ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

ԱԺ նախագահը չի որոշում, թե ով որքան խոսի. Սիմոնյանը սխալվում է

16:35, 20 Դկտ, 2022

ՍԽԱԼ

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում էր արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու մասին օրենքի նախագիծը։ Զեկուցողի կողմից այն ներկայացնելուն և վերջինիս ուղղված հարցերին հաջորդեց մտքերի փոխանակությունը։

Ի թիվս մի շարք պատգամավորների, ելույթ ունեցավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Ելույթի ընթացքում ընդդիմադիր թևում լսվեցին դժգոհություններ՝ Վարդանյանի կողմից սահմանված ժամանակից երկար ելույթ ունենալու և ԱԺ նախագահի կողմից ՔՊ-ական պատգամավորին չընդհատելու մասով։

Ի պատասխան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքեց, որ ելույթի համար նախատեսված ժամանակահատվածն ինքն է որոշում. «Իսկ դահլիճից պատգամավորներին խնդրում եմ ցուցումներ չտան, թե ժամանակը երբ ա ավարտվում, երբ չի ավարտվում։ Ես եմ դա որոշում, գնացեք կանոնակարգ օրենքը կարդացեք»։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց Սիմոնյանի կողմից վկայակոչված օրենքը՝ պարզելու, թե որքա՞ն ժամանակ է, ի վերջո, հատկացվում պատգամավորներին մտքերի փոխանակության համար։

Մասնավորապես, ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 58-րդ հոդվածի՝ եթե մտքերի փոխանակության տևողությունը սահմանված չէ կամ Կանոնակարգով ելույթների համար այլ ժամկետ սահմանված չէ, ապա ելույթների համար հատկացվում է տասական րոպե:

Նույն օրենքի 62-րդ հոդվածի համաձայն՝ հարցի քննարկման տևողության մեկ ժամվա կամ 90 րոպեի դեպքում հարցերի և մտքերի փոխանակության ընդհանուր տևողությունը, ինչպես նաև զեկուցումների, հարցերի, պատասխանների և ելույթների համար հատկացվող ժամանակի բաշխումը սահմանվում է Աշխատակարգով, իսկ քննարկման այլ տևողության դեպքում՝ մեկ ժամվա ժամկետների համամասնությամբ, ԱԺ կամ Խորհրդի որոշմամբ:

Իսկ ԱԺ աշխատակարգի IV կետի 22-րդ և 23-րդ ենթակետերի կարգավորմամբ՝ եթե նիստում քննարկվող հարցի տևողությունը 1 ժամ է, ապա պատգամավորին մտքերի փոխանակության համար տրվում է մինչև երկուական րոպե ժամանակ։ ԱԺ նիստում հարցը 90 րոպե տևողությամբ քննարկվելու դեպքում մտքերի փոխանակության ընթացքում ելույթների համար հատկացվում է մինչև երեքական րոպե։

Հաշվի առնելով այն փաստը, որ մինչև Վլադիմիր Վարդանյանը ելույթ ունեցած մյուս պատգամավորներին 2 րոպե անց հիշեցվում էր ժամանակի ավարտի մասին՝ կարելի է պնդել, որ այս նիստում մտքերի փոխանակության համար հատկացվել էր 2 րոպե ժամանակ։ Բացառություն էր կազմում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որի ելույթը տևեց ավելի քան 3 րոպե, և այդ ընթացքում ոչ ոք չընդհատեց։

Այնուհանդերձ՝ օրենքն ու աշխատակարգը որևէ լիազորություն կամ իրավասություն չեն տալիս ԱԺ նախագահին ինքնուրույն որոշելու, թե մտքերի փոխանակության համար որ պատգամավորը որքան ժամանակ ունի ելույթ ունենալու։ Դա սահմանված է օրենքով և աշխատակարգով, որոնց համաձայն՝ բոլոր պատգամավորներն ունեն հավասար ժամանակ՝ մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունենալու համար։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱԺԱլեն ՍիմոնյանՔաղաքացիական Պայմանագիր

Հարակից հոդվածներ

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին
Սխալ

Հնարավո՛ր էր կանգնեցնել պատերազմը․ Ալեն Սիմոնյանը հակասում է փաստերին

16:47, 4 Հկտ, 2022

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով 44-օրյա պատերազմի ելքի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ ապրիլյան քառօրյա պատերազմը...

Երբեմնի ՔՊ-ական, դատավոր Ա․ Դավթյանի ընտրության քաղաքական լինելու կասկածները չեն փարատվել
Առանց վճռի

Երբեմնի ՔՊ-ական, դատավոր Ա․ Դավթյանի ընտրության քաղաքական լինելու կասկածները չեն փարատվել

17:23, 12 Հլս, 2022

2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը փակ նիստում հաստատեց և Ազգային ժողովին ներկայացրեց Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման...

Ովքեր են հեռուստաընկերությունների սեփականատերերը և ինչ կապեր ունեն քաղաքական ուժերի հետ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքեր են հեռուստաընկերությունների սեփականատերերը և ինչ կապեր ունեն քաղաքական ուժերի հետ

19:05, 11 Մյս, 2022

Հեռուստաալիքների լիցենզավորման՝ 2021-ի հունվարին կայացած մրցույթի արդյունքում Հայաստանի տարածքում հեռարձակվելու իրավունք ստացան «Արմենիա Թիվի», «Երկիր մեդիա», «Շանթ», «ATV», «Կենտրոն» հեռուստաալիքները:...

Արցախը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո․ ՔՊ պատգամավորի ելույթը հակասում է ՔՊ ծրագրին
Մանիպուլյատիվ

Արցախը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո․ ՔՊ պատգամավորի ելույթը հակասում է ՔՊ ծրագրին

14:22, 14 Ապր, 2022

Այն բանից հետո, երբ նախօրեին ԱԺ-ում ունեցած իր ծավալուն ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «միջազգային հանրությունը մեզ կրկին ասում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens