ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարչապետի աշխատակազմն ուռճացված թվեր է հրապարակում, ապա «աննկատ» խմբագրում դրանք

13:30, 14 Փտր, 2023

Փետրվարի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022 թ. գործունեության հաշվետվությունը։ Մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք նախորդ տարվա կոմիտեի գործունեության մի քանի ցուցանիշների մասին, մասնավորապես՝ օտարված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների, վարձակալության և այլն։

Մասնավորապես, ըստ հաղորդագրության, «վարձակալության տրված պետական գույքի դիմաց 2022 թվականին հավաքագրվել և պետբյուջե է վճարվել 11 մլրդ դրամ, 2021-ի համեմատ 200%-ով ավելի»։

Հաղորդագրությունը տարածել էին բազմաթիվ լրատվական կայքեր, պատրաստվել էին ռեպորտաժներ։

Ավելի ուշ, սակայն, վարչապետի պաշտոնական կայքում վերոհիշյալ մամուլի հաղորդագրությունը ենթարկվել է փոփոխությունների․ խմբագրված տարբերակում փոփոխվել է վարձակալության տրված գույքի դիմաց հավաքագրված գումարների թիվը՝ 11 մլրդ դրամից դառնալով 470 մլն դրամ։ Սակայն նախորդ տարվա նկատմամբ 200% աճի վերաբերյալ համեմատությունը թողնվել է անփոփոխ։ 

Միևնույն ժամանակ, կոմիտեի 2021-ի գործունեության արդյունքների հաշվետվությունից տեղեկանում ենք, որ «պետական գույքի վարձակալությունից պետական բյուջե է մուտքագրվել 318․8 մլն դրամ», ինչը նշանակում է, որ այս տարվա 470 մլն դրամ մուտքերը գերազանցում են նախորդ տարվա մուտքերը ոչ թե 200, այլ 147%-ով։

Հատկանշական է նաև այն, որ ո՛չ կոմիտեն և ո՛չ էլ վարչապետի աշխատակազմը որևէ կերպ չեն տեղեկացրել վարձակալությունից ստացված մուտքերի վերաբերյալ մամուլի հաղորդագրությունում արված էական փոփոխությունների մասին։

Սակայն առավել հատկանշական է այն փաստը, որ Պետգույքի կառավարման կոմիտեն հաղորդագրությունը տարածելու հաջորդ օրը՝ փետրվարի 8-ին, իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է վարչապետին ներկայացված հաշվետվության մասին «Լուրերի» պատրաստած ռեպորտաժը, որում վարձակալության դիմաց բյուջե արված մուտքերի վերաբերյալ նշվում է ոչ թե խմբագրված՝ 470 մլն թիվը, այլ 11 մլրդ-ը։

Պետգույքի կառավարման կոմիտեից FIP.am-ին հայտնեցին, որ մամուլի հաղորդագրությունն ի սկզբանե տարածել էր վարչապետի աշխատակազմը։ Կոմիտեից նկատել են, որ հաղորդագրության մեջ կա սխալ, և տեղեկացրել են դրա մասին, իսկ իրենց կայքում տեղադրել են արդեն իսկ ճիշտ հաղորդագրությունը։

Զգուշացումից հետո վարչապետի աշխատակազմը փոփոխել է նախնական տարբերակը, սակայն, ինչպես նշեցինք, նախորդ տարվա նկատմամբ 200 տոկոս աճի վերաբերյալ համեմատությունը թողնվել է անփոփոխ։

Կոմիտեից տեղեկացրեցին նաև, որ 11 մլրդ դրամը ոչ թե գույքի վարձակալությունից, այլ անշարժ գույքի օտարումից պետբյուջե մուտքագրված գումարն է։

Ինչ վերաբերում է տարեկան հաշվետվության՝ կայքում տեղադրվելու մասին հարցին՝ կոմիտեից տեղեկացրեցին, որ այն կայքում հասանելի կլինի «մոտակա օրերին»։

Այսպիսով, փաստենք, որ վարչապետի աշխատակազմը պետգույքի վարձակալությունից ստացված բյուջեի մուտքերի փոխարեն նախ ներկայացրել է օտարումից բյուջե մուտքագրված գումարները, դա ներկայացրել է որպես նախորդ տարվա համեմատ 200 տոկոսանոց աճ, այնուհետև փոփոխել և ներկայացրել է իրական մուտքերը, սակայն նախորդ տարվա համեմատությունը թողել է անփոփոխ, իսկ արված փոփոխության վերաբերյալ որևէ ծանուցում չի արվել։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Նիկոլ ՓաշինյանՊետական գույքի կառավարման կոմիտեվարչապետի աշխատակազմ

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens