ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ոչ թե 4 մեքենա, այլ 4 տեսակի․ «Հրապարակ» օրաթերթի տարածած մանիպուլյացիան

15:40, 6 Հլս, 2023
ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

«Հրապարակ» օրաթերթը հուլիսի 6-ին հրապարակված հոդվածում գրել է ոստիկանության կողմից խոշոր գնման պայմանագրերի մասին։ Խոսքը ոստիկանության Պարեկային ծառայության մեքենաների վերանորոգման պայմանագրերի մասին է, որոնցից մեկը կնքվել է «Տոյոտա Երևան» ընկերության հետ հունիսի 29-ին, մյուսը՝ «Չեխ ավտո» ընկերության հետ հուլիսի 3-ին։ Պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքը 50-ական մլն դրամ է։ 

Հոդվածը մամուլի տեսության բաժնում տարածել են բազմաթիվ կայքեր, մասնավորապես,  News.am-ը, 1in.am-ը, Aravot.am-ը BlogNews-ը, ArmDay.am-ը, mamul.am-ը 168.am-ը, Panorama.am-ը, Oragir.News-ը, Aysor.am-ը, Hayeli.am-ը, InfoPort.am-ը և այլք։

Հոդվածում մի շարք մանիպուլյատիվ և սխալ պնդումներ կան։ Մասնավորապես, պայմանագրերից մեկի մասին հոդվածում նշվում է, թե 50 մլն դրամ արժեքով պայմանագիրը նախատեսված է 4 մեքենայի վերանորոգման համար։

Իրականում, սակայն, պայմանագիրը կնքվել է ոչ թե թվով 4 մեքենաների, այլ 4 տեսակի մեքենաների համար։ Հատկանշական է, որ կնքված պայմանագրում նշված է, որ այն վերաբերում է ոստիկանության կողմից 2021-22 թթ․ ձեռք բերված «Տոյոտաների» սպասարկմանը։ Կից ներկայացվել են նաև վերանորոգման համար նախատեսված մեքենաների մակնիշներն ու դրանց վերանորոգվող մասերի գները։ 

Պայմանագրին կարող եք ծանոթանալ այս հղումով 

Սա նշանակում է, որ 50 մլն դրամով վերանորոգվում է ոչ թե 4 մեքենա, այլ նշված 4 մակնիշի մեքենաները (Toyota Camry 2.5, Toyota RAV 4, Toyota Fortuner 2.7, Toyota Fortuner 2.7 MT)։ Դրանք, ըստ պայմանագրի, տարվա ընթացքում անհրաժեշտության դեպքում պետք է վերանորոգվեն «Տոյոտա Երևան» ընկերության կողմից՝ համաձայն գնացուցակի։

Օրինակ, եթե Toyota Camry 2.5 մեքենաներից մեկի համար անհրաժեշտ լինի փոխարինել փոխանցման տուփի յուղը, ապա դա պետք է անի «Տոյոտա Երևան» ընկերությունը, որի համար կվճարվի ֏40 հազար։

Բացի դրանից, եթե տարվա ընթացքում մատակարարի կողմից իրականացված աշխատանքները չգերազանցեն ֏50 մլն-ը, ապա պետությունը կվճարի ոչ թե ֏50 մլն, այլ այնքան, որքան կազմել է մատակարարի կողմից իրականացված ծառայության արժեքը։

Հոդվածում ավելի մանրամասն քննության առարկա է դարձել մյուս պայմանագիրը, որով «Չեխ ավտո» ընկերությունը պարտավորվում է ըստ գնացուցակի սպասարկել 150 «Շկոդա» մեքենաները։

Պայմանագրին կարող եք ծանոթանալ այս հղումով

Ընդ որում, այստեղ ևս, ընկերությունը պարտավորվում է ըստ անհրաժեշտության սպասարկել Պարեկային ծառայության մեքենաներն՝ ըստ գնացուցակի։

Ի դեպ, այս պայմանագրերի դեպքում միանգամայն տրամաբանական է մրցույթն իրականացնել մեկ անձով գնման ընթացակարգով, քանի որ մեքենաների մեծ մասը գտնվում են երաշխիքային սպասարկման մեջ, և բնական է, որ դրանց վերանորոգումը պետք է իրականացնի վաճառողը։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ ոստիկանության մեքենաների սպասարկման համար մեկ անձով կատարված երկու գնման գործընթացների մասին «Հրապարակ» օրաթերթի հոդվածը, որը արտատպել են մի շարք այլ լրատվամիջոցներ, մանիպուլյատիվ է մի շարք առումներով․ պայմանագրերից մեկը 4 տեսակի մեքենաների սպասարկման համար է, այլ ոչ թե 4 մեքենաների, ինչպես ներկայացվում է հոդվածում։ Բացի դրանից, մեկ անձով են կատարվում այն գնումները, որոնք վերաբերում են երաշխիքային սպասարկման մեջ գտնվող մեքենաների սպասարկմանը, մանավանդ, որ գնումը կատարվում է հենց վաճառողից, պաշտոնական ներմուծողից կամ սպասարկողից։ Ընդ որում, այս դեպքերում պայմանագրում նշած գումարի չափը չի նշանակում, որ այն պարտադիր ամբողջովին ծախսվելու է․ դա կախված է պայմանագրով նախատեսված ժամանակահատվածում վերանորոգվող մեքենաների վրա կատարվելիք ծախսի չափից։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Հրապարակ» օրաթերթծառայողական ավտոմեքենաՊարեկային ծառայություն

Հարակից հոդվածներ

Ոստիկանությունում ծառայում է 887 կին․ ի՞նչ են փոխել ծրագրերն ու ընդունելության նոր պայմանները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ոստիկանությունում ծառայում է 887 կին․ ի՞նչ են փոխել ծրագրերն ու ընդունելության նոր պայմանները

10:54, 18 Սպտ, 2026

Տարիներ շարունակ ոստիկանական ծառայությունը Հայաստանում, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներում, ընկալվել է հիմնականում որպես տղամարդկանց մասնագիտություն։ Այդ պատկերն աստիճանաբար փոխվում...

13 տարում վարորդական իրավունքից կրկնակի զրկվել է 6659 անձ․ ինչո՞ւ են զրկվում մեքենա վարելու իրավունքից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

13 տարում վարորդական իրավունքից կրկնակի զրկվել է 6659 անձ․ ինչո՞ւ են զրկվում մեքենա վարելու իրավունքից

15:51, 24 Օգս, 2026

Հայաստանում վերջին տարիներին ճանապարհային երթևեկության ոլորտում միաժամանակ երկու միտում է նկատվում․ ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարների և արձանագրվող իրավախախտումների թվերը, մինչդեռ...

Մեկ տարում 5450 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից․ խստացված վերահսկողությո՞ւն, թե՞ ճանապարհային անվտանգության նոր մոտեցում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մեկ տարում 5450 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից․ խստացված վերահսկողությո՞ւն, թե՞ ճանապարհային անվտանգության նոր մոտեցում

11:20, 14 Մյս, 2026

Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հարցը մշտապես հանրային քննարկումների առանցքային թեմա է։ Հատկապես ուշադրության կենտրոնում են վարորդական իրավունքից զրկելու դեպքերի...

Ո՞վ, ի՞նչ է թաքցնում․ ե՛վ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ո՞վ, ի՞նչ է թաքցնում․ ե՛վ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ

15:09, 5 Օգս, 2024

Օգոստոսի 1-ին փաստաբան Ռոման Երիցյանը իր Ֆեյսբուքյան լայվում  տեղեկացրել է, որ պարեկները «դաժան ծեծի են ենթարկել» իր եղբորը, որին դրանից...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens