ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Չդասակարգված

WCO-ի աջակցությունը 3-րդ երկրի մաքսային ծառայության տեղակայում չի ենթադրում. փորձագետի տեղեկությունը սխալ է

19:38, 26 Մյս, 2023

«5-րդ ալիքի» «Օրագիր» հաղորդաշարի մայիսի 26-ի թողարկման ժամանակ ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին առաջարկում է մաքսային երրորդ երկրի ծառայություն տեղակայել Սյունիքի տարանցիկ ճանապարհի վրա: 

«Ինչ է ստացվում, Արևմուտքը ասում ա՝ բերեք դուք մաքսային երրորդ երկրի ծառայություն այդտեղ տեղակայեք, թող էդ երրորդ երկիրն այսպես ասած ռաստամոժկեքի (մաքսազերծման) գործառույթն իրականացնի»,-ասում է նա։ 

Հաղորդավարուհին հարցնում է՝ կարո՞ղ է, օրինակ, Թուրքիան լինել այդ երրորդ երկիրը, ինչին ի պատասխան փորձագետն արձագանքում է, որ այս փուլում պարզ չէ, բայց հնարավոր է։ «Պարզ է, որ Արևմուտքի համար ավելի լավ է Թուրքիան իրականացնի այդ վերահսկողությունը, քան Ռուսաստանը»,-ասում է նա։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել՝ արդյո՞ք Արևմուտքը Հայաստանին մաքսային երրորդ երկրի ծառայություն տեղակայելու մասին որևէ առաջարկ ներկայացրել է։ 

WCO-ի աջակցությունը սխալմամբ ներկայացվում է որպես մաքսային ծառայություն տեղակայում

Հայաստանի տարածքում կամ սահմանին «Երրորդ երկրների» մաքսային ծառայությունների տեղակայման վերաբերյալ որևէ հավաստի տեղեկություն չկա:

Մանգասարյանի հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է Հայաստանի, Ադրբեջանի և Եվրախորհրդարանի ղեկավարների՝ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման արդյունքում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի արած հայտարարությանը, ըստ որի, դեպի Նախիջևան երկաթգծի վերագործարկման հարցով առաջընթաց է գրանցվել։

«Առաջնորդներն իրենց թիմերին հանձնարարել են ավարտին հասցնել համաձայնությունը երկաթուղային կապերի բացման եղանակների և անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ՝ կոնկրետ ժամանակացույցով։ Կողմերը համաձայնել են դիմել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությանը»,- ասել էր ԵԽ ղեկավարը։

Համաշխարհային մաքսային կազմակերպությունը՝ WCO-ն, անկախ միջկառավարական մարմին է, որին անդամակցում են աշխարհի գրեթե բոլոր պետությունների մաքսային ծառայությունները։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը Բրյուսելում Է, հիմնադրվել է 1952-ին՝ որպես Մաքսային համագործակցության խորհուրդ (CCC), որի առաքելությունն է բարձրացնել մաքսային վարչարարությունների արդյունավետությունը:

ՀՄԿ-ն աշխատում է մաքսային հարցերի վրա՝ ներառյալ միջազգային կոնվենցիաների, փաստաթղթերի և գործիքների մշակումը այնպիսի թեմաներով, ինչպիսիք են ապրանքների դասակարգումը, գնահատումը, ծագման կանոնները, մաքսային եկամուտների հավաքագրումը, մատակարարման շղթայի անվտանգությունը, միջազգային առևտրի դյուրացումը և այլն: Այլ կերպ ասած, ՀՄԿ-ն բուն մաքսազերծման գործառույթ չի իրականացնում անդամ երկրներում։ 

WCO-ն ներկայացնում է 185 մաքսային վարչություններ ամբողջ աշխարհում, որոնք միասին մշակում են համաշխարհային առևտրի մոտավորապես 98%-ը: 

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը անդամակցում են կառույցին։ 

Հատկանշական է, որ բրյուսելյան բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը պարզաբանել էր, որ երկաթուղին պետք է գործի Հայաստանի օրենսդրությամբ։  «Մինչև ժամկետները պետք է պարզել, դա կարմիր գծերից մեկն է, ճանապարհները, խոսքը գնում է երկաթուղու մասին, պետք է գործեն միայն Հայաստանի օրենսդրության իրավասության տակ։ Այս հարցի վերաբերյալ ստույգ երաշխիքներ ստանալուց հետո կարող ենք խոսել շինարարական և այլ աշխատանքների մասին»,- ընդգծել էր փոխնախարարը։

Այսպիսով, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հայտարարությունը, որ Արևմուտքը  Հայաստանին առաջարկում է մաքսային երրորդ երկրի ծառայություն տեղակայել, հիմնազուրկ է, քանի որ երրորդ երկրների մաքսային ծառայությունների վերաբերյալ տվյալներ չկան, իսկ Շառլ Միշելի հայտարարության մեջ նշված՝ Համաշխարհային մաքսային կազմակերպությունը մաքսային ծառայություններ մատուցելու գործառույթ չունի: 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 5-րդ ալիքմաքսայինՎիտալի Մանգասարյան

Հարակից հոդվածներ

Արդյո՞ք Փաշինյանը երբևէ հերքել է ԼՂ-ում էթնիկ զտման փաստը 
Սխալ

Արդյո՞ք Փաշինյանը երբևէ հերքել է ԼՂ-ում էթնիկ զտման փաստը 

16:03, 1 Փտր, 2024

«5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման եթերում վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը պնդել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախում էթնիկ...

Մեցոլան արձանագրել է ԼՂ հայերի հարկադիր տեղահանումը․ TV 5-ը խեղաթյուրում է ԵԽ դիրքորոշումը
Սխալ

Մեցոլան արձանագրել է ԼՂ հայերի հարկադիր տեղահանումը․ TV 5-ը խեղաթյուրում է ԵԽ դիրքորոշումը

14:55, 18 Հկտ, 2023

«5-րդ ալիքի»` հոկտեմբերի 17-ի լրատվական թողարկման ընթացքում լրագրողը, հղում անելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին Եվրոպական խորհրդարանի նախագահ...

ՌԴ-ն եղել է Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը․ TV 5-ի հյուրը կեղծում է
Սխալ

ՌԴ-ն եղել է Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը․ TV 5-ի հյուրը կեղծում է

12:01, 22 Սպտ, 2023

TV 5-ի «Հարցազրույցի» սեպտեմբերի 21-ի թողարկմանը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը Ռուսաստանի Դաշնության՝ Հայաստանի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքը բացատրել է ՀՀ ներկա...

Կուրբան Բայրամի առթիվ Երևանը Թեհրանին երբեք չի շնորհավորել․ քաղաքագետի մանիպուլյացիան
Մանիպուլյատիվ

Կուրբան Բայրամի առթիվ Երևանը Թեհրանին երբեք չի շնորհավորել․ քաղաքագետի մանիպուլյացիան

14:48, 30 Հնս, 2023

Հունիսի 29-ին «5-րդ ալիքի» «Օրագիր» հաղորդման եթերում քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կուրբան Բայրամի (իսլամական աշխարհում տարածված...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens