ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պարեկային ծառայության ուռճացված դերը. չհիմնավորված թվեր՝ կառավարության զեկույցում

16:14, 19 Ապր, 2023

Կառավարության հնգամյա ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցում, ներքին անվտանգային խնդիրների լուծմանն ուղղված քայլերի շարքում անդրադարձ կատարվեց նաև Պարեկային ծառայությանը։ Զեկույցում կառավարությունը Պարեկային ծառայությանն է վերագրել ցուցանիշներ, որոնք փաստական հիմնավորում չունեն։ 

«Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում պարեկային ոստիկանությունն սկսել է ծառայությունը: Ընթանում են Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում պարեկային ոստիկանության ներդրման նախապատրաստական աշխատանքները: Պարեկային ոստիկանության ծառայության առաջին արդյունքները տեսանելի են, մասնավորապես ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարելավմամբ: Չնայած ավտոմեքենաների թվի շարունակական աճին՝ 2022 թվականին 2021 թվականի համեմատ ՃՏՊ-ները նվազել են 296 դեպքով կամ 6․4%-ով, վիրավորների թիվը նվազել է 546-ով, զոհերի թիվը նվազել է 47-ով»,- գրված է կառավարության ամփոփիչ հաշվետվությունում։

Իրականում, սակայն, նշված 6 մարզերից Պարեկային ծառայությունը 2022 թվականին գործել է միայն Շիրակի ու Լոռու մարզերում, իսկ Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում Պարեկային ծառայությունը սկսել է գործել այս տարվա հունվարից։ Հետևաբար՝ տարեկան ամփոփիչ հաշվետվությունում այս մարզերում Պարեկային ծառայության ներառումը տեղին չէ։

Նշված հատվածում կառավարությունը, վկայակոչելով Պարեկային ծառայության ներդրումը, հայտարարում է, որ չնայած ավտոմեքենաների թվի աճին՝ Պարեկային ծառայության ներդրման շնորհիվ 2022 թվականին 2021 թվականի համեմատ ՃՏՊ-ները նվազել են 296 դեպքով կամ 6․4%-ով, վիրավորների թիվը նվազել է 546-ով, զոհերի թիվը նվազել է 47-ով։

Մենք ոստիկանությունից ստացանք նախորդ 3 տարիների ՃՏՊ-ների վիճակագրությունն ըստ մարզերի և ուսումնասիրելով դրանց արդյունքները՝ Պարեկային ծառայության գործարկման և ՃՏՊ-ների նվազման միջև կապ չհայտնաբերեցինք։

Այսպես, Երևան քաղաքում Պարեկային ծառայությունը սկսել է գործել 2021-ի հուլիսից։ Այդ տարի Երևանում գրանցվել է 1920 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 78 մարդ։ Նախորդ տարի Երևանում գրանցված ՃՏՊ-ների թիվը նվազել է՝ 1797, զոհվել է 53 մարդ։ Այստեղ ակնհայտ է, որ կա նվազման միտում։ 

Այժմ տեսնենք, թե ինչպես են փոխվել ՃՏՊ-ների ու զոհերի քանակը Շիրակի ու Լոռու մարզերում։ Այս մարզերում ծառայությունը գործարկվել է 2022 թվականի ապրիլից։

Շիրակի մարզում 2021 թվականին գրանցվել է 229 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 20 մարդ։ Արդեն 2022-ին այս ցուցանիշը նկատելիորեն նվազել է՝ 203 ՃՏՊ, 12 զոհ։

Սակայն հարկ է նշել, որ 2022-ի ցուցանիշը շատ մոտ է 2020-ի ցուցանիշին՝ 199 ՃՏՊ, 11 զոհ։ Այսինքն, ՃՏՊ-ների ու զոհերի թվի նվազումը Պարեկային ծառայության գործարկման արդյունք համարելու համար առնվազն բավարար վիճակագրական տվյալներ դեռ չկան։

Լոռու մարզում պատկերը մի փոքր այլ է։ Այստեղ վերջին 3 տարիներին շարունակաբար նվազել է ՃՏՊ-ների, սակայն դրան զուգահեռ՝ ավելացել է զոհերի թիվը։

2020-22 թվականներին արձանագրվել է, համապատասխանաբար, 269, 261 և 248 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է, համապատասխանաբար, 32, 33 և 46 մարդ։

Այստեղ ևս հիմք չկա պնդելու, որ Պարեկային ծառայության գործարկման շնորհիվ ունենք իրավիճակի բարելավում։

Ինչ վերաբերում է Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում Պարեկային ծառայության գործարկման շնորհիվ ճանապարհային անվտանգության բարելավման մասին կառավարության պնդմանը՝ ապա, ինչպես նշեցինք, նախորդ տարի այս ծառայությունը վերը նշված մարզերում դեռևս չէր գործարկվել, հետևաբար՝ որոշ ցուցանիշների բարելավումը Պարեկային ծառայության աշխատանքի հետ որևէ առնչություն չունի։

Ավելին՝ այս մարզերում արձանագրված ՃՏ պատահարների վիճակագրությունները միմյանց հետ համադրելի չեն այն առումով, որ որոշ մարզերում նկատվել է դրական տեղաշարժ, որոշներում պատկերը հակառակն է։

Օրինակ, Գեղարքունիքի մարզում 2022-ին 2021-ի համեմատ նվազել է ՃՏՊ-երի թիվը՝ 261-ից դառնալով 248, մինչդեռ զոհերի թիվն աճել է՝ 33-ից դառնալով 46։ Նույն պատկերն է նաև Արագածոտնի մարզում․ 422 ՃՏՊ, 2021-ի 457 ՃՏՊ-ի դիմաց, իսկ զոհերը՝ 2022-ին 40, 2021-ին՝ 33։ 

Տավուշի մարզում աճել է թե՛ պատահարների, թե՛ զոհերի թիվը։ 2022-ին մարզում արձանագրվել է 175 ՃՏՊ, ինչը 15-ով ավելի է, քան 2021-ի ցուցանիշը, իսկ զոհերի թիվն աճել է 3-ով՝ դառնալով 17։

Ամբողջովին հակառակ պատկերն է Կոտայքի մարզում։ Այստեղ նվազել է թե՛ ՃՏՊ-ների, թե՛ զոհերի թիվը։ 2021-ի համեմատ պատահարների թիվը նվազել է 35-ով՝ 422 ՃՏՊ 2021-ի 547-ի դիմաց, իսկ զոհերի թիվը նվազել է 20-ով։ 2021-ին Կոտայքի մարզում ՃՏՊ-ի զոհ էր դարձել 53 մարդ, 2022-ին՝ 33։

Միևնույն պատկերն է նաև այն մարզերում, որտեղ Պարեկային ծառայությունը դեռ չի գործարկվել։ Օրինակ, Արարատի, Արմավիրի և Սյունիքի մարզերում նախորդ տարի 2021-ի համեմատ նվազել են ՃՏՊ-ների ու զոհերի քանակը, իսկ Վայոց Ձորի մարզում՝ ճիշտ հակառակը։ 

Հետևաբար, միանշանակ պնդել, որ Պարեկային ծառայության գործարկման շնորհիվ է հանրապետությունում նվազել ՃՏՊ-ների ու զոհերի թիվը՝ սխալ է։

Այսպիսով փաստենք, որ կառավարությունն իր տարեկան հաշվետվության մեջ Պարեկային ծառայության մասին խոսելիս նախ վերջինին է վերագրել ցուցանիշների բարելավում, որը որևէ կերպ չի հիմնավորվում, մյուս կողմից ընթացիկ՝ 2023 տարում արված գործողությունները, այն է՝ մի շարք մարզերում Պարեկային ծառայության գործարկումը, ներառել է 2022 թվականի զեկույցում:

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կառավարության ծրագիրՃՏՊՊարեկային ծառայություն

Հարակից հոդվածներ

ՆԳՆ աշխատանքի իմիտացիան․ FIP-ը 17 րոպեում ավելի շատ խախտում հայտնաբերեց, քան պարեկները՝ 1 շաբաթում (տեսանյութ)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՆԳՆ աշխատանքի իմիտացիան․ FIP-ը 17 րոպեում ավելի շատ խախտում հայտնաբերեց, քան պարեկները՝ 1 շաբաթում (տեսանյութ)

15:06, 22 Օգս, 2023

Օգոստոսի 14-ին Գյումրի-Երևան մայրուղու վրա տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 11 մարդ զոհվեց։ Դեպքը երթևեկության անվտանգության հարցերի վերաբերյալ հանրային բուռն...

Ոչ թե 4 մեքենա, այլ 4 տեսակի․ «Հրապարակ» օրաթերթի տարածած մանիպուլյացիան
Մանիպուլյատիվ

Ոչ թե 4 մեքենա, այլ 4 տեսակի․ «Հրապարակ» օրաթերթի տարածած մանիպուլյացիան

15:40, 6 Հլս, 2023

«Հրապարակ» օրաթերթը հուլիսի 6-ին հրապարակված հոդվածում գրել է ոստիկանության կողմից խոշոր գնման պայմանագրերի մասին։ Խոսքը ոստիկանության Պարեկային ծառայության մեքենաների վերանորոգման...

Զեկուցե՞լ են թե ոչ․ ինչպես է ՆԳՆ-ն խաբում Hammer-ի վարորդի գործով
Սխալ

Զեկուցե՞լ են թե ոչ․ ինչպես է ՆԳՆ-ն խաբում Hammer-ի վարորդի գործով

16:29, 3 Հլս, 2023

ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանումներ է տվել այս տարվա փետրվարի 10-ին Հանրապետության հրապարակում «Համեր» ամենագնացով հայտնի միջադեպի հետ կապված ԱՄՆ...

Կառավարության 2022 թ. ծրագրի կատարման զեկույցում բազմաթիվ տվյալներ վերաբերում են 2023-ին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կառավարության 2022 թ. ծրագրի կատարման զեկույցում բազմաթիվ տվյալներ վերաբերում են 2023-ին

17:06, 19 Ապր, 2023

Փետրվարի վերջին հրապարակվեց 2022 թվականի Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցը։ Զեկույցում անդրադարձ է կատարվել նախորդ տարվա ընթացքում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens