Զելենսկուն վերագրվող կեղծ մեջբերում՝ հայալեզու ֆեյսբուքում
Սխալ

«Բախմուտը վնասաբեր էր ու դոտացիոն». Զելենսկուն վերագրվող կեղծ մեջբերում՝ հայալեզու ֆեյսբուքում

22:49, 21 Մյս, 2023

Ֆեյսբուքի հայալեզու հատվածում անցած հանգստյան օրերին տարածվում էր մի ֆոտոկոլաժ, որում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, իբր, հայտարարում է՝ Բախմուտը, մեկ...

Անցակետ Լաչինում. ինչ է նախորդել և ինչ է հաջորդել դրա տեղադրմանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Անցակետ Լաչինում. ինչ է նախորդել և ինչ է հաջորդել դրա տեղադրմանը

10:54, 26 Ապր, 2023

Ապրիլի 23-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտարարեց, որ անցակետ է տեղադրել Երևան-Ստեփանակերտ ճանապարհին՝ փակելով ճանապարհը դեպի Հայաստան Հակարի կամրջի մոտից։ Անցակետի...

Հնարավոր միջուկային պատերազմի քարոզչական թեզերն ու ապատեղեկատվությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հնարավոր միջուկային պատերազմի քարոզչական թեզերն ու ապատեղեկատվությունը

15:14, 1 Նյմ, 2022

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից անմիջապես հետո պաշտոնական Մոսկվան ամենաբարձր մակարդակում, ինչպես նաև կրեմլյան քարոզիչների միջոցով սպառնում է միջուկային զենք կիրառել: Իրավիճակն...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens