ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Պլյոնկաները» պետք է հանել, հետևանքներ կլինեն. «հանդուրժելու» մասին լուրը սխալ է

21:09, 31 Մյս, 2023
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Մի շարք լրատվական կայքեր մայիսի 31-ին տեղեկություն են տարածել «Մեքենաների ապակիների «պլյոնկաները» չհանած վարորդները չեն տուգանվի» վերնագրի ներքո:  Այս տեղեկությունը սխալ է և հիմնված է փաստերի մանիպուլյացիայի վրա:  

Համատեքստ. Հունիսի 1-ից կիրառվելու են ներպետական օրենսդրությունը և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի՝ ավելի վաղ ընդունված դրույթները, համաձայն որոնց, ավտոմեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%: Հետևաբար, բոլոր այն մեքենաները, որոնց առջևի կողապակիները թաղանթապատված են կամ մգեցված, պետք է համապատասխանեցվեն նոր կանոնին, այլապես կկիրառվի վարչական պատասխանատվություն: 

Մայիսի 31-ին Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, մասնավորապես,  որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավորներ թեմայի շուրջ քննարկման համար հանդիպել են ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ:

«Հաշվի առնելով թաղանթապատված ապակիներով մեքենաների քանակը, խախտումը վերացնելու համար նախատեսված ժամանակի սղությունը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկան կտրուկ փոփոխելու ոչ նպատակահարմար լինելու հանգամանքը՝ պատգամավորների կողմից ներկայացվել է առաջարկ՝ ցանկալի արդյունքին հասնել հնարավորինս նվազ վարչական ներգործության միջոցներով», — ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ: 

Այս հայտարարությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթի ArmLur.am կայքը հրապարակեց տեղեկություն այն մասին, թե իբր «պլյոնկաները» չհանած վարորդները չեն տուգանվի: Նույնաբովանդակ տեղեկություն տարածեցին նաև այլ լրատվամիջոցներ և սոցցանցային էջեր:  Ընդ որում, ArmLur.am կայքը պնդում է, որ փաստորեն, հաստատվել է երկու օր առաջ օրաթերթի «տեղեկությունների համաձայն» արված մեկ այլ հրապարակում, ըստ որի, «իշխանության ներկայացուցչները որոշել են զիջումների գնալ ու վարորդներին վարչական պատասխանատվության չենթարկել, կարճ ասած՝ հանդուրժել այն վարորդներին, ովքեր չեն կատարելու պահանջները: 

Իրականում, ՆԳՆ հաղորդագրության համաձայն, խոսքն ընդամենը վարչական ներգործությունը նվազագույնին հասցնելու և բացատրական աշխատանքների միջոցով օրենքի կիրառությանը հասնելու մտադրության մասին է, և որեւէ հիշատակում չկա տուգանքներ չկիրառելու կամ թաղանթապատ ապակիներով երթեւեկելը «հանդուրժելու» մասին: 

Այսպիսով, լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե իբր իշխանությունները որոշել են տուգանք չկիրառել կամ անտեսել լուսաթափանցելիության կարգին չհամապատասխանող կողային ապակիները, սխալ է: 

Հ. Գ. Մեր հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ ՆԳ նախարարությունը հանդես եկավ լրացուցիչ հայտարարությամբ՝ հաստատելով, որ հունիսի 1-ից պարեկները և ճանապարհային ոստիկանները կիրառելու են վարչական պատասխանատվություն: «Կիրառմանը զուգահեռ շարունակվելու են նաև բացատրական աշխատանքները», — ասվում է հայտարարության մեջ:

Հակոբ Կարապետյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ովքեր են պայքարում Հրազդանում, Եղեգնաձորում և Իջևանում․ ընտրացուցակները՝ թվերով
Բացատրական

Ովքեր են պայքարում Հրազդանում, Եղեգնաձորում և Իջևանում․ ընտրացուցակները՝ թվերով

14:06, 22 Հկտ, 2026

2026 թվականի հոկտեմբերի 25-ին, ի թիվս այլ համայնքների, ՏԻՄ համամասնական ընտրություններ կանցկացվեն նաև Հայաստանի վեց մարզկենտրոն ներառող համայնքներում՝  Հրազդանում, Եղեգնաձորում,...

Հայաստանում արտագաղթը դադարե՞լ է․ ինչ է իրականում ասել Արփինե Սարգսյանը, և ինչ են ցույց տալիս թվերը
Մանիպուլյատիվ

Հայաստանում արտագաղթը դադարե՞լ է․ ինչ է իրականում ասել Արփինե Սարգսյանը, և ինչ են ցույց տալիս թվերը

12:01, 22 Հկտ, 2026

TikTok սոցիալական ցանցի «Իրական օրակարգ» էջում հրապարակված տեսանյութում Հայաստանից արտագաղթի վերաբերյալ մի շարք պնդումներ են արվում՝ կասկածի տակ դնելով Ներքին...

Մարտունիում թեկնածուն ահազանգում է իր նախընտրական պաստառը «օրենքի խախտմամբ» հանելու մասին․ ի՞նչ է նախատեսում օրենքը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մարտունիում թեկնածուն ահազանգում է իր նախընտրական պաստառը «օրենքի խախտմամբ» հանելու մասին․ ի՞նչ է նախատեսում օրենքը

10:20, 22 Հկտ, 2026

2026 թվականի հոկտեմբերի 25-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում նախընտրական քարոզչության հետ կապված միջադեպի...

ՔՊ-ն նախկինում քննադատում էր, այժմ՝ հրաժարվում բանավեճից
Տեսանյութեր

ՔՊ-ն նախկինում քննադատում էր, այժմ՝ հրաժարվում բանավեճից

11:10, 21 Հկտ, 2026

Նախկինում բանավեճերից հրաժարվող քաղաքական մրցակիցներին քննադատող «Քաղաքացիական պայմանագիրն» այժմ ինքն է մերժում նախընտրական հեռուստաբանավեճին մասնակցելու հրավերը։ Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens