ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հազարավոր ԱՁ-ներ ու ՍՊԸ-ներ, տրանսֆերտների ռեկորդային ներհոսք․ տնտեսական ինչ էֆեկտ են բերել ՀՀ տեղափոխված 42,176 ռուսաստանցիները

13:30, 27 Հկտ, 2022

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 6-ին CivilNet-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ-ից Հայաստան տեղափոխված քաղաքացիների քանակի շեշտակի աճին, հայտարարել էր, որ նրանց թիվը Հայաստանում 100-ից 150 հազար է։

«Ես ճշգրիտ թվեր չունեմ, բայց խոսքը գնում է 100-ից 150 հազար մարդու մասին»,- նշել էր  Քերոբյանը: 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե այս տարվա առաջին 9 ամսում Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քանի քաղաքացի է ժամանել և հաստատվել Հայաստանում, և ընդհանրապես՝ ինչ տնտեսական ազդեցություն են ունեցել  Հայաստան տեղափոխված այս ռելոկանտները մեր երկրի վրա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողություններով պայմանավորված՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների հոսքը դեպի Հայաստան կտրուկ մեծացել է։ Իսկ սեպտեմբերի 21-ից՝ ՌԴ նախագահի կողմից մասնակի մոբիլիզացիայի մասին որոշման ստորագրումից հետո, սկսվել է ռուսաստանցիների երկրորդ հոսքը Հայաստան։ 

Միգրացիոն ծառայության տվյալները

Ըստ Միգրացիոն ծառայության տրամադրած տվյալների՝ 2022 թ. հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Հայաստան է մուտք գործել 786,684 ՌԴ քաղաքացի, մեկնել՝ 744,508-ը։ Մուտքի և ելքի տարբերությունը կազմել է 42,176, այսինքն՝ այդքան ՌԴ քաղաքացի դեռևս շարունակում է մնալ մեր երկրում։

Նույն ժամանակաշրջանում Բելառուսից Հայաստան է ժամանել 17,138 և մեկնել է 16,780 քաղաքացի, տարբերությունը՝ 358։

Ուկրաինայից Հայաստան է եկել 21,311 քաղաքացի և մեկնել է 21,117 քաղաքացի։ Այսինքն, երկրում մնացել է 197 Ուկրաինայի քաղաքացի։

Ըստ այդմ՝ տարեսկզբից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատված ՌԴ-ի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների թիվն ընդհանուր կազմում է 42,731 հոգի։  

Այդուհանդերձ, նախարար Քերոբյանի հայտարարած նույնիսկ ոչ ճշգրիտ թիվը, որի տարբերությունը 50,000 է, բավական ուռճացված է։

3513 ՌԴ քաղաքացի գրանցել է ԱՁ, 865 ֆիզիկական կամ իրավաբանական անձ՝ ՍՊԸ

Քերոբյանը հարցազրույցի ժամանակ անդրադառնում է նաև Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ գրանցված ԱՁ-ների և ՍՊԸ-ների քանակին։ 

«Մենք գիտենք, որ մի քանի հազար անհատ ձեռներեց և ընկերություն հիմնվել են, ճշգրիտ թիվը հիմա չեմ կարող ասել, բայց ավելի քան 2000-ի մասին է խոսքը»,- ասել է նա։

Ի պատասխան FIP.am-ի հարցման, Արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ 2022 թ․ փետրվարից մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ-ի քաղաքացիների մասնակցությամբ պետական հաշվառում է ստացել 3513 անհատ ձեռնարկատեր և պետական գրանցում է ստացել 865 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ 

Բելառուսի քաղաքացիների մասնակցությամբ ՀՀ-ում հաշվառվել է 92 ԱՁ և 79 ՍՊԸ, Ուկրաինայի քաղաքացիների մասնակցությամբ՝ 43 ԱՁ և 50 ՍՊԸ։ Հարցին, թե տնտեսական գործունեության ո՞ր ոլորտում են հիմնականում գրանցվել, ԱՆ-ից նման տվյալներ չտրամադրեցին, մինչդեռ ըստ նախարար Քերոբյանի՝ դրանց գերակշիռ մասը ՏՏ ոլորտի ընկերություններ են։

Դեպի ՀՀ դրամական փոխանցումների ռեկորդային աճ 

Ըստ Կենտրոնական բանկի՝ այս տարվա սեպտեմբեր ամսվա վերջին օրվա դրությամբ փետրվար ամսվա վերջին օրվա համեմատությամբ ՀՀ առևտրային բանկերում ոչ ռեզիդենտ հաճախորդների հաշիվների քանակը աճել է 68,664-ով:

Ռուսաստանից Հայաստան կտրուկ աճել են նաև դրամական փոխանցումները։ Համաձայն Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրական տվյալների, երբ Ռուսաստանի դեմ կիրառվեցին աննախադեպ ծավալի պատժամիջոցներ, 2022 թ․ մարտ ամսին փետրվարի համեմատ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը 180 մլն դոլարից դարձավ շուրջ 253 մլն դոլար։ Մայիս-օգոստոս ամիսներին փոխանցումները հասան ռեկորդային ծավալների՝ համապատասխանաբար, 412, 598, 568 և 473 մլն դոլար։ 

Միայն ՌԴ-ից հունիս ամսին Հայաստան է փոխանցվել 452 մլն դոլար, հուլիսին՝ 442․5 մլն, օգոստոսին՝ 327․5 մլն դոլար։ 

Նշենք, որ նույն ժամանակահատվածում արտահոսքի ցուցանիշները ևս փոքր չեն եղել. հունիս ամսին Հայաստանից արտերկիր է ուղարկվել 231 մլն, հուլիսին՝ 432 մլն, օգոստոսին՝ 181 մլն դոլար։ 

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Քերոբյանի հայտարարած թվերը, թե Հայաստան է տեղափոխվել 100-ից 150,000 ՌԴ քաղաքացի, ճիշտ չեն, քանի որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ այդ թիվը կազմում է 42,176։ Ինչ վերաբերում է ռուսաստանցիների ներհոսքի արդյունքում տնտեսության ակտիվությանը, ապա այն բավական նկատելի է թեկուզ միայն Ռուսաստանից ուղարկված մասնավոր դրամական փոխանցումների աճի տեսանկյունից։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՀՀ տնտեսությունՎահան Քերոբյան

Հարակից հոդվածներ

Ինչու է իրականում փակվում «HSBC Հայաստանը»
Մանիպուլյատիվ

Ինչու է իրականում փակվում «HSBC Հայաստանը»

17:48, 14 Փտր, 2024

Նախորդ շաբաթ բրիտանական HSBC բանկի հայաստանյան մասնաճյուղը հանդես եկավ հայտարարությամբ, որ համաձայնություն է ձեռք բերվել «HSBC Հայաստանը» «Արդշինբանկ» ՓԲԸ-ին վաճառելու...

Shell-ը դեռ չի բացվել․ Քերոբյանի հետաձգվող խոստման հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Shell-ը դեռ չի բացվել․ Քերոբյանի հետաձգվող խոստման հետքերով

11:43, 4 Մյս, 2023

2023-ի փետրվարին Հանրային հեռուստաընկերության եթերում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ մոտակա մեկ ամսում Հայաստանում իր գործունեությունը կսկսի ծավալել աշխարհահռչակ...

5 տարում Հայաստանում կյանքը լավացել է 0․2 տոկոսով․ Քերոբյանը սխալվում է
Մանիպուլյատիվ

5 տարում Հայաստանում կյանքը լավացել է 0․2 տոկոսով․ Քերոբյանը սխալվում է

14:23, 27 Դկտ, 2022

Դեկտեմբերի 20-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե հինգ տարում ՀՀ-ում քաղաքացիների եկամուտներն ավելացել են...

Ոչ թե մոտ 74 հազար, այլ 50 հազար 676․ Քերոբյանի սխալ պնդումը նոր աշխատատեղերի թվի մասին
Սխալ

Ոչ թե մոտ 74 հազար, այլ 50 հազար 676․ Քերոբյանի սխալ պնդումը նոր աշխատատեղերի թվի մասին

16:03, 30 Նյմ, 2022

Նոյեմբերի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Առաջին ալիքին» տված հարցազրույցում պնդել է, որ երկրում «ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր»։  «2...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens