ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Ո՞վ է հաղթանակի և պարտության մասին հայտնի խոսքի հեղինակը

17:12, 17 Մրտ, 2023

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է օգտատերերի տարածած տեղեկությունը, թե Թբիլիսիում ցույցերի ժամանակ Ռուսաստանի դրոշի փոխարեն այրել են Սերբիայի դրոշը: Իրականում, սակայն, վրաստանցի փաստեր ստուգողները տեսանյութերն ուսումնասիրելուց հետո պարզել են, որ տեղեկությունը կեղծ է: Ցուցարարները որպես ՌԴ դրոշի հանդեպ անարգանքի նշան շրջել են այն, ինչից հետո այն նմանվել է Սերբիայի դրոշին: Սակայն Սերբիայի դրոշի վրա կա նաև այլ նկարազարդում, որը ցուցարարների մասնակցությամբ տեսանյութում չի երևում:

Թուրքական Teyit-ը ստուգել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժն ամենից ուժգինն էր ցամաքում: 

Թուրք փաստեր ստուգողները նկատել են, որ երկրաշարժի ուժգնությունը կապված է երկրաշարժի ժամանակ արտանետվող էներգիայի քանակի հետ։ Երկրաշարժի ուժգնությունը երկրաշարժի ազդեցության չափումն է երկրի այն կետում, որտեղ այն զգացվում է: Թեև չափը օբյեկտիվ ցուցանիշ է, դրա մահաբեր ազդեցությունը փոխվում է՝ ըստ գտնվելու վայրի, և սուբյեկտիվ է: Այդ պատճառով, վիճակագրության տեսանկյունից տարբեր եզրակացություններ կարող են արվել՝ կախված համեմատությունից: Այս առումով փետրվարի 6-ի երկրաշարժի ազդեցության չափը տարբեր է՝ կախված, թե ինչ տեսանկյունից է այն գնահատվում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ իր ունեցած հետևանքներով և ավերածությունների մակարդակով այս երկրաշարժը ամենաուժեղն էր Թուրքիայում 1900-ականներից ի վեր: Ինչ վերաբերում է էպիկենտրոնում երկրաշարժի ունեցած ուժգնությանը, ապա այս առումով հստակ է, որ Էրդողանը սխալվում է: Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը 7.8 մագնիտուդ էր, որին հավասար երկրաշարժեր վերջին տարիներին գրանցվել են Չինաստանում, Նեպալում և ԱՄՆ-ում: 

Ռուսաստանյան provereno.media-ն ստուգել է, թե արդյո՞ք ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին է հայտնի՝ «Հաղթանակը հազար հայր ունի, բայց պարտությունը միշտ որբ է» խոսքի հեղինակը: Կայքը հայտնել է, որ աֆորիզմն օգտագործելիս ամերիկացի նախագահին են հղում անում ռուսական լրատվամիջոցները: Իրականում, Կուբայում հեղափոխական կառավարությունը տապալելուն ուղղված փորձից հետո 1961 թվականին Քենեդին իսկապես օգտագործել է այդ միտքը: Սակայն նա նաև պնդել է, որ դա հին աֆորիզմ է: Ռուսաստանցի փաստեր ստուգողները գտել են տվյալներ, որ նախկինում մի քանի անգամ այդ խոսքը հայտնվել է տարբեր աղբյուրներում: Աֆորիզմի ամենահին տարբերակի հեղինակը հռոմեացի պատմիչ Կոռնելիոս Տակիտոսն է, որն իր «Յուրի Ագրիկոլայի կենսագրությունը» աշխատության մեջ գրել է. «Իրոք, ցանկացած պատերազմում անփոփոխ գործում է հետևյալ, խիստ անարդար օրենքը. ամեն մեկն իրեն վերագրում է հաջողությունը, իսկ դժբախտությունների մեղքը դրվում է մեկի վրա»։ Ռուսաստանցի փաստեր ստուգողները եզրակացրել են, որ վերոնշյալ խոսքն ունի մի քանի տարբերակներ, սակայն դրա հեղինակը միանշանակ Ջոն Քենեդին չէ: 

Աշխարհում

Բրիտանական Reuters-ը ստուգել է համացանցում տարածված նկարը, որում Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության (CCTV) եթերում երևում է քարտեզ և պնդում է կատարվում, թե Ռուսաստանը մի քանի մասի է բաժանվելու կործանումից հետո: 

Chinese state TV channel CCTV showed a map illustrating which countries will receive the territories of the russian Federation after its collapse. pic.twitter.com/FHsiEj8Lrf

— Ukraine Front Lines (@EuromaidanPR) March 13, 2023

Քարտեզի պատկերը, որը թվագրվում է առնվազն 2020 թվականով, իրականում ցույց է տալիս, թե որ երկրներն են աշխարհագրորեն ամենամոտը Ռուսաստանի շրջաններին: Դրան որպես ֆոն ավելացվել է կադր՝ չինական YouTube տեսանյութից: Փաստացի, ողջ տեղեկությունը կեղծ է:

Ամերիկյան Snopes-ը ստուգել է սոցիալական ցանցերում տարածված լուսանկարը, որում, ինչպես պնդում են օգտատերերը, երևում է, որ ուկրաինացի զինվորներն իրենց ձեռքում պահել են ՆԱՏՕ-ի դրոշը, Ազովի դրոշը և սվաստիկա կրող դրոշը, որը ժամանակին օգտագործվել է Նացիստական Գերմանիայում:

Տեղեկությունը ճիշտ է: Լուսանկարն առաջին անգամ տեղադրվել է Ազովի գումարտակի անդամի կողմից 2014 թ.-ին: Այդ անձի սոցիալական մեդիայի պրոֆիլը հաստատում է նացիոնալ-սոցիալիզմի հետևողական աջակցությունը:

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheck

Հարակից հոդվածներ

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը
Ֆեյք

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը

16:37, 15 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Ֆեյք

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն

18:31, 8 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը
Ֆեյք

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը

17:31, 1 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել...

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը
Չդասակարգված

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը

18:43, 4 Օգս, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens