ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Զատուլինը կեղծում է․ նա պնդել է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ՀՀ-ն պարտավորվել է միջանցք տալ Ադրբեջանին

20:17, 12 Նյմ, 2022

ՍԽԱԼ

Նոյեմբերի 11-ին Hraparak.am կայքում հրապարակվել է վերջերս ՀՀ-ում անցանկալի անձ հայտարարված՝ ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ զրույցը: Դրանում նա անդրադարձել է Առաջին ալիքի հաղորդավար Պետրոս Ղազարյանի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ հարցազրույցի ընթացքում արած մի շարք պնդումներին։ 

Պետրոս Ղազարյանը, մասնավորապես, պնդել էր, թե Զատուլինը մեղադրել է ՀՀ իշխանություններին Ադրբեջանին միջանցք տրամադրելու համաձայնություն տալու մեջ։ 

«Զատուլինը, պարոն Մինասյան, հայտարարում ա, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մենք ստորագրել ենք միջանցք, և նա ասում ա՝ գնացեք էդ ստորագրողին հարցրեք, թե ինչի ա նա ստորագրել։ Սա Ալիևի նարատիվն ա։ […] Երբ որ Զատուլինը կրկնում ա Ալիևի միտքը և ակնհայտորեն ստում ա և դա ուղղված ա մեր պետականության դեմ, ձեզնից մեկը ընդեղ չի ասում՝ հարգելի Զատուլին, գուցե դրա՞ համար են Ձեզ զրկել (ՀՀ մուտք գործելու իրավունքից,-խմբ․)»,- հարցրել էր Արծվիկ Մինասյանին Ղազարյանը։ 

Hraparak.am-ի հետ զրույցում, սակայն, Զատուլինը հերքում է Պետրոս Ղազարյանի կողմից իրեն վերագրվող հայտարարությունները։

«Հայկական լրատվամիջոցներից մեկն ինձ հարց տվեց, թե ինչու է ՌԴ-ն ՀՀ-ից պահանջում, որ միջանցք բացի։ Ես ասացի, որ միջանցքի հարցի վերաբերյալ ամեն ինչ ճշտեք Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա իր վրա է վերցնում կամ չի վերցնում ինչ-որ պարտավորություններ, այդ թվում՝ կապված միջանցքի հետ։ Ես եռակողմ հայտարարությանն ընդհանրապես հղում չեմ արել»,- ասել է Զատուլինը՝ նկատի ունենալով հոկտեմբերի 15-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում իր ասած խոսքերը։

Դրա ընթացքում, սակայն, Զատուլինը պնդել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստորագրել է Ադրբեջանին միջանցք տալու պայմանը։

«Ես լավ չեմ հասկանում ահա թե ինչը, հարցերը հնարավոր միջանցքի մասին պետք է տալ նրանց, ովքեր ստորագրել են համաձայնագիրը։ Հայկական կողմից այն ստորագրել է Փաշինյանը։ Երբ այդ պայմանավորվածությունը ստորագրում էր, նա ի՞նչ էր մտածում։ Եվ ինչո՞ւ են հայերը այդ հարցը վերահասցեագրում ՌԴ-ին, դա ձեր վարչապետն է ստորագրել այդ պայմանը»,- ասել է Զատուլինը։ 

Փաստացի, Զատուլինի այն պնդումը, թե ինքը չի ասել, որ հայկական կողմը ստորագրել է միջանցք տալու պայմանը, ինչպես նաև որևէ համաձայնագրի հղում չի արել, չի համապատասխանում իրականությանը։ Զատուլինը հղում է արել նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ պնդելով, թե Փաշինյանը միջանցք տալու պայման է ստորագրել։ 

Այս պնդումն իր հերթին չի համապատասխանում իրականությանը, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ կետ, որում նշվում է, թե ՀՀ-ն պարտավորվում է իր ինքնիշխան տարածքից միջանցք տրամադրել Ադրբեջանին։ Հայտարարության 9-րդ կետում նշվում է միայն, որ «ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, իսկ ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Կոնստանտին ԶատուլինմիջանցքՊետրոս Ղազարյան

Հարակից հոդվածներ

Անցանկալի անձանց ցանկը՝ գերատեսչությունների համար անցանկալի թեմա
Նոթատետր

Անցանկալի անձանց ցանկը՝ գերատեսչությունների համար անցանկալի թեմա

11:51, 5 Դկտ, 2022

Հոկտեմբեր 25-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրեց, որ ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների...

Զատուլինի պնդումը կեղծ է․ Հրաչյա Հակոբյանը ռուս պատգամավորի մուտքի արգելքի հարցով Ադրբեջանի հետ ընդհանրություններից չի խոսել
Սխալ

Զատուլինի պնդումը կեղծ է․ Հրաչյա Հակոբյանը ռուս պատգամավորի մուտքի արգելքի հարցով Ադրբեջանի հետ ընդհանրություններից չի խոսել

15:52, 27 Հկտ, 2022

Հոկտեմբերի 26-ին ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը,  տելեգրամյան իր ալիքում անդրադառնալով Հայաստան մուտք գործելու արգելքին, պնդել է, թե ԱԺ «Քաղաքացիական...

Հանրային հեռարձակողի խորհրդի պատասխանը «Առաջին ալիքի» խախտումների վերաբերյալ
Չդասակարգված

Հանրային հեռարձակողի խորհրդի պատասխանը «Առաջին ալիքի» խախտումների վերաբերյալ

18:58, 23 Մրտ, 2022

Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց» հաղորդաշարի առանձին հաղորդումների շրջանակներում Պետրոս Ղազարյանը հյուրընկալել էր Ռուսաստանի պետդումայի պատգամավորներ Կոնստանտին...

5 օրում Լեզվի մասին օրենքի 3 խախտում Հանրայինի եթերում
Առանց վճռի

5 օրում Լեզվի մասին օրենքի 3 խախտում Հանրայինի եթերում

19:50, 4 Մրտ, 2022

Վերջին օրերին, կապված Ուկրաինայում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների հետ, Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման շրջանակներում հաղորդավարը հյուրընկալում է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens