ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին

16:47, 4 Հկտ, 2022

ՍԽԱԼ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով 44-օրյա պատերազմի ելքի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ ապրիլյան քառօրյա պատերազմը նախկին իշխանությունները կարողացան կանգնեցնել, իսկ իրենց իշխանություններն ի զորու չեղան կանգնեցնել 44-օրյա պատերազմը, պատասխանեց, որ նման հնարավորություն չի եղել։

«Եթե հնարավոր լիներ կանգենցնել, նույնիսկ խոստումներով կամ որևիցե նման բանով, կկանգնեցնեինք։ Բայց, ցավոք սրտի, ես տպավորություն ունեմ, որ ամեն ինչ մինչև մանրուք կանխատեսված և նախագծված էր [․․․] Իսկ ո՞վ ասաց, որ մենք չենք կարողացել կանգնեցնել։ Մենք կանգնեցրել ենք էն ժամանակ, երբ որ դա հնարավոր է եղել։ Որևիցե օր չի եղել, որ հնարավորություն է եղել կանգնեցնել, և մենք այդ քայլին չենք գնացել։ Եկեք էդ ֆիքսենք, հա՞»,- հայտարարեց Սիմոնյանը։

Սակայն ի հակադրություն Ալեն Սիմոնյանի այս պնդման՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2020-ի նոյեմբերին էր ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասնել պատերազմի ընթացքում իր քննարկումների մասին։

Մասնավորապես, խոսելով հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած քննարկումներից՝ վարչապետը որոշ մանրամասներ էր գրել դրա վերաբերյալ․

«Ես զանգահարեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, և նա ասաց, որ կարծում է դա պետք է փորձել անել ռուսական առաջարկների տրամաբանությամբ: Այսինքն՝ կարգավիճակի հարցի հետաձգում, շրջանների հանձնում, ռուս խաղաղապահների տեղակայում: Ասացի՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն նախկին ԼՂԻՄ սահմանի երկայնքով և Լաչինի միջանցքով: Ինքը համաձայնեց և պայմանավորվեցինք, որ քննարկումներից հետո կրկին կզանգեմ»։

Երկօրյա քննարկումներից հետո երկու երկրների ղեկավարները կրկին զրուցել են:

«Հաջորդ օրը ՌԴ նախագահը պայմանավորվածության համաձայն զանգեց: Ասաց, որ Ալիևը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ քանի որ Հադրութն ու Թալիշը իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ և նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն ըստ փաստացի շփման գծի:

Նաև՝ պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի: Այսպես՝ հրադադարը դարձավ անհնարին, որովհետև ասացի, որ եթե անգամ Հադրութի հարցով համաձայն եմ, չեմ պատկերացնում Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը․․․»,- գրել էր վարչապետը։

Ի դեպ, այդ օրերի քննարկումների վերաբերյալ խոսել էր նաև Վլադիմիր Պուտինը։

Իր հարցազրույցներից մեկում ՌԴ նախագահը հայտնում է, որ երբ ձեռք էր բերել պայմանավորվածություն Իլհամ Ալիևի հետ և վերջինիս պայմանները փոխանցել Նիկոլ Փաշինյանին, վերջինս ներկայացրել էր իր առարկությունները։ 

ՌԴ նախագահի խոսքով, Շուշի վերադառնալու պայմանի իրագործման դեպքում վերադառնում էին փախստականները (քաղաքացիական անձինք), դրան գումարվում էր նաև ՌԴ խաղաղապահ կոնտինգենտը, և հաշվի առնելով այն փաստը, որ Շուշի քաղաքը շարունակելու էր մնալ հայկական կողմի վերահսկողության տակ, այս առաջարկի մերժումը ՌԴ նախագահի բնորոշմամբ «ոչ այնքան հասկանալի էր»։ Ամեն դեպքում, ըստ Պուտինի՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է այս առաջարկից՝ ասելով․ «Ոչ, մենք չենք կարող դրան գնալ, մենք կկռվենք»։

Այսպիսով, համադրելով երկու երկրների ղեկավարների խոսքերը 2020-ի հոկտեմբերի 19-21-ին տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ՝ կարող ենք փաստել, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարություններում հակասություններ, ըստ էության, չկան, և հայկական կողմը կարող էր դադարեցնել պատերազմը, սակայն քանի որ Ադրբեջանը պահանջել էր նաև փախստականների վերադարձ Շուշի, դա հայկական կողմը չէր ընդունել՝ դրանով փաստացի ձախողելով պատերազմը կանգնեցնելու փորձը։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Ալեն Սիմոնյանի պնդումը, թե որևէ օր հնարավորություն չի եղել պատերազմը կանգնեցնելու և առաջին իսկ հնարավորության դեպքում է պատերազմը կանգնեցվել (նոյեմբերի 9-ին), կեղծ է։ Պատերազմը հնարավոր է եղել կանգնեցնել դեռևս հոկտեմբերին, սակայն հայկական կողմը հրաժարվել է Ադրբեջանի՝ փախստականներին Շուշի վերադարձնելու առաջարկի պատճառով։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 44-օրյա պատերազմԱլեն ՍիմոնյանՇուշիպատերազմ Արցախում

Հարակից հոդվածներ

Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան թվերով
Մանիպուլյատիվ

Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան թվերով

10:26, 15 Հնս, 2026

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո՝ հունիսի 14-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2026 և...

160, 191, 195, 197․ ինչո՞ւ են տարբերվում անհայտ կորածների պաշտոնական թվերը
Տվյալների լրագրություն

160, 191, 195, 197․ ինչո՞ւ են տարբերվում անհայտ կորածների պաշտոնական թվերը

10:57, 25 Մյս, 2026

Երևանի թաղամասերից մեկում մայիսի 18-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը հարց էր ուղղել վարչապետ, ՔՊ կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին․...

Ալեն Սիմոնյանի՝ «մանկապիղծ հոգևորականների» օրինակը մոլորեցնող է. Դատախազությունում քրեական գործ չկա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ալեն Սիմոնյանի՝ «մանկապիղծ հոգևորականների» օրինակը մոլորեցնող է. Դատախազությունում քրեական գործ չկա

12:44, 20 Փտր, 2026

Ռուսաստանյան ընդդիմադիր «Դոժդ» հեռուստաընկերության եթերում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու և պետության միջև հարաբերությունների...

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը
Նոթատետր

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ցանկը

11:13, 17 Դկտ, 2025

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մինչև վերջերս հանրային դաշտում պարբերաբար լայն քննարկումների թեմա է դառնում հարցը՝ ինչո՞ւ չեն հրապարակվում 44-օրյա...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens