ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ոստիկանությունն առաջարկում է պետությանը վերադարձնել հանգուցյալ Ռ. Դեմիրճյանի ծառայողական մեքենան, որն 8 ամիս առաջ արդեն վերադարձվել է

13:48, 30 Սպտ, 2022

Օգոստոսի 18-ին ոստիկանությունը մշակեց և հանրային քննարկման դրեց կառավարության որոշման մի նախագիծ, ըստ որի, առաջարկվում է դադարեցնել Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրու ծառայողական մեքենայի տրամադրումը և բնակարանի պահպանությունը։

Նախագիծը հանրային քննարկման դնելուց հետո այն միանգամից հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, քանի որ Ռիմա Դեմիրճյանը մահացել էր 2021 թ․ դեկտեմբերի 21-ին, իսկ նախագիծը ներկայացվել էր դրանից շուրջ 8 ամիս անց։ Այսինքն, Կարեն Դեմիրճյանի տիկնոջը տրամադրված ծառայողական մեքենան և բնակարանի պահպանությունը, ըստ նախագծի, շարունակել է իրականացվել նրա մահից հետո ավելի քան 8 ամիս։

Ըստ այդմ, մի շարք հարցեր են առաջանում. օրինակ՝ ինչու՞ է բնակարանի պահպանության և ծառայողական ավտոմեքենայի տրամադրման դադարեցման անհրաժեշտությունն առաջացել մահվանից շուրջ 8 ամիս անց, ինչու՞ չի դադարեցվել մահվանից անմիջապես հետո կամ ողջամիտ ժամանակ անց, ի՞նչ ծառայություն է իրականացվել մեքենայով այս ամիսների ընթացքում և որքա՞ն գումար է ծախսվել մեքենայի և բնակարանի պահպանության ծառայության համար։

Այս հարցերի պատասխանները ստանալու համար «Փաստերի ստուգման հարթակը» նախագծի՝ հանրային քննարկման դրվելու հենց հաջորդ օրը պաշտոնական հարցմամբ դիմեց ոստիկանություն։ 

Ոստիկանությունը տեղյակ չէ, թե որ կառույցն է ծառայողական ավտոմեքենա տրամադրել

Երկու ամիսների ընթացքում ոստիկանությունը չկարողացավ առաջադրված հստակ հարցերին պատասխան տալ։ Օրինակ, այն հարցին, թե ինչու է մեքենայի տրամադրումը և բնակարանի պահպանության ծառայությունը դադարեցնելու անհրաժեշտությունն առաջացել ոչ թե մահից անմիջապես հետո, այլ դրանից 8 ամիս անց, ոստիկանությունը  չի պատասխանել։

Փոխարենը տեղեկանում ենք, որ Ռիմա Դեմիրճյանի մահից հետո՝ 8 ամսվա ընթացքում, բնակարանի պահպանության համար ծախսվել է 3․7 մլն դրամ։ Մենք խնդրել էինք նաև տրամադրել 2021 թվականի ծախսերի մասին տեղեկություն, սակայն ոստիկանությունից նշել էին, որ այդ տեղեկությունը չեն կարող տրամադրել, քանի որ ընթանում է ծառայողական քննություն։ Տարակուսելի է, թե ինչ կապ ունի ընթացող ծառայողական քննությունը մեր հայցած տեղեկության տրամադրման հետ։ Ոստիկանության աշխատակիցը մեր զրույցում ևս հրաժարվեց տրամադրել հավելյալ տեղեկություն։

Ինչ վերաբերում է ծառայողական մեքենային, ապա ոստիկանությունից հայտնեցին, որ ծառայողական մեքենայի և վարորդի իրականացրած ծառայության վերաբերյալ հարցադրումները դուրս են ոստիկանության իրավասության սահմաններից։

Ընդ որում, ինչպես նշեցինք, նախագծի հեղինակը հենց ոստիկանությունն է, և եթե անգամ ծառայողական մեքենան ոստիկանությունը չի տրամադրել, ակնկալվում է, որ նախագծի հեղինակ գերատեսչությունը պետք է տեղյակ լիներ, թե որ գերատեսչությունն է տրամադրել այն:։ Ոստիկանության աշխատակիցը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ծառայողական «ավտոմեքենան, ամենայն հավանականությամբ, տրամադրել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությունը»։

Մինչդեռ, ԱԱԾ-ից ստացված պատասխանում ասվում է, որ կառույցը Կարեն Դեմիրճյանի այրուն ծառայողական ավտոմեքենա չի տրամադրել և «Փաստերի ստուգման հարթակի»՝ իրենց հասցեագրված հարցերը ԱԱԾ ՊՊԾ-ի հետ որևէ առնչություն չունեն։

Ի վերջո, դիմեցինք կառավարություն՝ խնդրելով պարզել, թե որ կառույցն է ծառայողական ավտոմեքենա տրամադրել Ռիմա Դեմիրճյանին և ինչ ծառայություն է իրականացրել այդ մեքենան Դեմիրճյանի մահվանից հետո։

Կառավարությունից տեղեկացրեցին, որ Ռիմա Դեմիրճյանի ծառայողական ավտոմեքենան տրամադրել է վարչապետի աշխատակազմը և Դեմիրճյանի մահից հետո ավտոմեքենան վերադարձվել է վարչապետի աշխատակազմ և օգտագործվել է աշխատակազմի ծառայողական նպատակներով։

Կառավարությունից ստացված պատասխանը նոր հարցեր է առաջացնում։ Եթե ծառայողական մեքենան Ռիմա Դեմիրճյանի մահից հետո վերադարձվել է վարչապետի աշխատակազմ, ապա ինչի՞ համար է առաջացել ոստիկանության նախաձեռնած նախագծի անհրաժեշտությունը։

Ոստիկանությունը կա՛մ չի հասկանում մեր հարցը, կա՛մ խուսափում է պատասխանել

Կառավարության պատասխանից հետո պաշտոնական հարցմամբ դիմեցինք ոստիկանություն և խնդրեցինք հայտնել, թե արդյո՞ք ոստիկանությունը նախագիծը ներկայացնելու պահին տեղյակ եղել է, որ ծառայողական ավտոմեքենան արդեն վերադարձված է եղել վարչապետի աշխատակազմին։ Նաև խնդրեցինք պարզաբանել, որ եթե տեղեկացված չեն եղել, ապա ինչու՞ է նախագիծը ներկայացվել առանց պատշաճ տեղեկություն հավաքագրելու։

Ոստիկանությունը մեր հարցերին պատասխանելու փոխարեն գրել է, որ «նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել շահագրգիռ մարմիններ ներկայացնելու հետ միաժամանակ։ Հանրային քննարկման ավարտից և շահագրգիռ պետական մարմիններից ստացված նկատառումներն ամփոփելուց հետո նախագիծը կլրամշակվի և կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը»։

Ոստիկանության աշխատակցի հետ մեր հավելյալ զրույցի արդյունքում հավելյալ տեղեկություն ստանալ չհաջողվեց։

Այսպիսով, ոստիկանությունը հանրային քննարկման է դրել կառավարության որոշման մի նախագիծ, որով նախատեսվում է դադարեցնել Կարեն Դեմիրճյանի այրու ծառայողական մեքենայի տրամադրումը, որն արդեն 8 ամիս է, ինչ վերադարձվել էր կառավարության աշխատակազմ։

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ծառայողական մեքենաՀՀ ԱԱԾՀՀ ոստիկանության

Հարակից հոդվածներ

Ինչ է «Արբատ» ստորաբաժանումը և ինչպես է ստացել Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ է «Արբատ» ստորաբաժանումը և ինչպես է ստացել Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությունը

14:24, 18 Սպտ, 2024

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է Հայաստանում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փորձ:  Սեպտեմբերի 18-ին ՀՀ քննչական...

Քանի բռնի տեղահանված արցախցի է հեռացել Հայաստանից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Քանի բռնի տեղահանված արցախցի է հեռացել Հայաստանից

13:21, 25 Հնվ, 2024

Տեղեկատվական դաշտում պարբերաբար շրջանառվում են Հայաստանը լքած՝ բռնի տեղահանված արցախցիների տարբեր թվեր։  2023 թվականի դեկտեմբերին սոցիալական մեդիայի մի շարք օգտատերեր...

Պողոսյանի բացահայտումը․ Իրեն պատկանող ընկերությունը իրական շահառուի կեղծ տվյալներ է գրանցել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պողոսյանի բացահայտումը․ Իրեն պատկանող ընկերությունը իրական շահառուի կեղծ տվյալներ է գրանցել

12:39, 5 Հնս, 2023

Մայիսի 16-ին Իտալիայի ոստիկանությունը տեղեկացրեց, որ առգրավվել է Հայաստան ուղևորվող 2,7 տոննա կոկաին տեսակի թմրամիջոց։  Որոշ ժամանակ անց Հայաստանի ԱԱԾ-ն...

Առողջական խնդիրներով հայ երեխաներին մեծամասամբ որդեգրում են արտասահմանցիները․ վիճակագրություն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Առողջական խնդիրներով հայ երեխաներին մեծամասամբ որդեգրում են արտասահմանցիները․ վիճակագրություն

17:46, 13 Հնս, 2022

2019-ի նոյեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ բացահայտել են օրենքի կոպիտ խախտումներով ավելի քան 30 երեխայի Իտալիայում որդեգրելու դեպքեր։ FIP.am-ը...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens