ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Վրացական մասոններն ու ադրբեջանցի քաղբանտարկյալները

16:42, 21 Ապր, 2023

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է սոցցանցերում տարածված տեսանյութը, որում երևացող հուշարձանը, ըստ գրառումների հեղինակների, հերթական մասոնական «ամենատես աչքն» է Թբիլիսիի կենտրոնում: Իրականում, սակայն, հուշարձանը բացվել է 2019 թ.-ին և գտնվում է բժշկական համալսարանի դիմաց: Հուշարձանի հեղինակների խոսքով, այն պատկերում է մարդու կյանքի փուլերը՝ «ծնունդ, կրթություն, համբարձում, հաջողություն, երջանկություն», իսկ օգտագործված արևի խորհրդանիշն ընդգծում է «փայլը մարդկային կյանքի կարևոր փուլերից հետո»։

Ադրբեջանական Fakt Yoxla-ն ստուգել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ջավի Օսմանովի պնդումը, թե երկրում չկա անձ, որն ազատազրկվել է քաղաքական հայացքների համար: Մինչև 2020 թ.-ը Ադրբեջանում հեղինակավոր կազմակերպություններից մեկն ուներ աշխատանքային խումբ, որը զբաղվում էր քաղբանտարկյալների վերաբերյալ տվյալների հավաքագրմամբ: Ըստ աշխատանքային խմբի վերջին՝ 2020 թ.-ին հրապարակված զեկույցի, այդ պահին 108 քաղբանտարկյալ կար Ադրբեջանում: Fakt Yoxla-ի՝ բաց աղբյուրներից հավաքած տեղեկատվության համաձայն, այս անձանցից 86-ն այս պահին գտնվում են ազատության մեջ, իսկ 22 մարդ դեռ անազատության մեջ է։ Նրանցից շատերը քաղաքական և կրոնական ակտիվիստներ են, լրագրողներ, բլոգերներ: Human Rights Watch-ի կողմից 2023 թ․-ին հրապարակված զեկույցում նշվում էր, որ 2022 թ․-ին Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը չի բարելավվել և իշխանությունները շարունակել են թիրախավորել իրենց քննադատներին և հակառակորդներին։ Ադրբեջանցի փաստեր ստուգողները եզրակացրել են, որ պատգամավորի պնդումը կեղծ է:

Ռուսաստանյան provereno.media-ն ստուգել է վերջերս սոցիալական ցանցերում տարածված մի տեսանյութ, որտեղ ասվում է, որ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո ռուս-ֆիննական սահմանի մոտ գտնվող Վիբորգում միջուկային զենք են նկատել։

Տեսանյութի տեղորոշումը ցույց է տվել, որ այն չի նկարահանվել Վիբորգում: Տեսանյութում ներկայացված է RS-24 Yars միջմայրցամաքային բալիստիկ հրթիռային համակարգը՝ 12,000 կմ առավելագույն հեռահարությամբ։ Այն նախատեսված չէ մոտակա թիրախներին հարվածելու համար (այսինքն՝ իմաստ չունի այն հատուկ հասցնել ռուս-ֆիննական սահման)։ Հատկանշական է նաև, որ զինատեսակի տեղաշարժը արտառոց դեպք չէ: Հնարավոր է, որ այն անգամ տեղափոխվում է մայիսի 9-ի շքերթի համար: 

Աշխարհ 

Ամերիկյան Politifact-ը ստուգել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հայտարարությունը, թե 5 ամերիկացիներից 1-ը կորցրել է ընտանիքի անդամին հրազենային բռնության պատճառով: Հարիսի վիճակագրության աղբյուրը մարտին անցկացված Kaiser Family Foundation-ի հարցումն է: Հարցումը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի չափահասների 19%-ը ընտանիքի անդամ ունի, որը սպանվել է հրազենով, այդ թվում՝ ինքնասպանությամբ: Kaiser-ի հարցման տոկոսն ավելի բարձր է, քան 2022 և 2018 թվականներին անցկացված հարցումներում հայտնաբերված տոկոսը՝ չնայած երեք հարցումներում օգտագործվել են տարբեր ձևակերպված հարցեր, ինչը ուղղակի համեմատությունները բարդ է դարձնում:

Բրիտանական Reuters-ն ստուգել է համացանցում տարածված պնդումները, թե ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման տեղափոխվում է Քենիա՝ մշտական բնակության: Այս պնդման սկզբնաղբյուրը որպես ապրիլմեկյան կատակ հրապարակված հոդված է, սակայն սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր խաբվել են՝ հավատալով կատակին: 

Obama is moving back to Kenya. (His birth country?) Remember when that was a conspiracy theory? And how ironic he is choosing to move there. I wonder if the left side ever starts questioning wtf is going on?

Is he fleeing? 👀

— Sassafrass84 (@Sassafrass_84) April 5, 2023

Սակայն կատակի տարածումը կրկին ակտիվացրել է Բարաք Օբամայի ծննդավայրի մասին խոսակցությունները: Շատերը շարունակում են պնդել, որ նա ծնվել է Քենիայում, թեև ԱՄՆ նախկին նախագահի ծննդավայրը Հավայան կղզիներն են (ԱՄՆ): 

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheck

Հարակից հոդվածներ

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը
Ֆեյք

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը

16:37, 15 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Ֆեյք

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն

18:31, 8 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը
Ֆեյք

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը

17:31, 1 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել...

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը
Չդասակարգված

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը

18:43, 4 Օգս, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens