ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

«Բախմուտը վնասաբեր էր ու դոտացիոն». Զելենսկուն վերագրվող կեղծ մեջբերում՝ հայալեզու ֆեյսբուքում

22:49, 21 Մյս, 2023

ՍԽԱԼ

Ֆեյսբուքի հայալեզու հատվածում անցած հանգստյան օրերին տարածվում էր մի ֆոտոկոլաժ, որում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, իբր, հայտարարում է՝ Բախմուտը, մեկ է, վնասաբեր էր ու դոտացիոն («Бахмут всё равно был убыточный и дотационный»): Տարածվող լուսանկարի բովանդակությունը կեղծ է, ահա թե ինչու. 

Համատեքստ. Պաշտոնական Մոսկվան օրերս հայտարարել է, որ ռուսական զորքերը երկար մարտերից հետո գրավել են Արևելյան Ուկրաինայում գտնվող Բախմուտ քաղաքը: Մինչդեռ Կիևը պնդում է, որ քաղաքն ամբողջությամբ ռուսների վերահսկողության տակ չի անցել:  

Մի շարք օգտատերեր, մասնավորապես, քաղտեխնոլոգ ներկայացող Կարեն Քոչարյանը մայիսի 21-ին ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Սերգեյ Համբարձումյան անվամբ օգտատիրոջ տարածած կոլաժով՝ գրառմամբ, թե Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է` «Бахмут всё равно был убыточный и дотационный»: 

Քաղտեխնոլոգը նկարին կից գրել է՝ «Սրանք սաղ copy-paste արած պերսոնաժներ են»:  

Սերգեյ Համբարձումյանի տարածած լուսանկարը և կից գրառումը՝ «Նույն պատմությունը, Զելենսկին ու Նիկոլը մեկը մյուսից կապիկ դուրս եկան», սոցցանցերում լայն տարածում է ստացել։ Ակներևաբար, զուգահեռ է տարվում Զելենսկուն վերագրվող խոսքի և Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմից հետո արած հայտարարության միջև: 

«Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ հանդես եկող Սարգիս Տեր-Եսայանն էլ, տարածելով տեղեկությունը, գրել էր․ «Բախմուտը դժգույն ու դժբախտ մի քաղաք էր։ Չե՞ք նմանեցնում . Սորոսականների, ծռեր-մռերի սրտի ղեկավարը հազարավոր զոհերով Բախմուտին գնահատական տվեց։ Ահա և արդյունքը թմրամոլներին իշխանության բերելը»։

Իրականում, դեռ 2022-ի գարնանն արված լուսանկարին կից տարածվող տեղեկությունը կեղծիք է։ Որևէ աղբյուր, որը կհաստատեր Ուկրաինայի նախագահին վերագրվող հայտարարության իսկությունը, չկա: 

Մայիսի 21-ին Վլադիմիր Զելենսկուն Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովում լրագրողները հարց են ուղղել՝ Բախմուտը դեռ ուկրաինական բանակի վերահսկողության տա՞կ է, ինչին ի պատասխան Զելենսկին պատասխանում է․ «Կարծում եմ՝ ոչ։ Բայց դուք պետք է հասկանաք, որ այնտեղ ոչինչ չկա, նրանք ամբողջն ավերել են, շենքեր չկան: Ցավոք, սա ողբերգություն է, Բախմուտը կա միայն մեր սրտերում. այնտեղ ամեն ինչ գետնին է հավասարվել. միայն հողն է ու մեծ թվով մեռած ռուսներ: Մեր պաշտպանները մեծ աշխատանք են կատարել, և մենք երախտապարտ ենք նրանց»։ 

Այսպիսով, հայալեզու Ֆեյսբուքում տարածվող՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն վերագրվող խոսքերը Բախմուտի «վնասաբեր և դոտացիոն» լինելու վերաբերյալ, կեղծ են:  

Նելլի Լազարյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՈւկրաինաՊատերազմ ՈւկրաինայումՎլադիմիր Զելենսկի

Հարակից հոդվածներ

#InterCheck. Զելենսկու կնոջ «հրեական անձնագիրը» և Ղուրանն այրողի Նոբելյան մրցանակը
Ֆեյք

#InterCheck. Զելենսկու կնոջ «հրեական անձնագիրը» և Ղուրանն այրողի Նոբելյան մրցանակը

18:23, 7 Հլս, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge) հերթական...

#InterCheck. Ինչպես ադրբեջանական մեդիան մանիպուլացրեց Արարատ Միրզոյանի խոսքերը
Ֆեյք

#InterCheck. Ինչպես ադրբեջանական մեդիան մանիպուլացրեց Արարատ Միրզոյանի խոսքերը

18:01, 30 Հնս, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge) շարունակում...

«Վագներ». Ինչ է դա և ինչ զուգահեռներ կան այլ, այդ թվում՝ հայկական ռազմականացված կառույցների հետ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Վագներ». Ինչ է դա և ինչ զուգահեռներ կան այլ, այդ թվում՝ հայկական ռազմականացված կառույցների հետ

16:49, 28 Հնս, 2023

Հունիսի 23-ին «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մեղադրեց Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն իր մարտիկների ճամբարին հրթիռային հարված հասցնելու մեջ...

Կիևին՝ Արևմուտքից զենք, Մոսկվային՝ Վիետնամից ֆեյք. կեղծ օգտահաշիվներից գրոհ՝ ի պատասխան Զելենսկու գրառման
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կիևին՝ Արևմուտքից զենք, Մոսկվային՝ Վիետնամից ֆեյք. կեղծ օգտահաշիվներից գրոհ՝ ի պատասխան Զելենսկու գրառման

15:01, 15 Մրտ, 2023

Որևէ հանրային գործչի կամ կազմակերպության սոցցանցային էջում հրապարակման արձագանքների քանակն ու բնույթը ընկալվում են որպես նրանց վարկանիշի կամ ժողովրդականության ցուցանիշ։...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens