ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Փաստերի ստուգում»՝ ըստ ադրբեջանական քարոզչական ռեսուրսի․ ԼՂ-ում հումանիտար աղետի վտանգ կա՛

19:20, 19 Հնվ, 2023

Ադրբեջանական faktyoxla.az կայքը հունվարի 11-ին «Ինչպես են «սովահար» և «չքավոր» ստեփանակերտցիներն ապրում «շրջափակման» պայմաններում» վերտառությամբ հոդվածում, անդրադառնալով շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում՝ մասնավորապես Ստեփանակերտում տիրող իրավիճակին, պնդել է, թե իրականում ոչ միայն շրջափակում, այլև հումանիտար որևէ ճգնաժամ չկա այնտեղ: 

Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի իշխանությունների հետ փոխկապակցված, «էկոակտիվիստ» ներկայացող անձինք արգելափակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, ինչի հետևանքով Արցախի բնակչությունը հայտնվել է փաստացի շրջափակման մեջ, կա սննդամթերքի, առաջին անհրաժեշտության և բժշկական պարագաների պակաս: 

Կայքը, թեև ներկայանում է որպես փաստեր ստուգող լրատվամիջոց, աչքի է ընկնում փաստերի ստուգման սկզբունքներին ակնհայտորեն հակասող քարոզչական բովանդակությամբ։ 

Հրապարակման մեջ ադրբեջանցի հեղինակը նշել է, որ դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին Ստեփանակերտում դատարկ խանութների, սննդի պակասի պատճառով մանկապարտեզների, նույնիսկ կենտրոնական շուկայի փակման մասին տեղեկությունները «հայկական քարոզչություն են», և նկարների միջոցով իբրև թե բացահայտել է Արցախում պարենային խնդրի կեղծ լինելը։ 

«Փաստերի ստուգման հարթակի» խնդրանքով Ստեփանակերտի բնակիչները տեսանյութեր են ուղարկել, որոնք փաստում են Լեռնային Ղարաբաղում պարենային և առաջին անհրաժեշտության  պարագաների պակասի մասին:

Նկարահանումները կատարվել են Ստեփանակերտի կենտրոնական փողոցներում գտնվող հանրախանութներում և վաճառքի կետերում հունվարի 18-ին ժամը 15:00-16:00-ի միջակայքում:

Մեր տրամադրության տակ հայտնված տեսանյութերից պարզ է դառնում, որ ԼՂ մայրաքաղաքում խանութների զգալի մասը փակ է, իսկ դեռևս բաց խանութներում մի շարք կարևոր ապրանքներ բացակայում են, ընդ որում՝ ոչ միայն սննդամթերք, այլև տնտեսական պարագաներ: 

Բանջարեղենային խանութը փակ է: Խանութի դիմաց երևում են դատարկ արկղերը:

Հանրախանութներից մեկում կիսադատարկ են տնտեսական ապրանքների բաժինները: Մթերքի բաժիններում կա մսամթերք՝ քիչ քանակությամբ, հիմնականում թռչնամիս: Մակարոնեղենը և ձավարեղենը գրեթե բացակայում են: 

Ազատամարտիկների և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում (Ստեփանակերտի կենտրոնական հատվածներից մեկը) գտնվող խանութները նկարահանման պահին փակ էին:

Հատկանշական է, որ հայկական կողմը շրջափակման հետևանքների մասին պաշտոնական հաղորդագրություններում խոսում է ոչ թե արդեն իսկ առկա սովի մասին, ինչպես պնդում է ադրբեջանական ռեսուրսը, այլ արձանագրում է դրա իրական վտանգը շրջափակման հետագա շարունակման դեպքում։  

Հավելենք, որ սննդի պակասի պատճառով հունվարի 18-ից Լեռնային Ղարաբաղում գործում է բնակչությանը սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար  կտրոնների համակարգ: Կտրոնները տրամադրվում են խանութից համապատասխան գնումներ իրականացնելու նպատակով:

Միջազգային հանրությունը նույնպես արձանագրել է հումանիտար հետևանքները

ԼՂ շրջափակման և դրա հումանիտար հետևանքների վերաբերյալ գրել են ոչ միայն հայկական լրատվամիջոցները, այլև հեղինակավոր միջազգային պարբերականները, այդ թվում՝   CNN-ը, BBC-ն, Time-ը, Al Jazeera-ն, The Economist-ը և այլն:

Իրավիճակի մասին մտահոգություն են հայտնել նաև միջազգային կազմակերպությունները և առանձին պետություններ: Մասնավորապես, դեռ 2022 թ. դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու և ստեղծված հումանիտար խնդիրների մասին են խոսել Ֆրանսիան, Իռլանդիան, ԱՄՆ-ն և այլ երկրների ներկայացուցիչներ, որոնք պնդել են ճանապարհի շարունակական փակ լինելու դեպքում հումանիտար ճգնաժամի վտանգի մասին: 

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես հունվարի 14-ին հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերաբերյալ՝ նշելով, որ Լաչինի միջանցքի փակումը «ստեղծում է հումանիտար ճգնաժամ Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական մատակարարումները նվազում են»:

Այսպիսով, ադրբեջանական կայքի պնդումը, թե «սովահար ստեփանակերտցիների» մասին տեղեկությունները հայկական քարոզչության արդյունք են, կեղծ է: Միջազգային կազմակերպություններ և մի շարք պետություններ, ինչպես նաև լրատվամիջոցներ հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի փակման հետևանքով կա հումանիտար ճգնաժամի վտանգ: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ադրբեջանական քարոզչությունԼաչինի միջանցքԼեռնային Ղարաբաղստեփանակերտ

Հարակից հոդվածներ

Մինսկի խումբը ԼՂ հարցը Կոսովոյի նախադեպով երբևէ չի փորձել լուծել․ Խզմալյանի սխալ պնդումը
Սխալ

Մինսկի խումբը ԼՂ հարցը Կոսովոյի նախադեպով երբևէ չի փորձել լուծել․ Խզմալյանի սխալ պնդումը

17:29, 29 Մյս, 2023

Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը մայիսի 23-ին Ուկրաինական Європейська правда կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ու ԵԱՀԿ Մինսկի...

«Նախկինները» չեն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառելով Արցախը. Փաշինյանը կեղծում է

«Նախկինները» չեն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառելով Արցախը. Փաշինյանը կեղծում է

23:07, 23 Մյս, 2023

Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում հայտարարել է՝ « 86,600 քառ. կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»:  Երբ լրագրողը կրկին...

ՌԴ-ն և Ադրբեջանը պարտավորվել են «կանխել» երկուստեք տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնողների գործողությունները. Արա Պապյանը մասամբ ճիշտ է
Մեծամասամբ ճիշտ

ՌԴ-ն և Ադրբեջանը պարտավորվել են «կանխել» երկուստեք տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնողների գործողությունները. Արա Պապյանը մասամբ ճիշտ է

11:17, 3 Մյս, 2023

Հանրային հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը հայտարարել է, որ 2022 թ. փետրվարի 22-ին...

Ի տարբերություն ՌԴ-ի, ԱՄՆ-ն ուղիղ է ասել՝ Լաչինում պետք է լինի ազատ տեղաշարժ․ սխալ պնդում՝ 24TV-ի եթերում
Սխալ

Ի տարբերություն ՌԴ-ի, ԱՄՆ-ն ուղիղ է ասել՝ Լաչինում պետք է լինի ազատ տեղաշարժ․ սխալ պնդում՝ 24TV-ի եթերում

17:58, 28 Ապր, 2023

24TV-ի եթերում ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը, հայտարարել է, թե Ռուսաստանից բացի, ոչ մի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens