ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ալիևների անվան» էկոակտիվիստները. ովքեր են փակել Արցախ տանող Լաչինի միջանցքը

14:43, 14 Դկտ, 2022

Դեկտեմբերի 3-ին քաղաքացիական հագուստով, բնապահպան ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ բանակցությունների արդյունքում միջանցքը բացվել է:

Սակայն դա երկար չտևեց․ էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ից դարձյալ փակել են Լաչինի միջանցքը՝ այս անգամ այնտեղ վրաններ տեղադրելով։

Միջադեպից հետո սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում տարածվեց ակցիայի մասնակիցներից մեկի՝ Թելման Գասիմովի հարցազրույցը․ վերջինս, սակայն, հայտնի է, որ նախկին զինվորական է և ներկայանում է որպես ռազմական և քաղաքական փորձագետ։ 

«Սիվիլնեթի» փաստերի ստուգման թիմը և «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունն արդեն անդրադարձել են Արցախի ճանապարհին հայտնված «բնապահպանների» թեմային: «Փաստերի ստուգման հարթակը» ևս ուսումնասիրեց բնապահպանական պատրվակով միջանցքը փակած ադրբեջանցիների մասնակցությամբ տեսանյութերն ու լուսանկարները և լրացուցիչ տեղեկություններ հավաքեց թեմայի շուրջ՝ մասնավորապես պարզելով, որ ոչ միայն Թելման Գասիմովը, այլ նաև այս օրերին Լաչինի միջանցքում գտնվող այլոք իրականում բնապահպանության հետ որևէ առնչություն չունեն։

Ովքե՞ր են «բնապահպան էկոակտիվիստները»

Այսպես, Ֆեյսբուք սոցիալական հարթակում ուսումնասիրությունից պարզեցինք, որ այս օրերին որպես բնապահպան ներկայացող ակտիվիստներից շատերն ադրբեջանական այս կամ այն՝ մեծամասամբ պետական հովանավորությամբ գործող ՀԿ-ների ներկայացուցիչներ են, նաև՝ լրագրողներ, բժիշկներ։ Բացի դրանից, գործողության մասնակիցներին միավորում է մեկ բան․ նրանցից գրեթե բոլորի ֆեյսբուքյան էջերում ակնհայտ երևում է Ադրբեջանի իշխող ընտանիքի հետ նրանց կապը։

Օրինակ՝ Naile İsmayılova անունով օգտատերը, ըստ իր ֆեյսբուքյան էջի, աշխատում է
«Yeni Həyat» մարդասիրական և սոցիալական աջակցության ՀԿ-ում։ Afag Ferzelibeyova օգտանունով կեղծ օգտահաշիվը Naile İsmayılova-ի և Proqnoz անկախ սոցիալական հետազոտական կենտրոնի տնօրեն Samira Mustafayeva-ի մասնակցությամբ լուսանկար է հրապարակել ակցիայի վայրից։

Վերջիններս նաև չեն թաքցնում իրենց ընդգծված համակրանքը Ադրբեջանի նախագահի նկատմամբ։ Նրանցից մեկի ֆեյսբուքյան ետնանկարում Իլհամ Ալիևն է, մյուսն էլ Ալիևին պատկերել է գլխավոր լուսանկարի շրջանակում (photo frame)։

Վերոնշյալ կեղծ էջն ակցիայի վայրից մի շարք այլ լուսանկարներ է հրապարակել տարբեր մարդկանց մասնակցությամբ։ Օրինակ՝ լուսանկարներից մեկում Kubra Məhərrəmova-ն է, որը, ըստ իր ինստագրամյան էջի, oxu.az լրատվականի սյունակագիր է, ինչպես նաև սցենարիստ և խմբագիր։  

Հետաքրքրական է, սակայն, որ նրա ետնանկարում նույնպես պատկերված է եղել Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակած անձանց մեջ էին նաև «Սոցիալական աջակցություն լսողության և խոսքի խանգարում ունեցող անձանց» ՀԿ նախագահ Cemile Abdulova-ը, Qeyd ՀԿ նախագահ Tural Nurmammadov-ը, իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունից՝ «Սոկարի» աշխատակից Tosif Mahmudzade-ն, QHT TV & QHT.az-ի ղեկավար Cesaret Huseynzade-ն, Aktualtv.az կայքի խմբագիր, Vatan TV հիմնադիր և գլխավոր տնօրեն Büllur Məmmədova-ն, որի ֆեյսբուքյան ետնանկարում ևս պատկերված է Ադրբեջանի նախկին նախագահ, ներկայիս նախագահի հայրն ու փոխնախագահի սկեսրայրը՝ Հեյդար Ալիևը։

«Բնապահպանական» ակցիայի վայրում եղել են նաև այլ լրագրողներ, որոնք, ըստ էության, տեղում էին ոչ թե լուսաբանելու, այլ ակցիային մասնակցելու համար։ Օրինակ՝ Taleh Sahsuvarov-ը, որը AzNews.az լրատվական կայքի գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև Ադրբեջանի ՆԳՆ Հանրային խորհրդի անդամ։ Sahsuvarov-ը ուղիղ եթերում  ցուցարարների հետ միասին պարում է։ Վերջինիս ֆեյսբուքյան էջի ետնանկարում դարձյալ պատկերված է եղել Իլհամ Ալիևը։

Ո՞վ է ղեկավարում «բնապահպանական» շարժումը

Ադրբեջանում գործում է հասարակական կազմակերպությունների պետական աջակցության գործակալություն, որը ֆինանսավորում է ադրբեջանական մի շարք ՀԿ-ների։

Ճանապարհը փակած անձանցից ոմանք հրապարակումներ են արել, որում նշել են նաև ՀԿ-ների պետական ​​աջակցության գործակալության ծրագրերի ղեկավար Fuad-ին և ծրագրերի կառավարման վարչության պետ Elnur Bağırlı-ին։

Բացի այս, Ֆեյսբուքում ակտիվ է նաև գործակալության գործադիր տնօրեն Aygun Aliyeva-ն։ Վերջինս հրապարակում է կատարել, որով շնորհակալություն է հայտնել ՀԿ այն ներկայացուցիչներին, որոնք «պետության մի մասն են և իրենց պատմական պահեր են նվիրել»։

Aygun Aliyeva-ն մինչև գործադիր տնօրեն դառնալը եղել է իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության երիտասարդական միության կենտրոնական գրասենյակի ծրագրերի համակարգող, ինչպես նաև Բինագադիի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ։

Այսպիսով, բոլոր փաստերը և բաց աղբյուրներից ստացված տեղեկությունները համադրելով ակնհայտ է դառնում, որ Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակած և բնապահպան ներկայացող ադրբեջանցի ակտիվիստներն իրականում բնապահպաններ չեն և հրահանգավորվում են Ադրբեջանի իշխող ուժի կողմից։ Ըստ էության, այդ փաստը չեն փորձում թաքցնել նաև իրենք՝ գործողության մասնակիցները: 

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱրցախէկոակտիվիստԼաչինի միջանցք

Հարակից հոդվածներ

Թբիլիսին ՀՀ-ում ռուսական բազային դեմ եղել է․ կեղծ պնդումներ ԱԺ լսումներին
Սխալ

Թբիլիսին ՀՀ-ում ռուսական բազային դեմ եղել է․ կեղծ պնդումներ ԱԺ լսումներին

18:15, 6 Փտր, 2023

Փետրվարի 3-ին Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ  խորհրդարանական լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը պնդել է, թե «ի տարբերություն Վրաստանի...

Հաագայի դատարանում ևս Ադրբեջանը կրկնեց բազմիցս հերքված կեղծ թեզերը
Սխալ

Հաագայի դատարանում ևս Ադրբեջանը կրկնեց բազմիցս հերքված կեղծ թեզերը

18:46, 31 Հնվ, 2023

Հունվարի 30-ին՝ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցով լսումների ընթացքում, Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամադովը «անհիմն մեղադրանք» է որակել...

Հաագայում Ադրբեջանը կեղծում է․ Ալիևը քանիցս հայերին հորդորել է հեռանալ ԼՂ-ից
Մանիպուլյատիվ

Հաագայում Ադրբեջանը կեղծում է․ Ալիևը քանիցս հայերին հորդորել է հեռանալ ԼՂ-ից

16:33, 31 Հնվ, 2023

Հունվարի 30-ին՝ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցով լսումների ընթացքում, Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամադովը հայտարարել է, թե Հայաստանի...

Ադրբեջանի ԱԳՆ-ն կեղծիքով է հակադարձում Լաչինի միջանցքի մասին Փրայսի խոսքերին
Սխալ

Ադրբեջանի ԱԳՆ-ն կեղծիքով է հակադարձում Լաչինի միջանցքի մասին Փրայսի խոսքերին

18:12, 25 Հնվ, 2023

Հունվարի 25-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադան թվիթերյան իր միկրոբլոգում պատասխանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens