ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Պատգամավոր Մկրտչյանի կեղծ և անհիմն պնդումները՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության վերաբերյալ

18:46, 11 Մյս, 2023

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը պնդել է, թե ԵՄ դիտորդների ներկայությամբ 2022 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից հարձակում է եղել։ 

«ԵՄ դիտորդներն ասացին, որ իրենք տարբեր ժամանակամիջոցներում՝ աշունը, գարունը, լավ կլինի, որ հարձակումներ չլինի, ու եթե ինչ-որ մի տարվա ժամանակում կամ եղանակի հետ կապված հարձակումներ չլինեն, նշանակում ա՝ դա իրանց հաղթանակն ա։ Եմ դիտորդների ներկայությամբ աշնանն է եղել հարձակում, էսկալացիա և ՀՀ սուվերեն տարածքից բռնագրավումներ են եղել, եղավ նաև գարնանը»,-  մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում, գնահատելով ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը, ասել է Մկրտչյանը։ 

Երբ են տեղակայվել ԵՄ դիտորդները ՀՀ-ում 

ՀՀ-ում ԵՄ առաջին քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը կայացվել է Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպման ընթացքում՝ Ադրբեջանի կողմից նույն թվականի սեպտեմբերին սանձազերծած ագրեսիայից շաբաթներ անց։ 

Նույն թվականի հոկտեմբերի 20-ից արդեն եվրոպացի 40 քաղաքացիական դիտորդներ երկու ամսով տեղակայվեցին Հայաստանում՝ դեկտեմբերի 19-ին ավարտելով իրենց գործունեությունը։

ԵՄ առաջին առաքելության տեղակայման երկու ամսում ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի կողմից հարձակումներ կամ տարածքների «բռնագրավում» չի եղել, ինչպես պնդում է Աննա Մկրտչյանը։ Հետևաբար, ԵՄ դիտորդների ներկայությամբ Ադրբեջանի կողմից հարձակման ու տարածքների գրավման մասին պնդումը կեղծ է։ 

ԵՄ երկրորդ առաքելությունը տեղակայվել է 2023 թվականի փետրվարից՝ 2 տարի ժամկետով։ Այդ ընթացքում սահմանային երկու համեմատաբար խոշոր միջադեպ է գրանցվել․ մեկը՝ ապրիլին Սյունիքի Տեղ գյուղում, մյուսը՝ մայիսին, Գեղարքունիքի Սոթք համայնքում։

Ինչ տեղեկություններ են հայտնում դիտորդները Բաքվին 

Աննա Մկրտչյանը պնդել է նաև, թե ԵՄ դիտորդները սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը՝ իրենց հավաքած տեղեկություններն ադրբեջանական կողմի հետ կիսելով։ 

«Եմ դիտորդներն ասացին, որ էն փաստակազմը, որոնք իրենք հավաքում են, ամբողջությամբ տեղեկանքներն ուղարկում են Ադրբեջան․․․ Ինքը (Նիկոլ Փաշինյանը,-խմբ․) շատ լավ գիտեր, որ դիտորդներին բերում ա էստեղ թուրք-ադրբեջանական տանդեմին օժանդակություն ցույց տալու համար»,- ասել է պատգամավորը։ 

Ապրիլի 10-ին եվրոպական Político պարբերականը, հղում անելով ԵՄ բարձրաստիճան դիվանագետներից մեկին, հայտնել էր, որ ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկների գործունեության վերաբերյալ տեղեկություններ է տրամադրում Ադրբեջանին՝ խնդիրներից խուսափելու համար։ 

Անանուն դիվանագետը չէր հստակեցրել տրամադրվող տեղեկատվության բնույթը։ Փոխարենը, դրա վերաբերյալ հստակեցումներ արեց Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը․ պատասխանելով Panorama.am-ի հարցմանը՝ գերատեսչությունը հայտնել էր՝ ԵՄ առաքելությունն ադրբեջանական կողմին տեղեկացնում է միայն իր պարեկային երթուղու մասին։ 

«Առաքելությունն իր գործառույթների իրականացման շրջանակներում մշտական կապի մեջ է ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ, որոնք տեղեկացված են, որ անվտանգության նկատառումներից ելնելով, ԵՄ առաքելությունն ադրբեջանական կողմին տեղեկացնում է միայն իր պարեկային երթուղու մասին, որպեսզի ԵՄ առաքելության ավտոշարասյան տեղաշարժը թյուրըմբռնման և լարվածության առիթ չհանդիսանա»,- ասված էր պատասխանում։

Այսպիսով, ԵՄ կողմից Ադրբեջանին տրամադրվող տեղեկատվության բնույթի վերաբերյալ պատգամավորի պնդումը անհիմն է։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը

15:22, 7 Օգս, 2026

Ազգային ժողովի 9-րդ գումարման խորհրդարանը օգոստոսի 2-ից սկսել է աշխատանքները։ Այս ընթացքում խորհրդարանն ընտրել է ԱԺ նախագահ, ԱԺ նախագահի երկու...

Երեք տարի բռնի տեղահանումից անց․ արցախցիների 40%-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, 14,7%-ը՝ մեկնել երկրից
Տվյալների լրագրություն

Երեք տարի բռնի տեղահանումից անց․ արցախցիների 40%-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, 14,7%-ը՝ մեկնել երկրից

12:14, 6 Օգս, 2026

2026 թվականի սեպտեմբերին կլրանա արցախցիների զանգվածային բռնի տեղահանման երրորդ տարին։ Շուրջ երեք տարի անց որքանո՞վ է Հայաստանն արցախցիների համար դարձել...

Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը
Տեսանյութեր

Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը

20:16, 4 Օգս, 2026

Աղմկահարույց տեսանյութերն ու հին դեպքերի կրկնակի տարածումը կարող են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում սպանություններն ու հրազենի կիրառումն աճում են։ Սակայն...

Հայաստանը հանվել է միգրանտների տեղափոխման համար դիտարկվող երկրների ցանկից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը հանվել է միգրանտների տեղափոխման համար դիտարկվող երկրների ցանկից

17:09, 4 Օգս, 2026

Իտալական Corriere della Sera պարբերականը այսօր` օգոստոսի 4-ին արդեն հրապարակել է նոր երկրների ցանկ, որտեղ առաջարկվում էր տեղափոխել Եվրոպական Միությունում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens