ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Արդյո՞ք ուրբաթ 13-ն ավելի վտանգավոր օր է, քան մնացած բոլոր օրերը

16:05, 13 Հնվ, 2023

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է սոցցանցերում շրջանառվող՝ Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակին վերագրվող մեջբերումը։ Այդ գրառումների համաձայն՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Սուրբ Ծննդյան տոներին ամբողջ ճակատում հրադադարի մասին հայտարարությանն ի պատասխան Պոդոլյակն իբր ասել է, որ «Ուկրաինան հրաժարվում է Սուրբ Ծննդյան օրը հրադադարից։ Մեզ հրետակոծել են Սուրբ Բանդերայի ծննդյան օրը, ինչո՞ւ պետք է բացառություն անենք ձեր Քրիստոսի համար»։ 

Լուսանկարը՝ factcheck.ge-ի

Սակայն Պոդոլյակն իրականում նման հայտարարություն չի արել: Նա ասել է, որ Ռուսաստանը պետք է դուրս գա Ուկրաինայի տարածքից, և միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել հրադադարի մասին: Հետևաբար, սոցցանցերում տարածված տեղեկությունը սխալ է: 

Ղազախստանյան  factcheck.kz-ն հոկեյիստ Դմիտրի Շևչենկոյի շուրջ ծագած սկանդալից հետո որոշել է ստուգել պնդումները, թե Ղազախստանում թույլատրելի է «սպորտային երկքաղաքացիությունը»: Վերջերս հայտնի հոկեյիստը զրկվել էր Ղազախստանի քաղաքացիությունից: Պարզվել էր, որ նա Ղազախստանի ազգային հավաքականում խաղալու համար այդ երկրի անձնագիր էր ձեռքբերել, սակայն չէր հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից, ինչը պահանջվում է ղազախական օրենքով: Շատ երկրներում բազմակի քաղաքացիության օրինականացման պատճառով մարզիկները միշտ չէ, որ հրաժարվում են անձնագրից, ուստի նման դեպքերում կարելի է խոսել «սպորտային» քաղաքացիության մասին։ Սակայն Ղազախստանում երկքաղաքացիությունն արգելված է, հետևաբար, ազգային հավաքականներում հանդես գալու համար անհրաժեշտ է ունենալ մեկ քաղաքացիություն:

Ռուսաստանյան Проверено-ն ստուգել է, թե արդյո՞ք ուրբաթ 13-ն ավելի վտանգավոր օր է, քան մնացած բոլոր օրերը: Հստակ հայտնի չէ, թե որտեղից է առաջացել այն համոզմունքը, որ ուրբաթ 13-ն անհաջող օր է: Հետազոտողները նշում են, որ սկանդինավյան դիցաբանության մեջ աստվածների խնջույքին հրավիրվել են 12 աստված, իսկ Լոկին դարձել է 13-րդը և խաբելով գլխավոր աստված Օդինին՝ աշխարհի վերջի (Ռագնարյոկ) սկիզբն է դրել: Կա նաև վարկած, որ այս վախը կարող է կապված լինել քրիստոնեական Ավագ ուրբաթի և վերջին ընթրիքին 13 հոգու ներկա լինելու հետ։ Ժամանակակից գիտնականները բազմիցս փորձել են պարզել, թե արդյո՞ք ճիշտ է, որ ուրբաթ օրը՝ 13-ին, իրոք ավելի շատ անախորժություններ են տեղի ունենում: Վիճակագրության և գիտական ուսումնասիրությունների մեծ մասը ցույց է տալիս, որ չարժե ուրբաթ 13-ը համարել անհաջող օր։ Ընդհակառակը, սնահավատության պատճառով մարդիկ ավելի զգույշ են այս օրը, ինչի հետևանքով դժբախտ պատահարներ ավելի քիչ են լինում:

Աշխարհ

Ֆրանսիական Agence France-Presse (AFP)-ի փաստեր ստուգող թիմն ուսումնասիրել է սոցցանցերում տարածված հրապարակումները, ըստ որոնց՝ սաուդյան Ալ-Նասր ֆուտբոլային ակումբը աշխատանքից հեռացրել է իր խաղացողներից մեկին՝ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջալոլիդդին Մաշարիպովին, քանի որ նա հրաժարվել է իր մարզաշապիկի 7 համարը փոխանցել  պորտուգալացի աստղ Քրիշտիանու Ռոնալդուին: Սակայն տեղեկությունը կեղծ է. Մաշարիպովը մինչև Ռոնալդուի գալը արդեն իսկ խաղում էր 77 համարի մարզաշապիկով: Այնուամենայնիվ, ուզբեկ խաղացողը կարող է հեռանալ թիմից՝ պայմանավորված Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային լիգայի կանոնակարգով, որը սահմանափակում է արտասահմանցի խաղացողների թիվը:

Լուսանկարը՝ AFP-ի

Ամերիկյան Politifact-ը ստուգել է սոցիալական ցանցերում տարածված մի տեսանյութ, որում մի կին պնդում է, թե Google-ի բառարանը կորոնավիրուսը (Cor ona virus) լատիներենից թարգմանում է «սրտի կաթվածի վիրուս»: Սակայն իրականում «Կորոնա» լատիներեն նշանակում է «պսակ, թագ», իսկ կորոնավիրուսներն այդպես են անվանվել իրենց մակերեսի պսակաձև հասկերի պատճառով: Ամերիկացի փաստեր ստուգողներն անգամ փորձել են կորոնան Google-ի բառարանում գրել բացատներով, ինչպես տեսանյութի կինը, սակայն այդ դեպքում բառը թարգմանվում է որպես «սրտի ալիք»: 

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheck

Հարակից հոդվածներ

#InterCheck. Արդյո՞ք վտանգավոր է օգտագործել Bluetooth ականջակալները երկաթուղային կայարաններում
Ֆեյք

#InterCheck. Արդյո՞ք վտանգավոր է օգտագործել Bluetooth ականջակալները երկաթուղային կայարաններում

16:57, 27 Հնվ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է...

#InterCheck. Կիևում «այրիների երթ»  չի անցկացվել, իսկ Լեհաստանը զորք չի հավաքում Ուկրաինան գրավելու համար
Ֆեյք

#InterCheck. Կիևում «այրիների երթ» չի անցկացվել, իսկ Լեհաստանը զորք չի հավաքում Ուկրաինան գրավելու համար

18:14, 20 Հնվ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Ուկրաինական VoxCheck-ը ստուգել է...

#InterCheck. Բայդենի ձեռքը Զելենսկու մեջքին է, ոչ թե հետույքին
Ֆեյք

#InterCheck. Բայդենի ձեռքը Զելենսկու մեջքին է, ոչ թե հետույքին

14:40, 23 Դկտ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ուսումնասիրել է...

#InterCheck. Արդյո՞ք ԵՄ-ն €31 միլիոն է հատկացրել Հայաստանին ԼԳԲՏ արժեքների ներդրման համար
Ֆեյք

#InterCheck. Արդյո՞ք ԵՄ-ն €31 միլիոն է հատկացրել Հայաստանին ԼԳԲՏ արժեքների ներդրման համար

18:46, 16 Դկտ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Ռուսաստանյան Проверено-ն ստուգել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens