ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

Չավուշօղլուի սուտը հայ-թուրքական արձանագրությունների մասին

17:35, 21 Դկտ, 2017

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 20-ին հայտարարել է, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները ստորագրել է Հայաստանի կողմից «Ադրբեջանի տարածքների» լքման պայմանով։

«Մենք պայման ենք դրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, որ այդ երկիրը կլքի Ադրբեջանի տարածքները, ինչից հետո հարաբերությունները կարող են կարգավորովել», — ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ հայտարարել է Չավուշօղլուն իր իրանցի և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ Բաքվում կայացած հանդիպմանը։

2009 թվականին Շվեյցարիայի միջնորդությամբ Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունների արդյունքում շվեյցարական Ցյուրիխ քաղաքում ստորագրվեց երկու փաստաթուղթ՝ «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին»։ Փաստաթղթերն առավել հայտնի են «Ցյուրիխյան արձանագրություններ» անունով։ Այս արձանագրությունները պետք է հիմք դառնային երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման և դրանց զարգացման գործընթացի համար։

Սակայն Չավուշօղլուի պնդումը, թե հարաբերությունների կարգավորման համար պայման է դրվել «Ադրբեջանի տարածքներն» ազատելու վերաբերյալ, ամրագրված չէ այս արձանագրություններում և ապատեղեկատվություն է։

Ցյուրիխյան արձանագրություններով ամրագրվում է «այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու» կողմերի համաձայնությունն, ինչպես նաև հաստատվում է «միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա տարածաշրջանային և միջազգային վեճերն ու հակամարտությունները խաղաղ կարգավորելու իրենց հանձնառությունը»։ Կողմերը նաև վերահաստատում էին իրենց պատրաստակամությունը՝ սատարել միջազգային հանրության գործողություններին տարածաշրջանում անվտանգության և կայունության դեմ առկա ընդհանուր սպառնալիքներին։

Որևէ երրորդ կողմի նկատմամբ Հայաստանի կամ Թուրքիայի մասով պարտավորությունենրի ստանձնման մասին այդ արձանագրություններում նշված չէ։ Այսինքն, Չավուշօղլուի Բաքվում հնչեցրած պայմանը արձանագրություններում չի ամրագրվում։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման և զարգացման մասին փաստաթղթերը ստորագրվեցին 2009 թվականի օգոստոսի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի և Թուրքիայի այդ ժամանակ ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուի կողմից։ Արձանագրություններում նշված չէին վավերականացման վերջնաժամկետները։ 2010թ․-ի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը որոշում ընդունեց այդ արձանագրությունների վավերացման ընթացքը կասեցնելու վերաբերյալ։ Հայկական կողմը Թուրքիային մեղադրում է արձանագրությունների ստորագրումից հետո նախապայմանների առաջադրման մեջ։ 2017 թվականի սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը 2018թ․-ի գարուն մտնելու է առանց այդ արձանագրությունների։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Armenia-TurkeyChavushogluDavutogluEdward NalbandianSerzh SargsyanTurkeyАрмения-Турциявнешняя политикаДавутоглуМевлют ЧавушоглупротоколыСерж СаркисянТурцияЦюрихские протоколыЧавушоглуԱԳՆարձանագրություններԷդվարդ ՆալբանդյանԹուրքիաԹուրքիայի հանրապետությունհայ-թուրքական հարաբերություններՀայաստան-ԹուրքիաՉավուշօղլուՑյուրիխյան արձանագրություններ

Հարակից հոդվածներ

Սաթիկ Սեյրանյանը մանիպուլացնում է․ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար ՀՀ-ն երբեք պահանջատիրության հարց չի դրել
Մանիպուլյատիվ

Սաթիկ Սեյրանյանը մանիպուլացնում է․ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար ՀՀ-ն երբեք պահանջատիրության հարց չի դրել

11:43, 27 Ապր, 2023

Ապրիլի 25-ին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանը հայտարարել է, որ ԱԺ-ում իշխանական ֆրակցիայի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարել է, որ հայ-թուրքական...

Անցանկալի անձանց ցանկը՝ գերատեսչությունների համար անցանկալի թեմա
Նոթատետր

Անցանկալի անձանց ցանկը՝ գերատեսչությունների համար անցանկալի թեմա

11:51, 5 Դկտ, 2022

Հոկտեմբեր 25-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրեց, որ ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների...

Թուրքիայի ՆԳՆ-ն Ստամբուլի պայթյունի համար մեղադրում է քրդական PKK-ին. հայկական հետքի մասին լուրերն անհիմն են
Սխալ

Թուրքիայի ՆԳՆ-ն Ստամբուլի պայթյունի համար մեղադրում է քրդական PKK-ին. հայկական հետքի մասին լուրերն անհիմն են

15:17, 14 Նյմ, 2022

Նոյեմբերի 13-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, կա 6 զոհ և 81...

Հայաստանից Թուրքիա արտահանման աննախադեպ աճ կա. ոսկին գտնում է իր նոր ճանապարհը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանից Թուրքիա արտահանման աննախադեպ աճ կա. ոսկին գտնում է իր նոր ճանապարհը

17:36, 5 Սպտ, 2022

Տնտեսագետ Աղասի Թավադյանը 1in.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե վերջին երեք ամիսներին Թուրքիա արտահանման զգալի աճ է գրանցվել, մինչդեռ նախկինում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens