Վարչապետի աշխատակազմը պետգույքի վարձակալությունից ստացված բյուջեի մուտքերի փոխարեն նախ ներկայացրել է օտարումից բյուջե մուտքագրված գումարները և հայտարարել, որ վարձակալությունից ստացված գումարները նախորդ տարվա համեմատ 200 տոկոսով աճել են։ Այնուհետև փոփոխել և ներկայացրել է իրական մուտքերը, սակայն նախորդ տարվա համեմատությունը թողել է անփոփոխ։ Կատարված փոփոխության վերաբերյալ որևէ ծանուցում չի արվել։
Օպերատիվ-հետախուզական գործունեությունը՝ անձնական կյանքի խախտման միջոց․ ի՞նչ է հուշում ՀՀ օրենսդրությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար գրառումներ էր անում Facebook-ի իր էջում, որոնք դրվագներ էին հիմնականում հոգևորականների անձնական...