ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Մինսկի խումբը ԼՂ հարցը Կոսովոյի նախադեպով երբևէ չի փորձել լուծել․ Խզմալյանի սխալ պնդումը

17:29, 29 Մյս, 2023

ՍԽԱԼ

Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը մայիսի 23-ին Ուկրաինական Європейська правда կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին, մի շարք ոչ ճշգրիտ պնդումներ է արել։

Մասնավորապես, պատասխանելով հարցին, թե եթե կողմերը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններով, արդյո՞ք Ղարաբաղը չի մնալու Ադրբեջանի կազմում, Խզմալյանն ասել է․ «1990-91 թթ․ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չէր։ Նա իրացրել էր ինքնորոշման իր սահմանադրական իրավունքը։ Այդ իրավունքը հիմնված է միջազգային իրավունքի հիման վրա։ Դա այն է, ինչի մասին խոսում է Արևմուտքը։ Կա նախադեպ, որը կոչվում է Կոսովո»։

Լրագրողի հակադարձմանը, թե Արևմուտքի դիրքորոշումն այն է, որ Կոսովոն յուրահատուկ դեպք է, որը չունի նախադեպ, Խզմալյանը պատասխանեց․ «Սկսած 2020 թվականից և դրանից էլ առաջ, այսպես ասած, Մինսկի խմբի համանախագահությունը, որը ներառում էր Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը (ա՛յն ժամանակ, հիմա Ռուսաստանը այնտեղ չէ), նրանք ասում էին, որ խնդրի կարգավորման միակ իրական, խաղաղ և քաղաքակիրթ տարբերակը Կոսովոյի նախադեպն է։ Մենք հիմա էլ ենք դա լսում։ Դա այդպես էլ կլինի»։

Կոսովոյի նախադեպն աննախադեպ է

Իրականում, սակայն, ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման տարբերակ երբևէ չի դիտարկել Կոսովոյի նախադեպը․ այն, ըստ էության, ենթադրում էր, որ եթե ազգային փոքրամասնության գոյությունը վտանգված է որևէ պետության կազմում, ապա որպես դրա փրկության միակ ելք է առաջարկվում դրա բնակչության տարածքի անջատումը տվյալ պետությունից։ 

Մինչդեռ Մինսկի խումբը կամ առանձին որևէ համանախագահ երբևէ նման հայտարարություն չի արել, ավելին, բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակային նյութերում ևս նման առաջարկ չկա։

2007 թվականից մինչև 44-օրյա պատերազմը բանակցային սեղանին եղած Մադրիդյան սկզբունքներում ևս այսպիսի ձևակերպումը բացակայում է, և որպես հարցի լուծման տարբերակ նշվում է․ «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում»։ 

Այսինքն ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը չի դիտարկել Կոսովոյի նախադեպի պրոյեկցիայով։

Ռուսաստանը դուրս է եկել ՄԽ համանախագահությունից, թե՞ ՄԽ-ն դադարել է գոյություն ունենալուց

Նույն պնդման մեջ Խզմալյանը նաև նշում է, թե Մինսկի խմբի կազմից Ռուսաստանը դուրս է եկել։ Մինչդեռ այս պնդումը հիմնավոր չէ։

Թեև 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակել է գոյություն ունենալ, սակայն վերջիններիս մասնակցությամբ բանակցային գործընթացում էական տեղաշարժեր չեն եղել։ Նախքան 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմ սկսելը, Մինսկի խմբի համանախագահների ջանքերով տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, հայտարարություններ։ Դրանցից մեկը, օրինակ, տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 10-ին, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Դրա նախորդ օրը Ռուսաստանի ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ի հայտարարության տարելիցի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ նշել էր, որ Մոսկվան տրամադրված է շարունակել եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով, և վստահություն հայտնել, որ այդ համընդհանուր ընդունված ձևաչափի ներուժը հեռու է սպառված լինելուց։

Ավելի ուշ՝ նույն տարվա դեկտեմբերի 2-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ստոկհոլմում լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ԵԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներ, ընդունել են հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որում նաև ողջունվում են ՌԴ-ի միջնորդական ջանքերը:

2022 թ․ փետրվարի 17-ին Եվրախորհրդարանն ընդունել էր 2021 թ․ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» զեկույցը, որում կոչ էր արել ԵԱՀԿ Մինսկի խմբին անհապաղ վերադառնալ Արցախյան բանակցություններում իր միջնորդական դերին, քանի որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ հիմնված տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների, հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա»։

Նույն օրը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել էր ԵԱՀԿ-ում Լեհաստանի ներկայացուցչությունը։ 

«Վարշավայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ հանդիպմանն ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն բարձր է գնահատել նրանց շարունակական ջանքերը օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին՝ հասնելու տարածաշրջանում կայունության ու բարգավաճման։ ԱԳ նախարարը վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբին ու անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին»,- ասված էր գրառման մեջ։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Մինսկի խմբի համանախագահները միասին որևէ հայտարարություն կամ գործողություն չեն իրականացրել։ 

Չնայած դրան, 2022-ի մարտի 14-ին ԱԳՆ-ն դիմել էր Մինսկի խմբի համանախագահությանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։

Մեկ ամիս անց՝ ապրիլի 13-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ Հայաստանը չի հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու մտքից։ «Մենք այդ գաղափարից չենք հրաժարվել, բայց նաև գիտեք, որ Ուկրաինայի իրադարձությունների բերումով համանախագահության ներսում հարաբերությունները ծայրաստիճան լարված են»,— հայտարարել էր Փաշինյանը։

Օրեր անց էլ կառավարության նիստում Փաշինյանը պնդել էր, որ Մինսկի խմբի լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն․ «Եթե արձանագրենք, որ մոսկովյան այցին նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահողները, կարող ենք ասել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն»։ 

Սակայն Մինսկի խումբը, որպես բանակցությունների շարունակման ձևաչափ, փաստացի դադարել է գործելուց։ 

Դա են վկայում մի շարք այլ փաստեր ևս։

Նախորդ տարվա հունիսի 24-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել էր, որ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը։ «2020-ի սեպտեմբեր-հոկտեմբերին գետնի վրա իրադարձությունները հետևում թողեցին բոլոր այն փաստաթղթերը, որոնք երկար տարիներ քննարկվում էին (Մինսկի խմբի ձևաչափով — խմբ․)՝ առանց տեսանելի արդյունքների։ Դա ուղղակի օբյեկտիվ իրականությունն է»,- նշել էր Սերգեյ Լավրովը։

Իսկ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան էլ օգոստոսի 25-ին, արձագանքելով ԱՄՆ-ի կողմից դեսպան Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակելու որոշմանը, այն որակել էր «տարածաշրջանում ստեղծված իրողություններից հեռու մոտեցում»։ 

«Գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»,- նշել էր Աբդուլաևան:

Եվ չնայած Հայաստանի ղեկավարներն այս ընթացքում առանձին-առանձին հանդիպումներ են ունեցել Մինսկի խմբի համանախագահների հետ, սակայն ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմից հետո այս ձևաչափում բանակցություններ փաստացի չեն ընթանում։ 

Հատկանշական է նաև, որ ՄԽ համանախագահության պաշտոնական կայքում վերջին նորությունը տեղադրվել է 2021 թվականի դեկտեմբերի 7-ին։

Այսպիսով, Տիգրան Խզմալյանի պնդումը, թե Մինսկի խմբի համանախագահությունը կա, պարզապես Ռուսաստանը չի մտնում դրա մեջ, ճիշտ չէ։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԵԱՀԿ Մինսկի խումբԼեռնային ՂարաբաղԿոսովոՏիգրան Խզմալյան

Հարակից հոդվածներ

ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա՞․ Փաշինյանի պնդումը հակասում է ՄԱԿ ԱԽ-ում Միրզոյանի ելույթին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա՞․ Փաշինյանի պնդումը հակասում է ՄԱԿ ԱԽ-ում Միրզոյանի ելույթին

13:16, 22 Սպտ, 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Արցախում ադրբեջանական ագրեսիային, պնդել է, թե նախորդ օրը հրադադարի...

«Արևմուքտը կողմերին զսպվածության կոչ է արել»․ Հ1-ի հյուրի կեղծ ու չհիմնավորված պնդումները
Սխալ

«Արևմուքտը կողմերին զսպվածության կոչ է արել»․ Հ1-ի հյուրի կեղծ ու չհիմնավորված պնդումները

12:54, 20 Սպտ, 2023

Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» սեպտեմբերի 19-ի թողարկման ընթացքում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով նույն օրն Արցախում մեկնարկած ադրբեջանական ռազմական գործողություններին ու Հայաստանի...

Վարչատարածքային բաժանման մասին օրենքը չի հակասում Գերագույն խորհրդի որոշմանը․ պատգամավորը մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Վարչատարածքային բաժանման մասին օրենքը չի հակասում Գերագույն խորհրդի որոշմանը․ պատգամավորը մանիպուլացնում է

17:19, 14 Սպտ, 2023

Սեպտեմբերի 13-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մեղադրեց ընդդիմադիր պատգամավորներին 2011 թվականին վարչատարածքային բաժանման մասին օրենքն ընդունելով...

Ազգային փոքրամասնությունների իրավահավասարության մասին ադրբեջանական խոստումները վստահելի չեն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ազգային փոքրամասնությունների իրավահավասարության մասին ադրբեջանական խոստումները վստահելի չեն

14:12, 6 Սպտ, 2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը բրիտանական BBC-ին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն առաջարկվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens