ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները կեղծ ու չհաստատված պնդումներ են անում Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի մասին

16:06, 5 Հկտ, 2023

ՍԽԱԼ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերջերս տարբեր լրատվամիջոցների հետ հարցազրույցներում պնդել են, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել Արցախում սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումից։ 

«Էրդողանն ասում է՝ Փաշինյանը տեղեկացված էր, որ Ադրբեջանը հակաահաբեկչական գործողություններ է իրականացնելու։ Սա ամեն ինչ ասում է»,- 168 TV-ի տաղավարում ասել է խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նույն պնդումը «5-րդ ալիքի» «Հարցազրույցի» եթերում արել է նաև խորհրդարանական ընդդիմությունից մեկ այլ պատգամավոր՝ Գառնիկ Դանիելյանը․ նա, մասնավորապես, ասել է, թե իբր թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, թե Փաշինյանն Էրդողանին առաջարկել է Արցախի վրա հարձակումն իրականացնել սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրություններից հետո։ 

Ի՞նչ է ասել Էրդողանը

FIP.am-ը սեպտեմբերի 21-ին ստուգել էր հայաստանյան լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողության մասին»․ ԶԼՄ-ները հղում էին արել Տելեգրամում TRT թուրքական պետական լրատվական գործակալության ռուսալեզու ալիքին, որը նման տեղեկություն էր հայտնել։ 

Թուրքական լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքում, սակայն, պարզվել էր, որ Էրդողանը Նյու Յորքում «Թուրքական տանը», պատասխանելով լրագրողների հարցերին, իրոք անդրադարձել էր Արցախում ադրբեջանական հարձակմանը, սակայն նման հայտարարություն չէր արել։

Էրդողան․ «Նախ, կարևոր է նշել, որ Փաշինյանի մասնակցությունն իմ երդման արարողությանը կարևոր էր: Մենք արդեն մեր շնորհակալությունն ենք հայտնել նրան այդ առթիվ։ Այս վերջին իրադարձությունը Փաշինյանի հետ կապված չէ. դա կապված չէ Հայաստան պետության հետ։ Սա կապված է Ղարաբաղում հայ զինյալների որոշակի խմբի հետ։ Նախագահական ընտրություններ անցկացնելու նրանց փորձը լուրջ մտահոգություն էր և՛ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի համար։ Որովհետև Ադրբեջանն այս իրադարձությունը դիտեց որպես «առկա գործընթացը կացնահարելու միտում»։ Բացի այդ, այս խմբերի կողմից Ղարաբաղում մեր եղբայրներին սպանելու փորձը իրադարձությունները տարավ ավելի վտանգավոր ուղղությամբ։ Զգուշացումներ են տրվել, սակայն, չնայած բոլոր զգուշացումներին, այդ խմբավորումները չեն դադարեցրել իրենց գործունեությունը։ Սրանից հետո Ադրբեջանը քայլեր ձեռնարկեց: Եվ նրանք այնտեղ ռազմական օպերացիան իրականացրին առանց ձգձգումների: Օպերացիայի ավարտից հետո ինձ տեղեկացրին, որ մոտ 90 կարևոր կետի են խփել և ամբողջությամբ ավարտել են իրենց գործը։ Նրանք պահանջել էին նաև ապահովել ամբողջ տեխնիկայի, զինամթերքի հանձնումը և հետ քաշվելը նախանշված վայրերից: Մեր երկրի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը բանակցություններ է վարել, և այսօր ես հանդիպել եմ նաև իմ գործընկեր նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա շնորհակալություն հայտնեց ինձ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իմ ելույթի համար և ասաց. «Այժմ արդեն այդ խմբավորումները չեն կարողանա շունչ քաշել այդ տարածքներում: Մենք ավարտել ենք մեր գործողությունը, այլևս ոչ մի խնդիր չկա»:

FIP․am-ն Էրդողանին վերագրվող խոսքերը, թե իբր Փաշինյանը տեղյակ է եղել հարձակումից, չէր հայտնաբերել թուրքական որևէ այլ լրատվամիջոցում (1, 2) և, մասնավորապես, TRT-ի անգլալեզու տարբերակում․ ավելին, TRT-ի ռուսալեզու տելեգրամյան ալիքից, որն այդ տեղեկության աղբյուրն էր, ավելի ուշ հրապարակումը հեռացվել է։ 

Կեղծ է նաև Դանիելյանի պնդումը, թե իբր թուրքական ԶԼՄ-ները գրել են՝ Փաշինյանը առաջարկել է Էրդողանին Արցախի վրա հարձակումն իրականացնել Երևանի ավագանու ընտրություններից հետո․ որևէ թուրքական կամ այլ աղբյուր նման տեղեկություն չի հրապարակել։ 

Այսպիսով, պատգամավորները շարունակում են տարածել Փաշինյան-Էրդողան վերջին հեռախոսազրույցի բովանդակությանը վերագրվող հերքված ու կեղծ պնդումներ։

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Հայաստան» խմբակցությունՆիկոլ ՓաշինյանՌեջեփ Թայիփ Էրդողան

Հարակից հոդվածներ

Ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում «սիրում եմ բոլորիդ» խոսույթը վերածվեց վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանությունների․ Օսիպյան-Փաշինյան վեճի օրը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում «սիրում եմ բոլորիդ» խոսույթը վերածվեց վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանությունների․ Օսիպյան-Փաշինյան վեճի օրը

11:50, 27 Մյս, 2026

Մայիսի 18-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար հակասական օր էր․ առավոտը սկսել է «սիրում եմ...

Մակրոնի և Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութը տարածվում է սունկ կայքերում ու սոցմեդիայում
Ֆեյք

Մակրոնի և Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութը տարածվում է սունկ կայքերում ու սոցմեդիայում

13:32, 19 Մյս, 2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ պետական այցից օրեր անց սոցիալական մեդիայում և սունկ կայքերում համակարգված ձևով տարածվում է նրա ու...

«Այս անմեղները զգում են՝ Նիկոլը իրենց ինչից է փրկում»․ ինչպես են քաղաքական ուժերը երեխաներին դարձնում քարոզչության գործիք 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Այս անմեղները զգում են՝ Նիկոլը իրենց ինչից է փրկում»․ ինչպես են քաղաքական ուժերը երեխաներին դարձնում քարոզչության գործիք 

14:24, 13 Մյս, 2026

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ արդեն մեկնարկած նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերն օգտագործում են նաև երեխաներին։  Երեխաները մարդկանց...

«300 000 ադրբեջանցին» ընդդեմ «ուկրաինական ճակատ զորակոչվող 300 000 հայ տղամարդու». դավադրապաշտական թեզերի պատերազմը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«300 000 ադրբեջանցին» ընդդեմ «ուկրաինական ճակատ զորակոչվող 300 000 հայ տղամարդու». դավադրապաշտական թեզերի պատերազմը

12:22, 11 Մյս, 2026

Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերը, դրանց աջակցող մեդիա ռեսուրսները միմյանց գործունեության վերաբերյալ ակտիվորեն տարածում են քարոզչական նարատիվներ,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens