ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Yerevan Today-ը հին «թվեր և փաստեր» է հրապարկել․ աղետի գոտում բնակարան չի ստացել ոչ թե 553, այլ 28 ընտանիք

17:01, 8 Դկտ, 2022

ՍԽԱԼ

Դեկտեմբերի 7-ին Yerevan Today կայքը «Ո՞վ և ի՞նչ է արել աղետի գոտին վերացնելու համար. Թվեր և փաստեր» վերտառությամբ հոդվածում պնդել է, թե 553 շահառու ընտանիք դեռևս բնակարան չի ստացել։  

«1988 թվականից մինչև 2008-ը տարբեր, այդ թվում՝ պետության մասնակցությամբ ծրագրերով բնակարան է հատկացվել 60 հազար ընտանիքի, իսկ 2008-ից մեկնարկած պետական ծրագրով բնակարան է ստացել 4839 ընտանիք, իսկ մնացյալ 553-ի հարցը պետք է լուծվի առաջիկա երկու տարիներին, ամեն դեպքում այդպես է ասվել: Հետևությունները թողնում ենք ընթերցողներին»,- գրել է կայքը:

Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը դեկտեմբերի 6-ին հրավիրված ասուլիսին հայտարարել է, որ աղետի գոտում 2008-ից մեկնարկած պետական աջակցության վերջին ծրագրով շահառու է դարձել Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի 5419 ընտանիք:

Ըստ նրա՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 5419 ընտանիքներից 5391-ի բնակարանային խնդիրը լուծվել է․ այդ նպատակով 2008-2021 թթ. 70 մլրդ դրամ է հատկացվել։

«Դեռևս լուծման կարիք ունի Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի 28 ընտանիքի բնակարանային խնդիրը: Վերջիններս նախընտրել են, որ իրենց բնակարանային խնդրի լուծումը դիտարկվի Կապսի ջրամբարի շրջակայքում նոր գյուղի կառուցման ծրագրի շրջանակներում: Այսպիսով, կարող ենք ասել, որ բոլոր շահառու ճանաչված ընտանիքների նկատմամբ պետության ձևավորված պարտավորությունները կհամարվեն ավարտված»,- նշել է Արզումանյանը։

Վարչության պետը տեղեկացրել է նաև, որ դեռ կան բնակարանային ապահովման ծրագրից դուրս մնացած ընտանիքներ, որոնք բողոքարկում ու դատական կարգով վերականգնում են իրենց իրավունքը․ 2021 թվականին իրավունքները վերականգնած 16 այդպիսի ընտանիք է եղել:

Նշենք նաև, որ 553 շահառու ընտանիքների մասին տվյալը հին է՝ 2016 թվականի, որը ևս ժամանակին հրապարակվել էր վարչության պետ Արզումանյանի կողմից։ 

Այսպիսով, Yerevan Today-ը հրապարկել է 6 տարվա վաղեմության տվյալ․ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ոչ թե 553, այլ 28 ընտանիք չի ապահովվել բնակարանով։ Եվս 16 այդպիսի ընտանիքներ 2021 թվականին դատական կարգով վերականգնել են իրենց իրավունքները։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Yerevan.TodayԱղետի գոտիԵրկրաշարժ

Հարակից հոդվածներ

Հանրայինը Թևանյանին վերագրել է չասված խոսքեր․ «Հայաստան» խմբակցության պատգամավորը ճիշտ է
Ճիշտ

Հանրայինը Թևանյանին վերագրել է չասված խոսքեր․ «Հայաստան» խմբակցության պատգամավորը ճիշտ է

18:11, 9 Փտր, 2023

Փետրվարի 9-ին Ազգային ժողովում ելույթ ունենալիս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ Հանրային հեռուստաընկերությունն Ազգային ժողովի փետրվարի 8-ի...

Ինչպես էր մեդիան ցնցվում երկրաշարժից ու Բագրատյանի թվերից․ անցած շաբաթվա մանիպուլյացիաները (Լրացված)
Մանիպուլյատիվ

Ինչպես էր մեդիան ցնցվում երկրաշարժից ու Բագրատյանի թվերից․ անցած շաբաթվա մանիպուլյացիաները (Լրացված)

16:37, 15 Փտր, 2021

Լրացում․ այս հոդվածի նախնական տարբերակը պարունակում էր անճշտություն՝ Ազգային ժողովում փետրվարի 11-ին «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին»...

ԱԻՆ-ի ուղեցույցը՝ թղթի վրա և իրականությունում
Առանց վճռի

ԱԻՆ-ի ուղեցույցը՝ թղթի վրա և իրականությունում

19:25, 13 Փտր, 2021

Այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 15:30-ի սահմաններում ուժգին երկրաշարժ գրանցվեց Երևանի շրջակայքում։ Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության, 4.7 մագնիտուդ երկրաշարժ է...

Ոստիկանությունը հիմնվում է գոյություն չունեցող վիճակագրության վրա
Պաշտոնական

Ոստիկանությունը հիմնվում է գոյություն չունեցող վիճակագրության վրա

15:33, 16 Փտր, 2018

Ինչպես հայտնի է փետրվարի 8-ից ոստիկանությունը սկսել է կիրառել շարժական լուսանկարահանող արագաչափը: Այն տեղադրված է առանց տարբերանշանների ավտոմեքենայի մեջ, կայանում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens