ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Չդասակարգված

Կրեմլի քարոզչական TV-ն Հայաստանին մեղադրել է Նոյեմբերի 9-ը չկատարելու մեջ՝ արդարացնելով Բաքվի գործողությունները

19:36, 25 Ապր, 2023

Ռուսաստանյան քարոզչական НТВ հեռուստաալիքը, ապրիլի 24-ի լուրերի թողարկման ընթացքում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը, հայկական կողմին մեղադրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարտավորությունները չկատարելու մեջ։ 

Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի մոտ, ադրբեջանական կողմն անցակետ է տեղադրել ապրիլի 23-ից՝ պնդելով, թե ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգի կենտրոնը տեղեկացված են այդ մասին:

«Կա բավականին հստակ խաղաղության համաձայնագիր՝ ստորագրված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից, որտեղ լուծված են բոլոր փոխադարձ տարածքային վեճերը՝ ով, երբ և որտեղից է հեռանում։ Եվ եթե Երևանը հետևեր դրանց աստիճանաբար և հստակորեն, չէր լինի անհրաժեշտություն խաղաղության նոր հրավերների համար, որոնք ավելի շատ կապիտուլյացիա են հիշեցնում»,-  հեռուստառեպորտաժի ընթացքում ասել է լրագրողը։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգեց ռուսաստանյան քարոզչական ռեսուրսի պնդումները՝ պարզելու դրանց հիմնավոր լինելը։  

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը․ ով, երբ ու ինչպես է խախտել այն 

9 կետից բաղկացած նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեծ մասամբ խախտվել է Ադրբեջանի, ապա նաև Ռուսաստանի կողմից․ դրա ստորագրումից մոտ երեք տարի անց ամբողջությամբ կատարվել են միայն հայկական կողմի վրա դրված պարտավորությունները։ 

Ադրբեջանը գրեթե չի կատարել պայմանագրով իր վրա դրված պարտավորությունները՝ խախտելով համաձայնագրի 9 կետից 5-ը․ այսպես, փաստաթղթի 1-ին կետով հակամարտության գոտում պետք է հաստատվեր ամբողջական հրադադար և ավարտվեին բոլոր ռազմական գործողությունները, իսկ կողմերը պետք է կանգ առնեին այն դիրքերում, որտեղ այդ պահին գտնվում էին։ 

Իրականում, սակայն  փաստաթղթի ստորագրումից հետո՝ դեկտեմբեր ամսին, Ադրբեջանը գրավել է Հադրութի շրջանի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերը, իսկ 2022-ի մարտին Փառուխ գյուղը՝ հարակից բարձունքով հանդերձ: Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է նաև հրադադարի ռեժիմը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը։ 

Ադրբեջանը խախտել է նաև հայտարարության 6-րդ կետը․ դրանով Լաչինի միջանցքը, ունենալով 5 կիլոմետր լայնություն, պետք է ապահովեր Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և գտնվեր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանն էլ պետք է ապահովեր դրա անխափան աշխատանքը: Սակայն Լաչինի միջանցքը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է, իսկ ապրիլի 23-ից միջանցքի սկզբնամասում անցակետ է տեղադրվել։ 

Սա, փաստացի, եռակողմ հայտարարության 6-րդ կետի խախտում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի կողմից:

Հայտարարության 7-րդ կետը, ըստ որի՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, չի կատարվել ադրբեջանական կողմի պատճառով, քանի որ Ադրբեջանն առհասարակ խոչընդոտում է ՄԱԿ-ի կառույցների աշխատանքը Լեռնային Ղարաբաղում: Փոխարենը, Ադրբեջանն արդեն սկսել է իր վերահսկողության տակ անցած նախկին ԼՂԻՄ բնակավայրերի բնակեցումը՝ շրջանցելով նախատեսված ընթացակարգը։  

Ադրբեջանը շարունակում է խախտել եռակողմ հայտարարության նաև 8-րդ կետը, որով պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Այս կետն ամբողջությամբ կատարել է հայկական կողմը, այնինչ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել իր մոտ պահվող բոլոր հայ գերիներին:

Եռակողմ հայտարարության կատարված ու չկատարված դրույթներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ամփոփման մեջ։  

Քարոզչական ռեսուրսի լրագրողը խեղաթյուրում է իրականությունը 

НТВ հեռուստաալիքի լրագրողն իր ռեպորտաժում ոչ միայն շրջանցում է Մոսկվայի ու Բաքվի կողմից նոյեմբերի 9-ի փաստաթղթի շարունակական խախտումների ու պարտավորությունների չկատարման փաստը, այլև ՀՀ-ին է մեղադրում պարտավորությունները չկատարելու մեջ՝ այդպես էլ չմասնավորեցնելով, թե փաստաթղթով ստանձնած այդ որ պարտավորությունն է, որ չի կատարել կամ խախտել է Երևանը։ 

Հատկանշական է նաև, որ քարոզչական ռեսուրսի լրագրողն անգամ չի հիշատակում սեփական երկրի՝ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագիրը, որում նշվում է, որ Ադրբեջանի վերջին գործողությունները Լաչինի միջանցքում «միակողմանի և չհամաձայնեցված» են։ 

Այսպիսով, ռուսաստանցի լրագրողը խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատկերը՝ չհիշատակելով Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների չկատարման և Ադրբեջանի կոպիտ խախտումների մասին։ Միևնույն ժամանակ, հայկական կողմի վրա է դնում փաստաթղթով ստանձնած պարտավորությունների չկատարման մեղքը՝ այդպես էլ չհստակեցնելով, թե  մասնավորապես դրա որ կետն է խախտվել ՀՀ-ի կողմից։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ադրբեջանռուսական քարոզչությունՌուսաստան

Հարակից հոդվածներ

Ռուսաստանի պետական կառույցները երկրորդում են բոտերին․ ինչպես կրկնվեցին Firebird AI-ի մասին նարատիվները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուսաստանի պետական կառույցները երկրորդում են բոտերին․ ինչպես կրկնվեցին Firebird AI-ի մասին նարատիվները

11:35, 13 Հկտ, 2026

Հայաստանում կառուցված Firebird AI արհեստական բանականության կենտրոնի վերաբերյալ ռուսական ապատեղեկատվական ցանցերի կողմից ամիսներ առաջ տարածված մի շարք պնդումներ այժմ կրկնվում...

Անհետ կորածներ և գերեզմանների քարտեզներ․ ադրբեջանցի պատվիրակի հայտարարության հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Անհետ կորածներ և գերեզմանների քարտեզներ․ ադրբեջանցի պատվիրակի հայտարարության հետքերով

11:13, 6 Հկտ, 2026

Վարշավայում հոկտեմբերի 5-ին մեկնարկած «ԵԱՀԿ-ի Վարշավայի մարդկային չափողականության» (Warsaw Human Dimension Conference) համաժողովում Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Նազրին Ալիևան խոսել է...

ԵՄ անդամակցության հեռանկարից մինչև «Օսմանյան կայսրություն»․ ինչպես է ռուսական սպառնալիքի նարատիվը տարածվել Հայաստանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԵՄ անդամակցության հեռանկարից մինչև «Օսմանյան կայսրություն»․ ինչպես է ռուսական սպառնալիքի նարատիվը տարածվել Հայաստանում

11:28, 1 Սպտ, 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական Միությանն անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնելու հնարավորության մասին օգոստոսի 24-ին արված հայտարարությունը կոշտ արձագանքներ է ստացել ռուսական...

Բաքվի GONGO-ներից մեկը կեղծում է․ հայ զինծառայողի խոշտանգումը հաստատված է ՄԻԵԴ վճռով
Սխալ

Բաքվի GONGO-ներից մեկը կեղծում է․ հայ զինծառայողի խոշտանգումը հաստատված է ՄԻԵԴ վճռով

16:52, 30 Հնս, 2026

Ադրբեջանի կառավարության կողմից համակարգվող (GONGO*) «Ադրբեջանի ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտ» անունով կազմակերպության ղեկավար Ահմադ Շահիդովը պնդել է, թե 2016...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens