ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Չդասակարգված

Միջազգային դատարանը չի հաստատել Լաչինում անցակետի տեղակայման օրինականությունը․ Բաքուն մանիպուլացնում է

18:38, 26 Հլս, 2023

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Եթե շտապում ես․ հակիրճ՝ նյութի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ՄԱԿ-ի միջազգային դատարանը հաստատել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու օրինականությունը։ Բաքուն պնդել է նաև, թե ԿԽՄԿ-ն ազատորեն մարդասիրական գործունեություն է իրականացնում Լաչինի ճանապարհով, և Հայաստանի քաղաքացիներն ազատորեն տեղաշարժվում են։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է այս պնդումները և պարզել, որ դրանք մանիպուլյատիվ են․ Միջազգային դատարանը Լաչինում անցակետ տեղադրելու օրինականության մասին որեւէ հաստատում չի արել, իսկ ԿԽՄԿ-ն հուլիսի 25-ին հայտարարել է, որ ի վիճակի չէ հումանիտար բեռներ մատակարարել Արցախի բնակիչներին։ 

***

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆրանսիական «Le Monde»-ին տված հարցազրույցին, հուլիսի 25-ին հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշել է, որ Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Հայաստանի պահանջները՝ փաստելով, որ Լաչինի միջանցքում անցակետերի տեղակայումն օրինական էր:

«Միջազգային դատարանի հուլիսի 6-ի՝ Հայաստանի պահանջների միաձայն մերժումը ևս մեկ անգամ հաստատեց, որ Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայումը ինքնիշխան և օրինական որոշում է»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: 

Իրականում ադրբեջանական արտաքին գերատեսչությունը խեղաթյուրել է Հայաստանի պահանջը և միջազգային դատարանի որոշումը:

2022 թ. դեկտեմբերին էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները փակել էին Լաչինի միջանցքը՝ այնտեղ վրաններ տեղադրելով։ Այդ օրվանից դադարել է գործել Ստեփանակերտ-Երևան մայրուղին՝ փաստացի զրկելով ԼՂ բնակչությանն արտաքին աշխարհի հետ կապից: «Փաստերին ստուգման հարթակն» ավելի վաղ պարզել էր, որ  էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիներն իրականում Ադրբեջանի կառավարության հետ փոխկապակցված կազմակերպության ներկայացուցիչներ էին:

2023 թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել էր ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Սակայն Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միակն ճանապարհը շարունակել է փակ մնալ. Բաքուն չի կատարել միջազգային դատարանի պահանջը: 

Ապրիլի 23-ին արդեն Ադրբեջանը սահմանային անցակետ է տեղադրել Հակարի գետի վրա կառուցված կամրջի վրա։ Էկոակտիվիստները հեռացել են, սակայն ճանապարհը շարունակել է փակ մնալ:

Այս կապակցությամբ Հայաստանը կրկին դիմել է միջազգային դատարանին՝ խնդրելով լրացում կատարել փետրվարի 22-ի որոշման մեջ՝ հրատապ միջոց կիրառելով, և Ադրբեջանից պահանջել հեռացնել Լաչինի միջանցքում տեղակայված անձնակազմը: Դատարանը մերժել էր այս պահանջը, սակայն վերահաստատել էր փետրվարի 22-ի պահանջը: 

28-րդ կետում, մասնավորապես, նշված է . «Իր 4-րդ խնդրանքում Հայաստանը նշում է, որ «այսպես կոչված «բողոքի ակցիաները» այլևս չեն ընթանում: Նա պնդում է, որ  ներկայումս տեղաշարժը խափանված է Ադրբեջանի կողմի տեղակայված 1 կամ մի քանի անցակետերի պատճառով։ Դատարանը գտնում է, որ, եթե նույնիսկ, այս զարգացումների լույսի ներքո, փոփոխություններ են տեղի ունեցել այն իրավիճակում, որն առկա էր, երբ Դատարանը հրապարակեց իր 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, չորրորդ հայցը շարունակում է վերաբերել Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժը խափանելու մեղադրանքներին։ Այս խափանման հետևանքները ազգային կամ էթնիկ հայկական ծագում ունեցող անձանց համար նույնն են, ինչ 2023 թ. փետրվարի 22-ին ընդունված՝ դատարանի որոշման  ժամանակ: Ավելին՝ [հրատապ միջոցի] կարգը կիրառվում է առանց տեղաշարժի խոչընդոտման պատճառների սահմանափակման»: 

Դատարանը նաև փաստացի վերահաստատել է իր՝ փետրվարի 22-ի որոշման կատարման անհրաժեշտությունը Ադրբեջանի կողմից (30-րդ կետ)։

Այսպիսով, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մանիպուլացնում է՝ պնդելով, թե միջազգային դատարանի մերժումը հաստատում է անցակետի տեղադրման օրինական լինելը: Հայաստանի՝ փետրվարի 22-ի որոշումը լրացնելու խնդրանքը մերժելու հիմնավորումն այն է, որ միջանցքի փակ լինելու հանգամանքը  չի փոխվել, և, ըստ դատարանի, անկախ ճանապարհի փակ լինելու պատճառներից, այն պետք է բացվի, ինչն արդեն իսկ արտացոլված է փետրվարի որոշման մեջ: Անցակետերի օրինական կամ ոչ օրինական լինելու հարցին անդրադարձ չի կատարվել: 

Կարմի Խաչի գործունեությունը 

Ադրբեջանի ԱԳՆ հիշյալ հայտարարությունում նաև անդրադարձ է կատարվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը։

Նշվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության անտեսումը տարածաշրջանում և այն փաստը, որ օրական տասնյակ Հայաստանի բնակիչներ են անցնում անցակետի երկու ուղղություններով, «Հայաստանի վարչապետի կողմից միջազգային հասարակական կարծիքը շահարկելու փորձ է»:

Մինչդեռ նույն օրը՝ հուլիսի 25-ին, Կարմիր խաչը հայտարարություն է տարածել՝ ահազանգելով, որ չնայած համառ ջանքերին, կազմակերպությունն ի վիճակի չէ մարդասիրական աջակցություն տրամադրել ԼՂ քաղաքացիական բնակչությանը. «Մարդիկ չունեն կենսական նշանակության դեղամիջոցներ և անհրաժեշտ պարագաներ, ինչպիսիք են հիգիենայի միջոցները և մանկական սնունդը: Մրգերը, բանջարեղենը և հացը գնալով ավելի քչանում են և թանկանում։ Այլ պարենային ապրանքներ, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկը, ձուկը և հավը, չկան»:

Կազմակերպությունը հայտնել է նաև, որ առաջին անհրաժեշտության սնունդ և դեղամիջոցներ կարողացել է տեղափոխել շաբաթներ առաջ:

Ընդհանուր առմամբ, դեկտեմբերից մինչև հաղորդագրության տարածման օրը Կարմիր խաչը տարհանել է 600-ից ավելի հիվանդների: 

«Այս ավտոշարասյունների արգելափակման պայմաններում մեր մտահոգությունն այն է, որ հումանիտար իրավիճակն էլ ավելի կվատթարանա»,- նշվում է ԿԽՄԿ հայտարարության մեջ։

Ծայրահեղ ծանր հիվանդների տեղափոխումը ԿԽՄԿ միջնորդությամբ որևէ կերպ չի հաստատում Արցախի բնակիչների ազատ տեղաշարժվելու հնարավորությունը, ինչպես ներկայացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Նշենք, որ որևէ կերպով չի հաստատվում նաև, որ Հայաստանի բնակիչները շրջափակումից հետո կարող են այցել Լեռնային Ղարաբաղ: 

Լաչինի միջանցքի փակ լինելու փաստը հաստատում է հենց Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի որոշումը, որը կրկին պարտավորեցնում է Ադրբեջանին բացել ճանապարհը: 

Ավելին, ԼՂ շրջափակման մասին բարձրաձայնում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Այսպես, հուլիսի 25-ին Freedom House-ը կոչ է արել Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին և անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը. «Տարածաշրջանում վատթարացող մարդասիրական իրավիճակը խաղաղ բնակիչներին զրկել է կենսական նշանակության դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: Մենք հորդորում ենք ժողովրդավարական կառավարություններին՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ կոչ անելով վերջ տալ անմեղ քաղաքացիներին կանխամտածված կերպով սովամահ անելուն»,- նշել է կազմակերպությունը:

Հետևաբար, այս փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի պնդումը, թե Հայաստանի վարչապետն անտեսում է ԿԽՄԿ աշխատանքը և տասնյակ քաղաքացիների տեղաշարժը Լաչինի միջանցքով, կեղծ է և մանիպուլյատիվ: Միջանցքի փակ լինելու և օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակի մասին հայտնում են թե՛ Արդարադատության միջազգային դատարանը, թե՛ Կարմիր խաչը, թե՛ այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱդրբեջանԱդրբեջանի ԱԳՆԱրցախԼեռնային ՂարաբաղԼՂ շրջափակումԿԽՄԿՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

«Ինչո՞ւ դիտորդները չէին զոհվում ԼՂ-ում»․ Զախարովան խեղաթյուրում է ԵՄ առաքելության մանդատի իմաստը
Մանիպուլյատիվ

«Ինչո՞ւ դիտորդները չէին զոհվում ԼՂ-ում»․ Զախարովան խեղաթյուրում է ԵՄ առաքելության մանդատի իմաստը

17:40, 4 Հկտ, 2023

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 4-ի ճեպազրույցում մեղադրել է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը՝ սեպտեմբերի 19-ին...

Մինչև Պրահայի հայտարարությունը Բաքուն բազմիցս կրակել ու հարձակվել է Արցախի վրա․ Շարմազանովը կեղծում է
Սխալ

Մինչև Պրահայի հայտարարությունը Բաքուն բազմիցս կրակել ու հարձակվել է Արցախի վրա․ Շարմազանովը կեղծում է

15:42, 4 Հկտ, 2023

Հոկտեմբերի 3-ին «5-րդ ալիքի» «Հարցազրույցի» տաղավարում ՀՀԿ գործադիր մարմնի ղեկավար Էդուարդ Շարմազանովը պնդել է, թե մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի...

«ԼՂ բնակչությանն ուղիղ սպառնալիք չլինելու» Փաշինյանի խոսքերը՝ հիմք Բաքվի կեղծ պնդումների համար
Սխալ

«ԼՂ բնակչությանն ուղիղ սպառնալիք չլինելու» Փաշինյանի խոսքերը՝ հիմք Բաքվի կեղծ պնդումների համար

19:41, 23 Սպտ, 2023

Սեպտեմբերի 21-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ապա սեպտեմբերի 22-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիայից...

Փնտրվում է Արցախի «հզոր դաշնակիցը»․ Մամիջանյանի՝ Բաքվի հարձակումից օրեր առաջ արված պնդման հետքերով
Նոթատետր

Փնտրվում է Արցախի «հզոր դաշնակիցը»․ Մամիջանյանի՝ Բաքվի հարձակումից օրեր առաջ արված պնդման հետքերով

15:45, 22 Սպտ, 2023

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դեռևս սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ իր ճեպազրույցում մեկնաբանել էր Արցախի նախագահի պաշտոնում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens