ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ինչու է իրականում փակվում «HSBC Հայաստանը»

17:48, 14 Փտր, 2024

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Նախորդ շաբաթ բրիտանական HSBC բանկի հայաստանյան մասնաճյուղը հանդես եկավ հայտարարությամբ, որ համաձայնություն է ձեռք բերվել «HSBC Հայաստանը» «Արդշինբանկ» ՓԲԸ-ին վաճառելու շուրջ:

Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ «HSBC Հայաստանը» վաճառելու որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում, ըստ որի՝ «HSBC խմբի նպատակն է կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման և ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ»։

HSBC Հայաստանի վաճառքի մասին մեկնաբանությունները

«HSBC Հայաստանի» վաճառքի մասին հայտարարությանը հաջորդեցին տարատեսակ մեկնաբանություններ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների և լրատվամիջոցների կողմից։ 

Մասնավորապես, 168.am կայքում «Բիզնեսը կորցնում է վստահությունը» վերնագրով նյութ հրապարակվեց, որում գործարքի պաշտոնական պատճառաբանությունները ներկայացվում էին պարզապես որպես պատրվակ՝ բիզնեսը Հայաստանից հանելու համար: «Ու ինչպես վկայում է HSBC բանկի օրինակը, նույնիսկ նման խոշոր ներդրողներն են հակված հեռանալ։ Դա կպատճառաբանվի հետաքրքրությունների փոփոխություններով, կապիտալի վերաբաշխմամբ, թե այլ կերպ, նշանակություն չունի։ Պատճառներ միշտ էլ կարելի է գտնել»,- ասվում էր հոդվածում, որում, հարկ է նշել, ներկայացված չէր որևէ փորձագետի կարծիք կամ գնահատական:

Թեմային անդրադարձել էր նաև Panorama.am-ը, որի հետ զրույցում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը, մեկնաբանելով բանկի ՀՀ-ից հեռանալու մասին նորությունը, կարծիք է հայտնում, որ անվտանգային հարցերը կարող են որոշակի դեր ունենալ նման որոշման կայացման գործում: Միաժամանակ, սակայն, Քթոյանը նշում է, որ գլխավոր պատճառն այլ տեղ է․ «HSBC-ի հեռանալը ես կհամարեի ոչ այնքան ոչ նպաստավոր ներդրումային միջավայրի դրսևորում, որքան այն, որ այդ բանկի տեսանկյունից երկարաժամկետ զարգացման առումով շատ ավելի հետաքրքիր շուկաներ կան և իրենք, միգուցե, ցանկանում են շատ ավելի կենտրոնանալ այդ շուկաների վրա, այն իրենց ռազմավարական տեսլականից բխող որոշում է, ինչը կարելի է հասկանալ, բայց այն մեզ համար այդքան էլ լավ չէ»։ 

Ո՞րն է բանկի նոր ռազմավարությունը 

Դեռևս 2023 թվականի մայիսին Reuters միջազգային լրատվական կայքում լույս տեսավ հոդված՝ «Բացառիկ. Դեպի Ասիա կենտրոնացած HSBC-ն դիտարկում է դադարեցնել գործունեությունը 12 երկրներում» վերնագրով: Դրանում նշվում էր, որ բանկը, տեղի տալով բաժնետեր հանդիսացող չինական Ping An ապահովագրական ընկերության կողմից ճնշումներին, որպես առաջնահերթություն է սահմանում ասիական շուկան։ Նաև նշվում էր, որ ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել բանկի՝ հատկապես Եվրոպայում և Լատինական Ամերիկայում գտնվող մասնաճյուղերը:

Ըստ Reuters–ի հոդվածի՝ վերջին երկու տարիներին HSBC-ի կենտրոնացումը դեպի Ասիա արդեն իսկ արագացրել է մասնաճյուղերի ամբողջական կամ մասնակի վաճառքները Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում և Կանադայում: 

Այսպես, օրինակ, HSBC-ն այս տարվա հունվարի 1-ին ավարտել է իր ֆրանսիական բիզնեսի վաճառքը CCF-ին՝ My Money Group-ի դուստր ձեռնարկությանը: Իսկ դեկտեմբերի վերջին Կանադան հավանություն է տվել բանկի կանադական մասնաճյուղի վաճառքին Royal Bank of Canada-ին:

Հայաստանը, ըստ այդմ, բնավ միակ երկիրը չէ, որտեղից HSBC-ն որոշել է հեռանալ վերջին ամիսների ընթացքում։ 

Հաշվի առնելով այս ամենը, 168.am-ի «Բիզնեսը կորցնում է վստահությունը» հոդվածի վերնագիրը և դրանում տեղ գտած պնդումները չեն արտահայտում «HSBC Հայաստան» բանկի վաճառքի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը և մանիպուլյատիվ բնույթ են կրում՝ ներկայացնելով ավելի շատ հեղինակի կարծիքը, քան իրական փաստերի վերլուծությունը։ 

Արփինե Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 168.amHSBCբանկերՀՀ տնտեսություն

Հարակից հոդվածներ

Հազարավոր ԱՁ-ներ ու ՍՊԸ-ներ, տրանսֆերտների ռեկորդային ներհոսք․ տնտեսական ինչ էֆեկտ են բերել ՀՀ տեղափոխված 42,176 ռուսաստանցիները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հազարավոր ԱՁ-ներ ու ՍՊԸ-ներ, տրանսֆերտների ռեկորդային ներհոսք․ տնտեսական ինչ էֆեկտ են բերել ՀՀ տեղափոխված 42,176 ռուսաստանցիները

13:30, 27 Հկտ, 2022

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 6-ին CivilNet-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ-ից Հայաստան տեղափոխված քաղաքացիների քանակի շեշտակի աճին, հայտարարել էր, որ...

Գնաճը շարունակվում է. սննդամթերքը մարտի համեմատ թանկացել է 2․7 տոկոսով
Տվյալների լրագրություն

Գնաճը շարունակվում է. սննդամթերքը մարտի համեմատ թանկացել է 2․7 տոկոսով

12:50, 16 Մյս, 2021

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա ապրիլ ամսին Հայաստանում սպառողական գների վերաբերյալ հաշվետվությունը, ըստ որի՝ նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատ...

Փաշինյանի ոգևորիչ խոստումներն ու իրականությունը երեք տարի անց
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փաշինյանի ոգևորիչ խոստումներն ու իրականությունը երեք տարի անց

11:35, 8 Մյս, 2021

2018 թ. մարտի 31-ին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը սկսեց քայլարշավ՝ ի բողոք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Բողոքի...

Մեկ անձից գնումները չեն ավելացել 72 տոկոսով. Ռոբերտ Քոչարյանը սխալվում է
Սխալ

Մեկ անձից գնումները չեն ավելացել 72 տոկոսով. Ռոբերտ Քոչարյանը սխալվում է

19:04, 28 Օգս, 2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի յութուբյան ալիքում օգոստոսի 27-ին հրապարակվեց «Տնտեսությունը լուծումներ է պահանջում. քննարկում տնտեսական թեմաներով Ռոբերտ Քոչարյանի հետ»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens