ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. «Այլմոլորակային» ուկրաինացիներն ու Ղազախստանի ռուսական դպրոցների ճակատագիրը

18:19, 2 Դկտ, 2022

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է Ֆեյսբուքի վրաստանյան տիրույթում տարածված տեղեկությունը, թե ՆԱՏՕ-ի անդամ երկրներն անվստահություն են հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն այն բանից հետո, երբ նա հերքել է, որ Լեհաստանում ընկած հրթիռներն ուկրաինական են: 

Նշենք, որ նոյեմբերի 15-ին Լեհաստանում հրթիռի պայթյունից քաղաքացիներ էին զոհվել: Որոշ ժամանակ պաշտոնական Կիևը հերքում էր, որ հրթիռը ուկրաինական էր: Ի վերջո, պաշտոնական Վարշավան և ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հայտարարել էին, որ Լեհաստանի տարածքում ընկած հրթիռը հավանաբար արձակվել էր ուկրաինական ՀՕՊ համակարգի, այլ ոչ թե ռուսական զորքերի կողմից։ Սակայն որևէ մեղադրանք Կիևի հասցեին չի հնչել: Մասնավորապես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան մեղավոր չէ ռուսական հարձակումը հետ մղելու փորձի համար: ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում Լեհաստանը, ոչ միայն չեն մեղադրում Ուկրաինային, այլև նշում են, որ եթե Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա չլիներ, այդ ողբերգությունը նույնպես տեղի չէր ունենա: Հետևաբար, պնդումը, թե ՆԱՏՕ-ի երկրները Զելենսկուն անվստահություն են հայտնել, սխալ է: 

Ղազախստանյան factcheck.kz-ը ստուգել է երկրում տարածված խոսակցությունները, թե Ղազախստանի իշխանությունները պատրաստվում են առաջիկա տարիների ընթացքում փակել ռուսական ուսուցմամբ դպրոցները: Տեղեկությունը տարածելիս օգտատերերը հղում են արել ղազախական հեռուստաալիքներից մեկի ռեպորտաժին: Սակայն դրա ներկայացուցիչները բացատրել են, որ նյութը թողարկվել է երկու տարի առաջ, սակայն նոր է զանգվածային տարածում ստացել։ Հրապարակումների մեծ մասում օրիգինալ տեսանյութը չկա, իսկ դրա էությունը խեղաթյուրված է օգտատերերի կողմից։ Բացի այդ, երկրի լուսավորության նախարարությունը նույնպես հերքել է տեղեկատվությունը՝ նշելով, որ ռուսական դպրոցները և ռուսերենով դասընթացներն արգելելու որևէ ծրագիր չկա:

Ռուսաստանյան Проверено-ն ուսումնասիրել է նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մանեժ կատարած այցի ժամանակ հնչած պնդումը, թե ուկրաինական դպրոցական դասագրքերում իբր նշվում է ուկրաիներենի այլմոլորակային ծագման մասին՝ մասնավորապես, թե այն առաջացել է Վեներայում: Իրականում, Վեներայի և ուկրաիներենի կապի մասին (այլ համատեքստում) իսկապես խոսվել է, սակայն ոչ թե դասագրքում, այլ մի կոնկրետ գրքում, որը լի է հակագիտական այլ դատողություններով: Խոսքը Ալեքսեյ Բրատկո-Կուտինսկու հեղինակած «Ուկրաինայի ֆենոմենը» գրքի մասին է, որը հրատարակվել է 1995 թվականին: Գրքում, մասնավորապես, նշվել է. ««Ձեն» (այսինքն՝ «Գիտելիք») հնագույն գրքում տրված տվյալների համաձայն՝ սանսկրիտը հիմնված է Վեներայից մեր մոլորակ բերված որոշակի առեղծվածային լեզվի՝ «սամսարի» վրա։ Խոսքը ուկրաիներենի՞ մասին չէ։ Բայց սա առասպելաբանության և ֆանտաստիկայի ոլորտից է»: Փաստացի, պնդումը, թե Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հնչած միտքը, թե ուկրաինական դասագրքերում սովորեցնում են, թե ուկրաիներենը ծագել է Վեներա մոլորակում, կեղծ է: 

Աշխարհ

Բրիտանական Reuters-ն ուսումնասիրել է սոցցանցերում տարածված պնդումները, թե  Թվիթերի նոր սեփականատեր Իլոն Մասկը կրկնապատկելու է վերիֆիկացման վճարը լրագրողների համար, որոնք իրենց առցանց կենսագրության մեջ նշում են ոչ բինար դերանուններ (խմբ. — անգլերեն they/them դերանունների կիրառումը he/she-ի փոխարեն): Սակայն բրիտանացի փաստեր ստուգողները նշում են, որ թեև Մասկը հանրայնորեն քննադատել է ոչ բինար դերանուններ օգտագործող մարդկանց, սակայն որևէ հայտարարություն չի արել այդ մարդկանց համար վճարումները բարձրացնելու մասին: 

Ամերիկյան Politifact-ը ստուգել է Ինստագրամում տարածված գրառումներն այն մասին, որ ՖԻՖԱ-ում գրանցված 108 մարզիկ և մարզիչ մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման հետևանքով: Օգտատերերը ներկայացնում էին պնդումն իբր հաստատող անունների ցանկ: Սակայն ամերիկացի փաստեր ստուգողները գտել են, որ մահացածների թիվը, ըստ երևույթին, ծագել է 2021 թվականի նոյեմբերի 13-ին իսրայելական Real Time News կայքում հրապարակված հոդվածից: Մահացած և ցանկում նշված մարզիկներից ոմանք չեն ստացել COVID-19 պատվաստանյութը, իսկ մյուսները մահացել են ուղեղի տրավմատիկ վնասվածքից, մոտոցիկլետի վթարից և ջերմային հարվածից հետո: Հետևաբար, գրառումը կեղծ է, և մարզիկների մահը կապ չի ունեցել պատվաստման հետ: 

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheck

Հարակից հոդվածներ

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը
Ֆեյք

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը

16:37, 15 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Ֆեյք

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն

18:31, 8 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը
Ֆեյք

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը

17:31, 1 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել...

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը
Չդասակարգված

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը

18:43, 4 Օգս, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens