ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Արդյո՞ք վտանգավոր է օգտագործել Bluetooth ականջակալները երկաթուղային կայարաններում

16:57, 27 Հնվ, 2023

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումը, ըստ որի՝ Բրազիլիայում անկարգություններին մասնակցելու համար ձերբակալված ցուցարարներին պահում են բանտախցերում և ստիպում պատվաստվել ընդդեմ COVID-19-ի։ Սակայն այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. 904 բերման ենթարկվածներից միայն 134-ն են պատվաստվել կորոնավիրուսի դեմ: 

Ղազախստանյան factcheck.kz-ն ուսումնասիրել է համացանցում տարածված պնդումները, թե երկաթգծի կայարաններում Bluetooth ականջակալներ օգտագործելու դեպքում մարդը կարող է էլեկտրահարվել: Որպես ապացույց՝ բերվում է մի տեսանյութ, որում տեղի է ունենում բռնկում և կայանում կանգնած տղամարդն ընկնում է: Տեսանյութը, ինչպես պարզել են փաստեր ստուգողները, կեղծ չէ, բայց Bluetooth ականջակալները կապ չունեն կատարվածի հետ։ Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ բարձր լարման լարն ընկել էր մարդու վրա: Միջադեպը տեղի էր ունեցել Արևմտյան Բենգալիայի (Հնդկաստան) երկաթուղային կայարաններից մեկում։ Տուժածը ողջ է մնացել։

Ռուսաստանյան provereno.media-ն ստուգել է համացանցի ռուսական հարթակներում քննարկվող պնդումները, թե 1990 թ.-ին ՄԱԿ-ի հակաիրաքյան պատժամիջոցների պատճառով մահացել է 500 հազար իրաքցի երեխա: Ռուսաստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ տեղեկությունը սխալ է:  ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցներից մեկում օգտագործված մանկական մահացության վիճակագրությունը կոպտորեն ուռճացվել է Իրաքի կառավարության կողմից՝ պատժամիջոցների կողմնակիցներին վարկաբեկելու նպատակով: Իսկ 1990-ականներին երեխաների մահվան դեպքերի աննշան աճը մասամբ պայմանավորված էր պատերազմով, երկրի հյուսիսում քուրդ բնակչության բռնաճնշումներով և Սադամ Հուսեյնի բռնապետական ​​ռեժիմի պատճառած մարդասիրական ճգնաժամով: 

Աշխարհ

Բրիտանական Reuters-ի փաստեր ստուգողների թիմը ստուգել է BBC-ի հարցազրույցներից մեկը, որի ընթացքում սրտաբան Ասիմ Մալոտրան հայտարարել է, որ ՌՆԹ  պատվաստանյութերի կիրառությունը պետք է դադարեցվի, քանի որ դրա պատճառով գրանցվել են սրտանոթային հիվանդությունների հետևանքով առաջացած մահեր: Սակայն իրականում այդ պնդումը սխալ է: Մասնագետներն ասում են, որ համաճարակի սկզբից ի վեր գրանցված սրտանոթային հիվանդություններից մահացության 30,000 դեպքերը պայմանավորված են COVID-19 վարակի և առողջապահական ծառայությունների հետ կապված խնդիրների հետ:

Ամերիկյան Politifact-ն ուսումնասիրել է սոցիալական ցանցերում տարածված գրառումները, ըստ որոնց՝ կլիմայի փոփոխությունը բնական երևույթ է, որը տեղի է ունեցել պատմության ողջ ընթացքում՝ սկսած նախապատմական շրջանից: Թեև հետազոտությունները ցույց են տվել, որ նախկինում տեղի է ունեցել Երկրի կլիմայի փոփոխություն, գիտնականները եկել են այն եզրակացության, որ ներկայում մոլորակի կլիմայի փոփոխությունները չափազանց կտրուկ են և բնական պատճառներով չեն պայմանավորված: Մարդու գործունեության հետևանքով մթնոլորտ արտանետված ջերմոցային գազերն են կլիմայի փոփոխության հանգեցրել:

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheck

Հարակից հոդվածներ

#InterCheck. Ո՞վ է հաղթանակի և պարտության մասին հայտնի խոսքի  հեղինակը
Ֆեյք

17:12, 17 Մրտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է...

#InterCheck. Վրացական օրենքն ու ինչպես էր «կորել» Սորոսը Ժնևում

17:41, 10 Մրտ, 2023

#InterCheck. Արդյո՞ք երկրաշարժերը կարող են արհեստական ծագում ունենալ

17:01, 3 Մրտ, 2023

#InterCheck. ՌԴ-ում դեռահասներն ավելի վաղ են սեռական փորձ ունենում, քան ԱՄՆ-ում, որտեղ դպրոցում սեռական դաստիարակություն են անցնում

17:48, 24 Փտր, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)