ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Ո՞ր նախագահների ձերբակալությունն է պահանջել Միջազգային քրեական դատարանը Պուտինից բացի

15:33, 7 Ապր, 2023

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի տարածած գրառումը, ըստ որի՝ Կիևի քաղաքապետարանի շենքից կախել են Հիտլերի դիմանկարը՝ «Հիտլեր ազատարար» մակագրությամբ։

Լուսանկարն առաջին անգամ հրապարակվել է 2014 թ.-ին: Այն տարածել էր ռուսական Life News TV հեռուստաալիքի ղեկավար Աշոտ Գաբրելյանովը Թվիթերում։ Իրականում նշված լուսանկարը մոնտաժված է։ 2014 թվականի հունվարին Կիևի քաղաքապետարանի շենքի վրա կախված էր ոչ թե Հիտլերի, այլ Ստեփան Բանդերայի դիմանկարը:

Ղազախստանյան factcheck.kz-ը ստուգել է սոցցանցերում տարածված տեղեկությունները, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 4-րդ երկրի ղեկավարն է, որի ձերբակալությունը պահանջել է Միջազգային քրեական դատարանը: Նշենք, որ մարտի 17-ին ՄՔԴ-ն Պուտինին ձերբակալելու կարգադրագիր է հրապարակել Ուկրաինայում երեխաների բռնի տեղահանման հիմքով: Իրականում Վլադիմիր Պուտինը երրորդ նախագահն է, որի ձերբակալության օրդեր է տվել ՄՔԴ-ն: Նախկինում նման կարգադրագիր էր տրվել Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրին և Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիին ձերբակալելու համար։ Կոտ դ’Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոն, որը սխալմամբ հայտնվել է ցուցակում, մեղադրական եզրակացությունների ժամանակ արդեն պետության ղեկավար չէր:

Ռուսաստանյան provereno.media-ն ուսումնասիրել է սոցցանցերում տարածված գրառումները, ըստ որոնց՝ Netflix-ը պատրաստվում է սերիալ նկարահանել Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոն» վեպի հիման վրա, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորելու են սևամորթ և տրանսգենդեր դերասաններ: 

Սակայն Netflix-ը երբևէ չի հայտարարել նման հեռուստասերիալ նկարահանելու մտադրության մասին: Այդ «նորության» սկզբնաղբյուրը ռուսալեզու երգիծական մի տելեգրամ-ալիք է։ «Նախագծի պաստառը» հիմնված է Ռուսական կայսրության սևամորթ բնակչի իրական լուսանկարի վրա, որն արվել է 19-րդ դարի երկրորդ կեսին։

Աշխարհ

Բրիտանական Reuters Fact Check-ը ստուգել է սոցցանցերում տարածված տեսանյութը, որում ասվում է, թե կորոնավիրուսի դեմ Pfizer-ի պատվաստանյութը առաջացնում է հղիության աննախադեպ քանակի վիժումներ: Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը հայտնում է, որ պատվաստանյութի օգտագործման ընթացքում վիժման մեծ ռիսկ չի նկատվել: Մինչև հղիների համար պատվաստանյութը հասանելի դարձնելը, Pfizer-ի կատարած փորձարկումները  ցույց են տվել, որ դեղամիջոցը ազդեցություն չի ունենում հղիների և առհասարակ վերարտադրողական առողջության վրա: Այսպիսով, տարածված տեղեկությունը կեղծ է: 

Ամերիկյան Politifact-ը ստուգել է համացանցում տարածված տեղեկությունները, թե ըստ մի զեկույցի՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումների  հետևանքով 300 հազար մարդ է մահացել: Սակայն առողջապահության փորձագետներն ասում են, որ զեկույցը չի պարունակում իր պնդումը հաստատող որևէ ապացույց, փոխարենը հենվում է «սխալ ենթադրությունների վրա»: ԱՄՆ-ում COVID-19-ի համաճարակի ընթացքում գրանցվել է ավելի քան 1․3 միլիոն մահ, որոնց մեծամասնությունը եղել է վիրուսի պատճառով: Մնացածի մեծ մասը կարող է վերագրվել համաճարակի հետ կապված այլ խնդիրներին, օրինակ, հետաձգված բժշկական բուժմանը: ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները հայտնել են, որ 9 մահ կապ է ունեցել Johnson&Johnson ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի հետ, մինչդեռ ավելի լայնորեն օգտագործվող Pfizer և Moderna պատվաստանյութերի պատճառով մահ չի գրանցվել:

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheck

Հարակից հոդվածներ

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը
Ֆեյք

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը

16:37, 15 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Ֆեյք

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն

18:31, 8 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը
Ֆեյք

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը

17:31, 1 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել...

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը
Չդասակարգված

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը

18:43, 4 Օգս, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens