ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Պուտինը կեղծում է․ գոնե ՀՀ նախկին իշխանությունները համաձայն են եղել վերադարձնել ԼՂ հարակից շրջանները

13:13, 28 Հկտ, 2022

ՍԽԱԼ

Հոկտեմբերի 27-ին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի տարեկան հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով  հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին, պնդել է, որ հայկական կողմը մշտապես հրաժարվել է ՌԴ առաջարկով Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջաններից առնվազն 5-ը։ 

«Մենք երկար տարիներ Հայաստանին առաջարկել ենք կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հետևյալ կերպ․ ՀՀ-ն փաստացի վերահսկում էր Ադրբեջանի 7 շրջանները․․․ Ինչ-որ պահի կպայմանավորվեինք ադրբեջանական կողմի հետ, դե դրանք (շրջանները-խմբ․) պետք չեն, դրանք դատարկ են, այնտեղից մարդիկ, փաստացի, բռնի տեղահանված են եղել։ Մենք կարծում ենք, որ շատ արդարացի կլիներ վերադարձնել դրանք, վերադարձնել նաև փախստականներին և այլն։ Բայց հայկական ղեկավարությունը գնաց իր ուղով»,- ասել է Պուտինը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» բազմիցս անդրադարձել է ԼՂ հակամարտության վերաբերյալ բանակցային սեղանին դրված տարբեր փաստաթղթերի բովանդակությանը։ Գոնե ՀՀ նախկին իշխանությունների համաձայնությունը ստացած՝ հայտնի երկու փաստաթղթերում (Մադրիդյան սկզբունքներ և Կազանի փաստաթուղթ) նշվում է, որ հայկական վերահսկողության տակ անցած տարածքները վերադարձվելու են Ադրբեջանին մինչև կարգավիճակի վերջնական հաստատումը:

Այսպես, 2007 թվականի նոյեմբերի 29-ին ներկայացված Մադրիդյան սկզբունքներով Ադրբեջանին վերադարձվում էին միանգամից 7 շրջանները, իսկ Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ: Լաչինում Արցախը Հայաստանին կապող միջանցք էր ստեղծվում: 

2011 թվականին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կազանում առաջարկում էր ԼՂ հակամարտության լուծման վերաբերյալ մի փաստաթուղթ, որն ընդունվել էր Հայաստանի կողմից, բայց մերժվել՝ Ադրբեջանի: Դրանով Հայաստանը փաստացի համաձայնվում էր 5+2 ձևաչափով շրջանների հանձնմանը հարևան երկրին, իսկ Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ սահմաններում ստանում էր ժամանակավոր անցումային միջանկյալ կարգավիճակ:

Այն, որ հայկական կողմը պատրաստ էր առանց կարգավիճակի շուրջ հստակեցմանը տարածքային զիջումների գնալ, 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հաստատել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ամերիկյան Bloomberg-ին տված հարցազրույցում ։ 

Սարգսյանը խոստովանել էր, որ Կազանի փաստաթղթի քննարկման ժամանակ ինքը կողմ է եղել 5 շրջաններից հայկական ուժերի դուրսբերմանն ու խաղաղապահների տեղակայմանը:

Մեծ աղմուկ բարձրացրած մեկ այլ՝ «Ռոսիա Սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ևս Սարգսյանն ընդունել էր, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստ էին Ադրբեջանին զիջել 7 շրջանները՝ Ղարաբաղի կարգավիճակը որոշող հանրաքվեի դիմաց. «Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք վերցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված։ Թողնում ենք տարածքները, հեռանում»,- ասել էր նա:

Այսպիսով, ՌԴ նախագահի պնդումը, թե հայկական կողմը մշտապես հրաժարվել է տարածքային զիջումներից, չի համապատասխանում իրականությանը․ գոնե ՀՀ նախկին ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը համաձայնվել են 5+2 ձևաչափով հանձնել շրջանները՝ նույնիսկ առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Լեռնային ՂարաբաղՂարաբաղյան հակամարտությունՎլադիմիր Պուտին

Հարակից հոդվածներ

«Փաստերի ստուգում»՝ ըստ ադրբեջանական քարոզչական ռեսուրսի․ ԼՂ-ում հումանիտար աղետի վտանգ կա՛
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Փաստերի ստուգում»՝ ըստ ադրբեջանական քարոզչական ռեսուրսի․ ԼՂ-ում հումանիտար աղետի վտանգ կա՛

19:20, 19 Հնվ, 2023

Ադրբեջանական faktyoxla.az կայքը հունվարի 11-ին «Ինչպես են «սովահար» և «չքավոր» ստեփանակերտցիներն ապրում «շրջափակման» պայմաններում» վերտառությամբ հոդվածում, անդրադառնալով շրջափակման մեջ գտնվող...

Կեղծիք ու մանիպուլյացիա՝ РБК-ի եթերում․ պնդումներ «Զանգեզուրի միջանցքի», ադրբեջանցիների «օրինական պահանջների» մասին
Սխալ

Կեղծիք ու մանիպուլյացիա՝ РБК-ի եթերում․ պնդումներ «Զանգեզուրի միջանցքի», ադրբեջանցիների «օրինական պահանջների» մասին

21:24, 13 Դկտ, 2022

Ռուսաստանյան РБК լրատվական գործակալության եթերում Ժամանակակից պետական զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը, անդրադառնալով դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի այսպես կոչված էկոակտիվիստների կողմից...

«5-րդ ալիքը» մանիպուլացնում է․ ՔՊ-ական պատգամավորը չի ակնարկել Փաշինյանի՝ Պուտինի եռակողմ հանդիպման հրավերը մերժելու մասին
Մանիպուլյատիվ

«5-րդ ալիքը» մանիպուլացնում է․ ՔՊ-ական պատգամավորը չի ակնարկել Փաշինյանի՝ Պուտինի եռակողմ հանդիպման հրավերը մերժելու մասին

14:41, 26 Հկտ, 2022

«5-րդ ալիքի» «Հայլուր» լրատվական ծրագրի հոկտեմբերի 25-ի հիմնական թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ՀՀ վարչապետ...

#InterCheck. Գեբելսը, Պուտինը և վրաց սահմանապահները
Չդասակարգված

#InterCheck. Գեբելսը, Պուտինը և վրաց սահմանապահները

18:18, 7 Հկտ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens