ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Ջուրն ու էլեկտրաէներգիան ՀՀԿ-ի օրոք

14:24, 30 Նյմ, 2016

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-ին տեղի ունեցած կուսակցության համագումարի ժամանակ հանդես էր եկել հաշվետու զեկույցով։

Sut.am-ն արդեն անդրադարձել է այդ զեկույցում ներկայացված տնտեսական ցուցանիշների վերաբերյալ տվյալների իսկությանը՝ բացահայտելով, որ բովանդակային իմաստով դրանք հեռու են իրականությանը մոտ լինելուց։

Սակայն, Սարգսյանի ելույթում առկա են այլ ուշագրավ եզրեր ևս։ Մասնավորապես՝ Սարգսյանն անդրադարձել է ջրամատակարարմանն ու էլեկտրաֆիկացմանը։

Ջուր

«Մեկ թիվ հնչեցնեմ միայն. եթե ջրամատակարարման շարունակականության միջին տևողությունը Երևանում 2007 թվականին 17.4 ժամ էր, ապա այսօր արդեն հասել է 23.4 ժամի՝ շատ մոտ շուրջօրյային»,- մասնավորապես, ասում է Սարգսյանը, ում խոսքից կարելի է եզրակացնել, թե ջրամատակարարման բարելավումը բխել է իր կուսակիցների տքնաջան աշխատանքից։

Միայն թե՝ Երևանում ջրամատակարարումն իրականացնում է «Երևան ջուր» ընկերությունը, որի հիմնադիրը ֆրանսիական Veolia Group-ն է։ Այսինքն՝ «Երեւան ջուրը» ֆրանսիական ընկերություն է, որը, սակայն, մայրաքաղաքի ջրամատակարարման ցանցը բարելավելու աշխատանքներն իրականացնելու համար ստացել է միջազգային վարկեր։ Մասնավորապես, Երևանում ջրամատակարարման կարգավորման համար միջոցներ՝ ընդհանուր 50 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, տրամադրել է Համաշխարհային բանկը, ինչի արդյունքում հնարավոր է դարձել հասնել գրեթե 24-ժամյա ջրամատակարարման։ Ընդ որում՝ Համաշխարհային բանկը նախ Հայաստանին է տրամադրել 30 միլիոն դոլար վարկ՝ ջրամատակարարումը կարգի բերելու նպատակով, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։ Դրանից հետո միայն՝ երկրորդ վարկով ՀԲ-ն 20 մլն դոլար է տվել ֆրանսիական Veolia-ին, որը եւ հասել է արդյունքի։

Այսպիսով, ստացվում է, որ իշխող կուսակցությունն իրեն է փորձում վերագրել մի բան, որը իրականացվել է ֆրանսիական ընկերության կողմից՝ միջազգային ֆինանսավորմամբ։

Լույս

Բացի սա՝ Սերժ Սարգսյանն անում է այսպիսի մի հայտարարություն։ «Մարդու էությունն է այդպիսին. շատ բաներ, որոնք արդեն կան, ասենք շուրջօրյա էլեկտրամատակարարում կամ ջրամատակարարում, լուսավորված ու ծաղկազարդ փողոցներ և այլն, մարդիկ սկսում են չնկատել, բայց որևէ բանի բացակայությունը նկատում են միանգամից։ Ու սա բնական է, ու սա լավ է»։ Փաստորեն, ըստ Սարգսյանի, շուրջօրյա ջրի և էլեկտրամատակարումը, որոնք կարծես թե ՀՀԿ-ի «ձեռքբերումն» են, բնակիչները չեն նկատում։

Այնինչ, հայաստանցիները շատ էլ լավ «նկատում են»՝ բարձր սակագների պատճառով։ Այսպիսով, ուշ 90-ականներից հանրապետությունում կա շուրջօրյա էլեկտրամատակարարում և դա որևէ կապ չունի այժմ իշխող ՀՀԿ-ի հետ: Փոխարենը ՀՀԿ-ի իշխանություն օրոք էլեկտրաէներգիայի սակագինը 25 դրամից բարձրացել և հասել է 46,2 դրամի (այլ կերպ ասած՝ աճել է 85 տոկոսով)… Ինչը և առաջացնում է հանրային բողոք՝ կապված էլեկտրաէներգիայի հետ:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Երևան ջուրէլեկտրաէներգիաէլեկտրաէներգիայի սակագինՀամաշխարհային բանկՀՀԿՀՀԿ համագումարջրամատակարարումՍերժ Սարգասյանսուտ տվյալներ Սերժ

Հարակից հոդվածներ

Լրատվամիջոցները սխալվել են․ «Վեոլիա ջուրը» ջրամատակարարման ժամերը չի կրճատում
Մանիպուլյատիվ

Լրատվամիջոցները սխալվել են․ «Վեոլիա ջուրը» ջրամատակարարման ժամերը չի կրճատում

15:58, 26 Սպտ, 2020

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը սեպտեմբերի 25-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով։...

Հիշեցնելով անհիշելին․ Աշոտյանը տարակուսելի հայտարարություններ է արել ընտրությունների մասին
Մանիպուլյատիվ

Հիշեցնելով անհիշելին․ Աշոտյանը տարակուսելի հայտարարություններ է արել ընտրությունների մասին

18:59, 11 Սպտ, 2020

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 9-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ հարցականի տակ դնելով 2018-ի դեկտեմբերի 9-ի Ազգային...

ՀՀԿ-ի քաղաքական ամնեզիան և Ծառուկյանի դառը անցյալը
Սխալ

ՀՀԿ-ի քաղաքական ամնեզիան և Ծառուկյանի դառը անցյալը

20:30, 25 Հնս, 2020

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը հունիսի 23-ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում հայտարարել է,...

ՀՀԿ-ն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը չեղարկելու համար նամակ չի գրել
Լրատվական

ՀՀԿ-ն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը չեղարկելու համար նամակ չի գրել

12:05, 4 Հկտ, 2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցությունը Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ նամակներ է հղում, որպեսզի չեղարկվի հոկտեմբերի 7-ին Հայաստանում նախատեսված...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens