ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Մեսսիի «ջենթլմենությունն» ու կանադացի դեռահասների էֆթանազիան

17:45, 9 Դկտ, 2022

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է ֆեյսբուքյան օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունը, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ուղղափառ եկեղեցիների գործունեությունը արգելելու անհրաժեշտության մասին՝ պատճառ բերելով դրանց կապը ռուսական ուղղափառ եկեղեցու հետ։ Ըստ այդ նյութերի՝ Զելենսկին վճռական է բոլոր քահանաներին ձերբակալելու և նրանց ռազմագերիների հետ փոխանակելու հարցում։ 

Վրաստանցի փաստերը ստուգողները հայտնում են, որ պատերազմի սկսվելուց ի վեր ուկրաինական իշխանությունները բազմիցս մեղադրել են Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն Ռուսաստանի օգտին աշխատելու համար: 33 եկեղեցական ձերբակալվել է Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով: Հաշվի առնելով այս ամենը՝ դեկտեմբերի 1-ին Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որը նախատեսում է դադարեցնել Ռուսաստանի հետ փոխկապակցված կրոնական կազմակերպությունների գործունեությունը։ Դեկտեմբերի 2-ի իր ելույթում Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ համաձայն այդ փաստաթղթի՝ կառավարությանը հանձնարարվել է առաջիկա երկու ամիսների ընթացքում պատրաստել և խորհրդարան ներկայացնել օրինագիծ՝ երկրում ՌԴ ազդեցության կենտրոնների հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունը դադարեցնելու մասին: Factcheck.ge-ն, ըստ այդմ, եզրակացրել է, որ արգելվել է ոչ թե ուղղափառ եկեղեցու, այլ Ռուսաստանի հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունը:

Ադրբեջանական Fakt Yoxla-ն ուսումնասիրել է տարածված կարծիքը, թե Չինական մեծ պատը մարդու ձեռքով կառուցված միակ շինությունն է, որը երևում է տիեզերքից: Այդ հարցը տասնամյակներ առաջ ուղղվել էր նաև Լուսին առաջինը այցելած Նիլ Արմսթրոնգին, որը պատասխանել էր, որ մարդու կողմից ստեղծված ոչ մի կառույց Լուսնից չի տեսել: Մի քանի այլ տիեզերագնացներ ևս հայտնել են, որ պատը տեսանելի չէ տիեզերքից: Ադրբեջանական կայքը եզրակացրել է, որ Չինական մեծ պատի՝ տիեզերքից տեսանելի լինելու մասին տեղեկությունը միֆ է և չի համապատասխանում իրականությանը: 

Ռուսաստանյան Проверено-ն ստուգել է սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե Արգենտինա-Լեհաստան խաղից հետո Արգենտինայի ավագ Լիոնել Մեսսին հրաժարվել է խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչումից՝ փոխանցելով այն թիմակից Ալեքսիս Մակալիստերին: Սակայն ռուսաստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ ի սկզբանե Մակալիստերն էր ստացել խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչումը, այսինքն՝ Մեսսիի՝ այդ կոչումը թիմակցին զիջելու պատմությունը կեղծ է և տարածվել է Թվիթերում Մեսսիի երկրպագուներից մեկի կողմից, ինչից հետո տեղեկությունը վերատպել էր Матч ТВ-ն:

Աշխարհ

Բրիտանական Reuters-ը ստուգել է համացանցում լայնորեն շրջանառված՝ USA Today-ի վերնագրի սքրինշոթը, ըստ որի՝ միլիարդատեր Իլոն Մասկի Neuralink ընկերության կատարած փորձերի արդյունքում 3000 կապիկ է սպանվել: Իրականում, սակայն, USA Today-ը նման վերնագրով հոդված չի հրապարակել, այն կեղծվել է: Թեև 3000 կապիկ սպանելու մասին լուրը ապատեղեկատվություն է, բրիտանական պարբերականը հայտնել է, որ ընկերությունում ներկայումս հետաքննություն է իրականացվում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: 

Ամերիկյան Politifact-ը ստուգել է սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե Կանադայում երեխաներին էֆթանազիայի իրավունք են տվել: Կանադան 2016 թվականին ընդունել է «Բժշկական օգնություն մահանալու ընթացքում» օրենքը, որը թույլ է տալիս հիվանդներին օգնություն խնդրել բժշկական մասնագետներից՝ իրենց կյանքին վերջ տալու համար: Օրենքը վերաբերում է 18 տարեկանից բարձր տարիքային խմբի քաղաքացիներին: Հարցը, թե արդյո՞ք օրենքը պետք է վերաբերի նաև «հասուն անչափահասներին», Կանադայում ուսումնասիրում է խորհրդարանական հանձնաժողովը, որը պետք է վճիռ կայացնի փետրվարին։ Այսինքն՝ թեև  այժմ  Կանադայի  խորհրդարանը քննարկում է անչափահասների՝ կյանքից ինքնակամ հեռանալու իրավունքը, օրենքը դեռ չի փոփոխվել, և էֆթանազիայի իրավունք ունեն միայն չափահասները:

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheck

Հարակից հոդվածներ

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը
Ֆեյք

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը

16:37, 15 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Ֆեյք

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն

18:31, 8 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը
Ֆեյք

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը

17:31, 1 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել...

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը
Չդասակարգված

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը

18:43, 4 Օգս, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens