ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ան/հավանական մեդիավարկածներ՝ Իրանում դրոններով հարձակման մասին

14:09, 31 Հնվ, 2023

Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը տեղեկություն ստացվեց, որ Իրանի մի շարք օբյեկտներ՝ երկրի տարբեր հատվածներում, ենթարկվել են հարձակման։ Ըստ նախնական պնդումների՝ հարձակումներն իրականացվել են անօդաչու թռչող սարքերի միջոցով և թիրախավորել են ռազմական օբյեկտներ։ 

Սպահան քաղաքում ռազմական արդյունաբերության գործարանի վրա հարձակումը, ըստ նախնական վարկածի, իրականացվել է երեք անօդաչուների միջոցով` առաջացնելով ուժեղ պայթյուն։ Իրանի իշխանությունները, սակայն, Սպահանի հարձակումը կոչել էին անհաջող՝ նշելով, որ հասցված վնասը մեծ չէր։

Թեև հարձակման մասին առաջին տվյալները և տեսանյութերը վերաբերում էին Սպահան քաղաքին, սակայն կարճ ժամանակ անց տեղեկություններ ստացվեցին ամբողջ երկրի տարածքով տեղի ունեցած հարձակումների մասին։ Նույն գիշերը կրակ էր բռնկվել նաև Թավրիզի նավթի վերամշակման գործարանում։ 

Ըստ The Wall Street Jorunal-ի՝ Սպահանի և Թավրիզի հարձակումների կապը «պարզ չէ». հայտարարվել էր նաև Քարաջու և Ազարշահրի նավթի գործարաններում հարձակումների մասին։

Հարձակումից հետո միջազգային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ սկսվեցին հնարավոր կազմակերպիչների և պատճառների վերաբերյալ։

Չնայած որևէ պաշտոնական հաստատում դեռևս չկա՝ հիմնական «կասկածյալը» մինչ այժմ Իսրայելն է։ 

Ինչ է գրում միջազգային մեդիան

Իսրայելի՝ հարձակման հետևում կանգնած լինելու մասին գրեց The Jerusalem Post-ը՝ հղում անելով արևմտյան հետախուզական աղբյուրներին, որոնք պնդում էին, թե հարձակումը «հաջողություն» էր Իսրայելի համար, թեև Իրանը պնդում է, որ վնասը մեծ չէ։ The Jerusalem Post-ը նյութը վերնագրել էր որպես «Իսրայելի դրոնային հարձակումը իրանական զինագործարանի վրա ֆենոմենալ հաջողություն էր»։

Արաբական Al Arabiya հեռուստաընկերությունը ևս հայտարարեց, որ հարձակման հետևում Իսրայելն է՝ կոչելով այն «հատուկ ռազմական գործողություն»։ Հեռուստաալիքը պնդել էր, թե նպատակը Իրանի ռազմական արդյունաբերության ոչնչացումն է։ Ավելի ուշ հեռուստաընկերությունը հետքայլ արեց նախորդ հայտարարությունից՝ ասելով, որ «ռազմական գործողություն» տերմինը չափազանցված է։

The New York Times-ը գրեց, թե հավանական է, որ հարձակումներն իրականացվել են թռիչքի փոքր հեռավորություն ունեցող անօդաչուների միջոցով, իսկ Սպահանը Իրանի սահմանից հեռու է, ինչը կարող է նշանակել, որ դրանք օդ են բարձրացել հենց Իրանի տարածքից։ 

Ըստ մի շարք լրատվականների, այդ թվում՝ Reuters-ի և The New Yor Times-ի՝ ամերիկյան պաշտոնական, սակայն անանուն աղբյուրների՝ հարձակման հետևում Իսրայելն է կանգնած։

Միևնույն ժամանակ, Պենտագոնը հերքեց ԱՄՆ-ի մասնակցությունը հարձակումներին։

Ըստ The Guardian-ի՝ Սպահանում հարձակման թիրախում եղել է այն արտադրամասը, որի արտադրած անօդաչուները ենթադրաբար ուղարկվում են Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ կռվելու։ 

Հավանական և անհավանական վարկածներ 

Հարձակումներից անմիջապես հետո, միջազգային մամուլում տարածվող տեսակետներին զուգահեռ, սոցիալական ցանցերում հայտնվեցին տարատեսակ վարկածներ այն մասին, թե ով կարող է կանգնած լինել հարձակման հետևում կամ ինչ աշխարհքաղաքական պատճառներ ուներ հարձակումը։ 

Ուկրաինայում պնդում են՝ Իրանում տեղի ունեցածը ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Իրանի որդեգրած քաղաքականության, մասնավորապես՝ Ռուսաստանին մատակարարված դրոնների «պատասխանն էր»։

Պայթյունից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդական Միխայիլ Պոդոլյակը թվիթերյան իր էջում գրել էր, թե «Ուկրաինան զգուշացրել էր Իրանին», իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը ասել էր, թե Իրանում տեղի ունեցածը կարելի է կոչել «վերջինիս քաղաքականության հետևանք»։ 

Իրանը մինչ այս մեղադրվել էր Ռուսաստանին դրոններ մատակարարելու համար: Թեպետ Իրանի իշխանությունները հերքել էին մեղադրանքները, Զելենսկին պնդել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հունվարի սկզբին՝ ընդամենը երկու օրվա ընթացքում, խոցել են շուրջ ութսուն իրանական դրոններ։ Ամերիկյան CNN-ը, հղում անելով հատուկ իր համար ուկրաինական հետախուզական աղբյուրների տրամադրած տեղեկություններին, հայտնել էր, որ իրանական խոցված դրոնները պարունակել են ավելի քան տասը ամերիկյան ընկերությունների արտադրած մասեր։ 

Չճշտված պնդումներ Ադրբեջանի մասին

Հարձակումից հետո սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր գրեցին, թե Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումը եղել է Ադրբեջանի տարածքում «իսրայելական բազայից», իսկ մյուսները, թե հենց Ադրբեջանն է ուղարկել անօդաչուներն Իրանի տարածք։ 

Իսրայելի՝ Ադրբեջանում ենթադրաբար ունեցած ռազմաբազայի մասին առաջին քննարկումները սկսվել են շուրջ տասը տարի առաջ՝ միջազգային փորձագետների կողմից։ Դրանք ավելի կոնկրետ վերաբերում են Ադրբեջանի արևելքում գտնվող ավիաբազային: Սակայն չնայած պարբերական պնդումներին և մեդիայի հրապարակումներին, թե Իսրայելն ավիաբազան օգտագործելու թույլտվություն է ստացել, Ադրբեջանի քաղաքական վերնախավը հերքում է դա։

Ադրբեջանում իսրայելական բազայի գոյության մասին բաց աղբյուրներում որևէ ապացույց չկա։ 

Թվիթերի հայկական տիրույթում ևս քննարկումները հիմնականում Ադրբեջանի շուրջ են՝ մի կողմից իրանա-ադրբեջանական լարվածության, մյուս կողմից՝ ընդդեմ Իրանի Իսրայելի և Ադրբեջանի բարեկամության համատեքստում։ Երրորդ տեսակետը ներառում է նաև Հայաստանը, ըստ որի՝ Իրանի դեմ ճնշումները կարող են օգնել Ադրբեջանին «հեշտությամբ» գրավել Սյունիքը։ 

Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումը հետևեց նախօրեին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակմանը, որի հետևանքով դեսպանատան մի աշխատակից զոհվել էր, իսկ Ադրբեջանը որոշել էր տարհանել դեսպանատան աշխատակիցներին և դադարեցրել հյուպատոսական ծառայությունները։ Ադրբեջանական լոբբիստները Թվիթերում օգտագործել էին այս առիթը ևս՝ հիշեցնելու, որ Իրանը աջակցում է Հայաստանին, իսկ Ադրբեջանը՝ Իսրայելին։  

Այս դեպքը սոցիալական ցանցերում հնարավորություն էր տվել ավելի խտացնել գույները՝ առաջ տանելով թեզը, թե տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից հնարավոր վրեժն էր։ Ըստ որոշ թեզերի էլ՝ Ադրբեջանը հենց այս նպատակով էր հարձակումից առաջ տարհանել դեսպանատան աշխատակիցներին։

Այս պնդումը խնդրահարույց է թեկուզ միայն նրանով, որ հարձակումները Թեհրանի վրա չէին, այլ Սպահանի և մի շարք այլ բնակավայրերի ենթակառուցվածքների, այդ թվում՝ Թավրիզի, մինչդեռ Ադրբեջանը չէր տարհանել Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության աշխատակիցներին, և վերջիններս շարունակում են մատուցել հյուպատոսական ծառայություններ։ 

Hraparak.am-ը ևս տարածել էր այն թեզը, թե Իրանի վրա դրոնային հարձակումը կազմակերպել էր Ադրբեջանը: Այդ մասին վերլուծական հոդվածում պնդում է արվում, թե «Հայաստանյան արևմտամետները ցնծում են, ռուսամետները խոցված են, բայց նաև զգուշավոր լավատեսությամբ շուրջբոլորն են նայում՝ հույս ունենալով, որ Իրանն ի վերջո կհարվածի Ադրբեջանին»։ 

Հայկական տելեգրամյան որոշ ալիքներ էլ, հղում անելով ադրբեջանական մեդիային, գրում են, թե Ադրբեջանը հատուկ գործողություն է պատրաստում Բաքվում իրանական լրտեսական ցանցի բացահայտման համար։ 

Միաժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է դեպի Իրան ճանապարհորդությունների խստացման մասին՝ հորդորելով Ադրբեջանի քաղաքացիներին չայցելել Իրան առանց խիստ անհրաժեշտության, իսկ այցելողներին խորհուրդ է տրվում «ծայրահեղ զգուշություն ցուցաբերել»։

Իրանի իշխանությունները, սակայն, մինչ այժմ լռում են թե՛ Իսրայելի, թե՛ մեկ այլ պետության հնարավոր մասնակցության մասին։ 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` անօդաչու թռչող սարքԻրանմեդիա

Հարակից հոդվածներ

Իրանի օդային տարածքը բաց է. տարածվող լուրը կեղծ է
Մեծամասամբ սխալ

Իրանի օդային տարածքը բաց է. տարածվող լուրը կեղծ է

03:03, 3 Ապր, 2025

Հայաստանյան մամուլում և սոցիալական մեդիայում, իրանական MEHR գործակալությանը հղումով,  ապրիլի 2-ի երեկոյան կայծակնային արագությամբ լուր տարածվեց, թե «ԱՄՆ-ի սպառնալիքներից հետո...

Իրանական TV-ն Բաքվում կալանավորված ԼՂ գործիչներին ներկայացրել է որպես ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված իսրայելացի գեներալներ
Սխալ

Իրանական TV-ն Բաքվում կալանավորված ԼՂ գործիչներին ներկայացրել է որպես ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված իսրայելացի գեներալներ

13:45, 10 Հկտ, 2023

X-ում (նախկին Twitter) ավելի քան 360,000 հետևորդ ունեցող Hareem Shah անունով օգտատերը հրապարակել է Արցախի քաղաքական գործիչների՝ Բաքվում ապօրինի ձերբակալության...

Ինչպես է լուսաբանել Թբիլիսիի ցույցերը արևմտամետ և ռուսամետ ընկալվող մեդիան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես է լուսաբանել Թբիլիսիի ցույցերը արևմտամետ և ռուսամետ ընկալվող մեդիան

12:16, 10 Մրտ, 2023

Լուսանկարը՝ Zurab Tsertsvadze/AP Photo Թբիլիսիում երկօրյա ցույցերից հետո կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը մարտի 9-ին հայտարարել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ...

#InterCheck. GQ-ի տարվա մարդն ու Թրամփի ընդամենը 3.2 սանտիմետրը
Չդասակարգված

#InterCheck. GQ-ի տարվա մարդն ու Թրամփի ընդամենը 3.2 սանտիմետրը

19:56, 18 Նյմ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens