ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Սաթիկ Սեյրանյանը մանիպուլացնում է․ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար ՀՀ-ն երբեք պահանջատիրության հարց չի դրել

11:43, 27 Ապր, 2023

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ապրիլի 25-ին 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանը հայտարարել է, որ ԱԺ-ում իշխանական ֆրակցիայի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգում Հայոց ցեղասպանության և պահանջատիրության հարց չկա։

«Այսինքն այս իշխանությունները հետևողականորեն իրենց գործողություններով և քայլերով օրակարգից հանում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, այլևս որևէ պահանջատիրության չկա»,- ասել է նա։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել, թե ինչ է ասել իրականում իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը և ինչ դիրքորոշում են ունեցել վերջին 30 տարում ՀՀ իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում՝ Ցեղասպանության ճանաչման գործոնի վերաբերյալ։ 

1991 թ. դեկտեմբերի 24-ին Թուրքիայի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը, սակայն Հայաստանի և Թուրքիայի միջև չեն հաստատվել դիվանագիտական հարաբերություններ:1993 թ.-ին Թուրքիան միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանները, իսկ 1995 թ.-ին վերաբացել է օդային սահմանը:

Հայաստանն ու Թուրքիան, միջազգային գործընկերների աջակցությամբ, մի քանի փորձ են կատարել երկկողմ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: 

Վիգեն Խաչատրյանը խոսել է առանց նախապայմանների կարգավորման մասին

Ապրիլի 25-ին «Մեդիահաբի» հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության հարցը կա, ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանն ասել է․ «Մենք բազմիցս ասել ենք, և Հայաստանի բոլոր իշխանություններն են դա ասել վերջին 30 տարում, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ճանապարհին նախապայմաններ մենք չենք դնելու: …Նախապայման մենք չունենք Թուրքիայի առջև։ Նախապայման, որ մինչև դուք չճանաչեք, մենք դիվանագիտական հարաբերությունները չենք վերականգնելու, չկա տենց պահանջ։ Երբ հարաբերությունները Թուրքիայի հետ կվերականգնենք, կհաստատենք դիվանագիտական հարաբերություններ, մեր պատմության ընթացքում ծառացած բոլոր կնճռոտ հարցերն ըստ պատշաճի կքննարկվեն, և լուծումներ կտրվեն»։ 

Հայ-թուրքական կարգավորման օրակարգում երբևէ Ցեղասպանության և պահանջատիրության հարց չի եղել

Երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման առաջին փորձը եղել է 1991 թ. հունվարի 7-ին, երբ Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ Թուրքիան ծրագրում է տնտեսական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ ՀՀ ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ «Հայաստանը քաղաքակիրթ երկրներին արժանավայել հարաբերություններ պետք է հաստատեր անխտիր բոլոր հարևանների, այդ թվում` Թուրքիայի հետ»։ 

Թուրքիան այդ շրջանում դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար առաջադրել է երկու նախապայման, ըստ որոնց, պաշտոնական Երևանը պետք է ճանաչի Թուրքիայի ժամանակակից սահմանները և հրաժարվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ պնդումներից: Այնուհետև՝ 1993 թ. ապրիլի 3-ից հետո, երբ Քարվաճառը (Քելբաջար) անցավ ԼՂՀ վերահսկողության տակ, Թուրքիան առաջ է քաշում նաև «օկուպացված» տարածքներն Ադրբեջանին հանձնելու նախապայմանը: 

***

Հայ-թուրքական հարաբերությունների հաջորդ նշանակալի փորձը սկսվել է 2005 թ.-ին, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական գրություն էր հղել ՀՀ նախագահին՝ առաջարկելով ստեղծել նաև պատմաբանների խորհուրդ` 1915 թվականի իրադարձությունները ուսումնասիրելու համար: 2005 թ. ապրիլի 25-ին ՀՀ նախագահը պատասխան գրություն էր ուղարկել Թուրքիայի վարչապետին: Wikileaks-ը հրապարակել էր Ռ. Քոչարյանի պատասխան-նամակը, որտեղ, մասնավորապես, նշում էր.«Կառավարությունների պատասխանատվությունն է զարգացնելու երկկողմ հարաբերությունները, և մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին: Ահա թե ինչու մենք առաջարկել և նորից առաջարկում ենք առանց նախապայմանների հաստատել նորմալ հարաբերություններ երկու երկրների միջև»։

2007 թ. դեկտեմբերի 19-ին Ազգային ժողովում սկսվել էին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ և հեռանկարներ» թեմայով երկօրյա խորհրդարանական լսումները: Այդ ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարում էր, որ 1993-ից մինչև 1998-ը Ցեղասպանության հարցը մեր արտաքին քաղաքականության օրակարգում չկար, չնայած արծարծվում էր: «Հայաստանը, այո, դրել է իր արտաքին քաղաքականության օրակարգում  Ցեղասպանության ճանաչման խնդիրը, բայց Թուրքիայի կողմից այս հարցի ճանաչումը նախապայման չի դարձնում հարաբերությունների նորմալացման համար»,- հայտարարում էր Օսկանյանը։

***

2008֊ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ հարաբերությունների կարգավորման հաջորդ փուլը սկսվեց։

2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրում են «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատելու մասին» և  «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները։ Ստորագրումից հետո Անկարան կրկին հարաբերությունների կարգավորման հիմքում դնում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը։

2010 թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց «Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին»:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ևս բազմիցս հայտարարել է, որ Հայաստանն ուզում է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ 2021֊ից գործում է հարաբերությունների կարգավորման երկկողմ աշխատանքային ֆորմատ, որտեղ Հայաստանը ներկայացնում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիան` դեսպան Քըլըչը։ 

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ անկախացումից ի վեր Հայաստանի բոլոր իշխանություններն էլ հանդես են եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու օգտին, ուստի Սաթիկ Սեյրանյանը, խեղաթյուրելով Վիգեն Խաչատրյանի խոսքերը, մանիպուլացնում է՝ նշելով, թե գործող իշխանությունները օրակարգից հանում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և թե այլևս որևէ պահանջատիրության չկա։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` հայ-թուրքական հարաբերություններՍաթիկ ՍեյրանյանՎիգեն Խաչատրյան

Հարակից հոդվածներ

Ում է պատկանում հրդեհված կացարանը․ «ադրբեջանցի սեփականատիրոջ» մասին լուրերի հետքերով
Մանիպուլյատիվ

Ում է պատկանում հրդեհված կացարանը․ «ադրբեջանցի սեփականատիրոջ» մասին լուրերի հետքերով

17:33, 26 Հնվ, 2023

168 TV-ի Pressing հաղորդաշարի հունվարի 25-ի թողարկման ընթացքում հաղորդավար Սաթիկ Սեյրանյանը և նրա հյուրը՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադարձել են...

Արցախը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո․ ՔՊ պատգամավորի ելույթը հակասում է ՔՊ ծրագրին
Մանիպուլյատիվ

Արցախը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո․ ՔՊ պատգամավորի ելույթը հակասում է ՔՊ ծրագրին

14:22, 14 Ապր, 2022

Այն բանից հետո, երբ նախօրեին ԱԺ-ում ունեցած իր ծավալուն ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «միջազգային հանրությունը մեզ կրկին ասում...

Հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ Միրզոյանի հայտարարության արձագանքները մանիպուլյատիվ են
Մանիպուլյատիվ

Հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ Միրզոյանի հայտարարության արձագանքները մանիպուլյատիվ են

19:06, 16 Մրտ, 2022

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օրերս կայացած Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում հարցազրույց էր տվել թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը՝...

ԱԳՆ-ն հայտարարել էր հայ-թուրքական հանդիպման մասին․ Աբրահամ Գասպարյանը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

ԱԳՆ-ն հայտարարել էր հայ-թուրքական հանդիպման մասին․ Աբրահամ Գասպարյանը մանիպուլացնում է

12:57, 24 Փտր, 2022

Լրագրող, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը փետրվարի 23-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ հայտնելով «կարևոր լուր»։  Ըստ լրագրողի՝ պաշտոնական Երևանը լռում է Հայաստանի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens