ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Արդյո՞ք տարածված լուսանկարներում Վլադիմիր Պուտինի որդին է

18:06, 3 Փտր, 2023

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է սոցցանցերի վրացական տիրույթում տարածված գրառումները, ըստ որոնց՝ Pfizer-ի տնօրեն Ալբերտ Բուրլան  հայտարարել է, թե մինչև 2023 թվականը ցանկանում են 50%-ով կրճատել աշխարհի բնակչությունը: Սակայն իրականում տեսանյութում Ալբերտ Բուրլան խոսում է ոչ թե բնակչության՝ 50%-ով կրճատման, այլ այն մարդկանց թվի 50%-ով կրճատման մասին, որոնց համար հասանելի չեն Pfizer-ի դեղերը։ Pfizer-ի տնօրենն այդ հայտարարությունն արել է 2022 թ. մայիսին Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ:

Ղազախստանյան factcheck.kz-ն ստուգել է համացանցում հայտնված տեղեկությունը, թե Անթալիայում փոթորկի ժամանակ մինչև 160 սանտիմետր հասակով կանանց արգելել են դուրս գալ փողոց: Կեղծ տեղեկության համար հիմք է հանդիսացել մի թուրք օդերևութաբանի հումորային արտահայտությունը, որը հնչել է եթերում 2017 թվականին Ստամբուլում ջրհեղեղի ժամանակ: Խոսքը վերաբերում էր 160 սմ-ից ցածր բոլոր մարդկանց, ոչ միայն կանանց։ Այդ ժամանակվանից հայտարարությունը պարբերաբար հայտնվում է համացանցում՝ կեղծ լուրերի տեսքով:

Ռուսական provereno.media-ն ստուգել է համացանցում տարածված մի նկար, որում, ըստ օգտատերերի, պատկերված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ալինա Կաբաևայի որդին: 

Ռուսաստանցի փաստեր ստուգողների ուսումնասիրությամբ պարզվել է, որ լուսանկարում պատկերված տղան ոչ թե Պուտինի, այլ քահանայի որդի է։ Բացի այդ, որպես թարմ լուսանկարներ տարածվող պատկերներն իրականում արվել են 2015 թվականին: Եվ եթե նույնիսկ հնարավոր չլիներ պարզել, թե ով է պատկերված լուսանկարում, այս նկարները ժամանակագրորեն չեն համապատասխանում Պուտինի և Կաբաևայի երեխաների մասին լրագրողների հրապարակած տվյալներին:

Աշխարհ

Բրիտանական Reuters-ը ստուգել է Տիկտոկում տարածված մի տեսանյութ, որում մի քանի միջադեպերի են պատկերված, երբ 4 տարբեր անձինք ուշաթափվում են: Ըստ հեղինակների՝ ուշաթափության պատճառը կորոնավիրուսի դեմ պատվաստումներն են: Փաստեր ստուգողների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միջադեպերից երկուսը տեղի են ունեցել մինչև համավարակը, իսկ մյուս երկուսը՝ 2020 և 2021 թվականներին, երբ դեռ այդ մարդիկ պատվաստված չեն եղել: Հետևաբար, տեսանյութում տեղ գտած պնդումները կեղծ են:  

Ամերիկյան Snopes-ը ստուգել է Թվիթերի օգտատերերից մեկի գրառումը, ըստ որի՝ 2023 թ․ հունվարի դրությամբ OpenAI-ի ChatGPT տեխնոլոգիան հրաժարվում է  ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մասին գովերգող բանաստեղծություն գրել, բայց կատարել է նույն առաջադրանքը գործող Ջո Բայդենի համար: Ամերիկացի փաստեր ստուգողները պարզել են, որ տեղեկությունը ճիշտ է: 

They’re turning Chat-GPT into a good little tech worker pic.twitter.com/dwu7gIQxr8

— Echo Chamber (@echo_chamberz) January 30, 2023

Տեխնոլոգիան բանաստեղծություն գրելու մերժման պարզաբանման մեջ նշում է, որ թեև շատ մարդիկ կան, որոնք հիանում են Թրամփով, ծրագիրը չի կարող կատարել առաջադրանքը, քանի որ նախկին նախագահի մասին կարծիքները շատ բազմազան են: ChatGPT-ն հրաժարվել է բանաստեղծություն գրել նաև ԱՄՆ-ի մեկ այլ նախագահ Ռիչարդ Նիքսոնի մասին:

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens