ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Մրսող և տուգանվող շվեյցարացիներն ու հղի ուկրաինուհիների զորակոչը

19:27, 16 Սպտ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Ղազախստանյան factcheck.kz-ն ստուգել է  ռուսական մեդիայում ակտիվորեն տարածվող տեղեկությունը, թե Ուկրաինայում հոկտեմբերի 1-ից կանանց շրջանում զինվորական հաշվառում են կատարելու՝ ներառելով, այդ թվում, հղիներին և մանկահասակ երեխաների մայրերին: Ղազախ փաստեր ստուգողները պարզել են, որ դա մանիպուլյացիա է: Կանանց պարտադիր զինվորական հաշվառումը եղել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ծրագրում դեռ 2021 թվականին և կիրառվում էր միայն որոշակի մասնագիտություններով աշխատող կանանց համար, իսկ հղի և մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող կանայք տարկետման իրավունք ունեին։ 2022 թվականի ամռանը Ուկրաինայի ՊՆ-ն որոշում է կայացրել հաշվառումը դարձնել կամավոր, և առաջարկվել է դրա մեկնարկը հետաձգել 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը։ 

Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է համացանցի վրաստանյան տիրույթում տարածվող տեղեկությունները, թե իբր Շվեյցարիայում ստեղծված գազային ճգնաժամի պատճառով այն շվեյցարացիները, որոնք ձմռանը տան ջերմաստիճանը կբարձրացնեն 19 աստիճանից ավել, կտուգանվեն և կազատազրկվեն մինչև երեք տարի ժամկետով։ Սակայն տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Շվեյցարիայի տնտեսության, կրթության և հետազոտությունների դեպարտամենտի խոսնակ Մարկուս Սփոերնլին հայտարարել է, որ ոչ ոք Շվեյցարիայում չի ազատազրկվելու տան ջերմաստիճանի բարձրացման համար, սակայն երկրի կառավարությունը որոշակի ծրագիր մշակել է ձմռանը հավանական էներգետիկ ճգնաժամի դեպքում ի կատար ածելու համար: Մասնավորապես, հասարակական շենքերում և գրասենյակներում ջեռուցման վերին շեմը կարող է սահմանվել 19°C։ Հատկանշական է, որ այս կանոնը վերաբերելու է միայն գազի ջեռուցման համակարգերին:

Ռուսական Проверено-ն ստուգել է սոցցանցերում տարածված՝ Թայվանի արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երկխոսությունը, որի ընթացքում թայվանական էջից իբր հարց է հնչել, թե ով է նա:

Իրականում, սակայն, տարածված սքրինշոթը կեղծ է, և դա ապացուցվում է մի քանի փաստարկներով: Նախ՝ Զելենսկու թվիթերյան էջի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա երբևէ չի պատասխանում այլ էջերի հրապարակումներին: Ավելին՝ սքրինշոթում նշված օրերին նա Թայվանի վերաբերյալ գրառում չի արել: Բացի այդ, Թայվանի ԱԳՆ էջում կա այլ օգտատիրոջ հետ համանման մեկնաբանություն, ինչը հուշում է, որ հավանաբար հենց այդ երկխոսությունն է հետագայում օգտագործվել Զելենսկու հետ խոսակցությունը կեղծելու համար:

Աշխարհ

Ֆրանսիական AFP-ի փաստեր ստուգողներն ուսումնասիրել են ամերիկացի դերասանուհի, Միացյալ Թագավորության արքայազն Հարիի կին Մեգան Մարքլի՝ համացանցում տարածված լուսանկարը, որում նա իբր հագել է «Թագուհին մահացել է» (The Queen Is Dead) գրառմամբ վերնաշապիկ Էլիզաբեթ թագուհու մահվանից անմիջապես հետ: Սակայն իրականում պարզվել է, որ ընդամենը Մարքլի հին նկարներից մեկն է կեղծվել Ֆոտոշոփ ծրագրի միջոցով:

Բրիտանական Reuters-ը ստուգել է մի շարք օգտատերերի կողմից տարածվող գրառումները, ըստ որոնց՝ քաղցկեղային ուռուցքներն օրգանիզմի՝ ինքնաբուժվելու փորձի հետևանքով են առաջանում: Սակայն բրիտանացի փաստեր ստուգողները, գիտական աղբյուրների հղում անելով, եզրակացրել են, որ դա ապատեղեկատվություն է և որևէ գիտական փաստ չի կարող ապացուցել այդ պնդումը: 

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheck

Հարակից հոդվածներ

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը
Ֆեյք

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը

16:37, 15 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Ֆեյք

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն

18:31, 8 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը
Ֆեյք

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը

17:31, 1 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել...

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը
Չդասակարգված

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը

18:43, 4 Օգս, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens