ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Բայդենի ձեռքը Զելենսկու մեջքին է, ոչ թե հետույքին

14:40, 23 Դկտ, 2022

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան factcheck.ge-ն ուսումնասիրել է համացանցի վրացական տիրույթում շրջանառվող՝ «Միացյալ ազգային շարժման» անդամ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Լևան Խաբեիշվիլիի լուսանկարը, որտեղ նա Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի պատկերով դաջվածք ունի` «Free Misha» մակագրությամբ։

Լուսանկարն իրականում վերցված է նոյեմբերի 10-ին «Գլխավոր շեշտադրումներ» հաղորդաշարում Լևան Խաբեիշվիլիի մասնակցությամբ տեսագրությունից։ Դրանում պարզ երևում է, որ Լևան Խաբեիշվիլին գլխին դաջվածք չունի։ Վրաստանցի փաստեր ստուգողները եզրակացրել են՝ տարածված պատկերները մոնտաժված են և չեն արտացոլում իրականությունը։

Ուկրաինական VoxCheck-ը ստուգել է տեղեկությունը, թե ուկրաինացի փախստականների պատճառով կտրուկ աճել են ՄԻԱՎ-ով վարակման դեպքերը:  Ուկրաինացի փաստեր ստուգողները պարզել են, որ սա մանիպուլյացիա է. ՄԻԱՎ-ով վարակման դեպքերը Լեհաստանում հիմա ավելի շատ են, քանի որ երկիրը սկսել է ավելի շատ թեստեր անել: Լեհաստանում նախկինում ՄԻԱՎ-ով վարակվածության ավելի քիչ դեպքերի հայտնաբերման հիմնական պատճառն այն էր, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում ավելի քիչ թեստեր էին արվում: Բացի այդ, հիվանդացության վիճակագրության աճը չի նշանակում, որ մարդիկ ավելի շատ են հիվանդանում։ Շատերը կարող էին ավելի վաղ հիվանդանալ, բայց համաճարակի պատճառով ախտորոշումը միայն վերջերս է հաստատվել: Հետևաբար պնդումը, թե ուկրաինացի փախստականների պատճառով Լեհաստանում ՄԻԱՎ-ի համաճարակ է սկսվել, սխալ է:

Ռուսաստանյան Проверено-ն ստուգել է սոցցանցերում տարածվող պնդումները, թե Համաշխարհային տնտեսական ֆորումը կոչ է արել ննջեցնել տնային կենդանիներին՝ որպես գլոբալ տաքացման դեմ պայքարի միջոց: Սակայն տեղեկությունը սխալ է և մանիպուլյատիվ: Համաշխարհային տնտեսական ֆորումը երբեք չի առաջարկել ընտանի կենդանիների զանգվածային սպանություն՝ որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոց: Միևնույն ժամանակ, և՛ Ֆորումը, և՛ այլ փորձագետներ մատնանշում են, որ ընտանի կենդանիների սննդի արտադրությունը թողնում է ածխածնի զգալի հետք, և առաջարկում են որոշ միջոցներ՝ այն նվազեցնելու համար:

Աշխարհ

Բրիտանական Reuters-ը ստուգել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և վերջինիս տիկնոջ լուսանկարը, որը տարածվել էր համացանցում նախագահների հանդիպումից հետո:

Ըստ այդ նկարի՝ հանդիպումից հետո նկարվելու ընթացքում Բայդենը ձեռքը դրել է Զելենսկու հետույքին: 

This sums it up! pic.twitter.com/i8OLZzlQ6T

— Johnny Midnight (@its_the_Dr) December 22, 2022

Սակայն իրական լուսանկարում, որը հրապարակել է ԱՄՆ առաջին տիկինը, նման բան չկա: Բայդենի ձեռքը Զելենսկու մեջքին է, ոչ թե հետույքին:

President Zelenskyy, we hope you take our love and support back to Olena and your children, and all the families of Ukraine. 💕 pic.twitter.com/z1uqAAl8B8

— Jill Biden (@FLOTUS) December 22, 2022

Ընդ որում, այդպիսի մի քանի պատկերներ կան, սակայն վստահելի աղբյուրներից ոչ մեկը ցույց չի տալիս լուսանկարում ներկայացված տեսարանը: Փաստեր ստուգողները եզրակացրել են, որ նկարը կեղծ է: 

Ամերիկյան Politifact-ը ստուգել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, թե նա որպես նախագահ երկու անգամ այցելել է «Իրաք, Աֆղանստան և նման այլ տեղեր»:

Սակայն Բայդենը երբ չի այցելել այդ երկրները որպես նախագահ: Politifact-ի լրագրողները նշել են, որ առաջին անգամ չէ, երբ Բայդենը մանիպուլացնում է իր՝ Աֆղանստան և Իրաք այցերի կատարած թվերը: Մասնավորապես, ամիսներ առաջ նա պնդել էր, որ այդ երկու երկրում եղել է ավելի քան 40 անգամ: Մինչդեռ նա եղել է Իրաքում և Աֆղանստանում 21 անգամ, այն էլ՝ մինչև նախագահի պաշտոնը ստանձնելը: 

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheck

Հարակից հոդվածներ

#InterCheck. Ո՞վ է հաղթանակի և պարտության մասին հայտնի խոսքի  հեղինակը
Ֆեյք

#InterCheck. Ո՞վ է հաղթանակի և պարտության մասին հայտնի խոսքի հեղինակը

17:12, 17 Մրտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է...

#InterCheck. Վրացական օրենքն ու ինչպես էր «կորել» Սորոսը Ժնևում
Ֆեյք

#InterCheck. Վրացական օրենքն ու ինչպես էր «կորել» Սորոսը Ժնևում

17:41, 10 Մրտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է...

#InterCheck. Արդյո՞ք երկրաշարժերը կարող են արհեստական ծագում ունենալ
Ֆեյք

#InterCheck. Արդյո՞ք երկրաշարժերը կարող են արհեստական ծագում ունենալ

17:01, 3 Մրտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է...

#InterCheck. ՌԴ-ում դեռահասներն ավելի վաղ են սեռական փորձ ունենում, քան ԱՄՆ-ում, որտեղ դպրոցում սեռական դաստիարակություն են անցնում
Ֆեյք

#InterCheck. ՌԴ-ում դեռահասներն ավելի վաղ են սեռական փորձ ունենում, քան ԱՄՆ-ում, որտեղ դպրոցում սեռական դաստիարակություն են անցնում

17:48, 24 Փտր, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens