ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Միկրոալիքային վառարաններից սնունդը քաղցկեղածին չի դառնում

18:46, 19 Օգս, 2022

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է Ֆեյսբուքի վրացական տիրույթում տարածված պնդումը, թե Pfizer պատվաստանյութի փորձարկման փուլում պատվաստված հղիների 44%-ը կորցրել է պտուղը, ինչպես, իբր, նկարագրված է ԱՄՆ սննդի և դեղերի վարչության փաստաթղթերում: 

Վրաստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ պնդումը ապատեղեկատվություն է և որևէ ապացույց չունի։ ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը (CDC), ինչպես նաև մայրական առողջության ու մանկաբուժության մասնագետները հղիներին խորհուրդ են տալիս պատվաստել: Ըստ CDC-ի՝ գիտական ​​ապացույցները ցույց են տալիս, որ հղիության ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստվելու առավելությունները գերազանցում են ցանկացած հայտնի կամ հնարավոր ռիսկը: CDC-ն վկայակոչում է ուսումնասիրությունները, որոնք ցույց են տալիս, որ պատվաստանյութն արդյունավետ է հղի կանանց համար և որ մայրերին կամ նրանց երեխաներին վնաս պատճառելու վտանգ չկա:

Ղազախստանյան Factcheck.kz-ը գրել է, որ ռուսական մի շարք լրատվամիջոցներում և Telegram ալիքներում տարածվել են գրառումներ, որոնցում, հղում անելով գերմանական Die Welt հրատարակությանը, հաղորդվում էր, որ «Գերմանիայում ուսուցիչների պակասը սրվել է ուկրաինացի փախստականների հոսքի պատճառով»: Սակայն ղազախստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ Die Welt-ի բնօրինակ հոդվածում իրականում ասվում է, որ Ուկրաինայի դպրոցականները գերմանական հասարակությանը ինտեգրվելու լավ հնարավորություններ ունեն. նրանց գիտելիքներն ու կարողությունները բավարար մակարդակի վրա են, սակայն երկար տարիներ գոյություն ունեցող ուսուցիչների պակասը կարող է խանգարել ուկրաինացի դպրոցականներին գերմաներեն սովորել և ստանալ համարժեք օգնություն: Փախստականների հոսքի պատճառով դասախոսական կազմի պակասի «սրացման» մասին խոսք չկա։

Ռուսական Проверено-ն ստուգել է տարածված կարծիքը, թե միկրոալիքային վառարանում սննդի պատրաստումն այն դարձնում է քաղցկեղածին: Փաստեր ստուգողները պարզել են, որ ճիշտ կիրառման դեպքում միկրոալիքային վառարանը լիովին անվտանգ կենցաղային սարք է: Դրա մեջ եփված մթերքները նույնիսկ ավելի շատ սննդարար նյութեր են պահպանում, քան խաշածները։ Միկրոալիքային վառարանն ուտելիքը չի լրացնում քաղցկեղածին հատկություններով ու չի փոխում նրանց ԴՆԹ-ն: Միևնույն ժամանակ, կարևոր է պահպանել պատրաստման տեխնիկան, մասնավորապես, օգտագործել միայն միկրոալիքային վառարանների համար նախատեսված ուտեստներ։

Աշխարհ

Բրիտանական Reuters-ը ստուգել է ֆեյսբուքյան օգտատիրոջ պնդումը, թե Օմիկրոն նշանակում է «գոյություն չունեցող». «Օմիկրոն- > Օ միկրոն -> 0/զրո միկրոն = գոյություն չունեցող: Ճշմարտությունը հաճախ մեր աչքի առաջ է»: Սակայն իրականում SARS-CoV-2 վիրուսի տարբերակներն անվանվել են հունական այբուբենի տառերով, և ոչ մի ապացույց չկա, որ Omicron տարբերակը գաղտնի անուն է, որը նշանակում է «գոյություն չունեցող»:

Ամերիկյան Snopes-ն ուսումնասիրել է տեղեկությունները, թե 2022 թվականի օգոստոսին Աննա Ֆրանկի «Երիտասարդ աղջկա օրագիրը» և Աստվածաշունչն արգելվել են Տեխասի Քելլերի անկախ դպրոցական շրջանի կողմից: Սակայն իրականում, նախկինում հաստատված տասնյակ գրքեր՝ ներառյալ Աստվածաշունչը և Աննա Ֆրանկի օրագիրը, ժամանակավորապես հեռացվել են դպրոցի գրադարակներից վերանայման համար՝ նոր ընդունված քաղաքականության և չափանիշների պատճառով: Այնուամենայնիվ, դա «արգելք» չէ, և շրջանի տեսուչն ասել է, որ եթե նոր չափանիշները հաստատվեն, դրանք «շատ շուտով» կվերադարձվեն դպրոցներ:

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheck

Հարակից հոդվածներ

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը
Ֆեյք

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը

16:37, 15 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Ֆեյք

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն

18:31, 8 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը
Ֆեյք

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը

17:31, 1 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել...

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը
Չդասակարգված

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը

18:43, 4 Օգս, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens