ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Մինչև Պրահայի հայտարարությունը Բաքուն բազմիցս կրակել ու հարձակվել է Արցախի վրա․ Շարմազանովը կեղծում է

[:en]Մինչև Պրահայի հայտարարությունը Բաքուն բազմիցս կրակել ու հարձակվել է Արցախի վրա․ Շարմազանովը կեղծում է[:ru]Մինչև Պրահայի հայտարարությունը Բաքուն բազմիցս կրակել ու հարձակվել է Արցախի վրա․ Շարմազանովը կեղծում է[:]

15:42, 4 Հկտ, 2023

ՍԽԱԼ

Հոկտեմբերի 3-ին «5-րդ ալիքի» «Հարցազրույցի» տաղավարում ՀՀԿ գործադիր մարմնի ղեկավար Էդուարդ Շարմազանովը պնդել է, թե մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը Ադրբեջանը չի կրակել ու հարձակվել Արցախի վրա։ 

«Մինչև Նիկոլ Փաշինյանի՝ Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը ո՛չ Լաչինի միջանցքն ա փակ եղել, ո՛չ արցախահայության վրա կրակել են, ոչ էլ միջազգային գործընկերները հրաժարվել են ինքնորոշման իրավունքից»,- ասել է Շարմազանով։ 

Հաղորդավարի դիտարկմանն ի պատասխան, թե կրակոցներ եղել են, Շարմազանովը պնդել է․ «Հարձակում չի եղել»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» բազմիցս անդրադարձել է այս պնդմանը՝ գրելով, որ ադրբեջանական կողմն ամենօրյա ռեժիմով ոչ միայն խախտել է հրադադարը՝ կրակելով Արցախում Պաշտպանության բանակի դիրքերի ու խաղաղ բնակիչների ուղղությամբ, այլ նաև ռազմական գործողություններ է իրականացրել ռուս խաղաղապահների գոտում՝ գրավելով տարածքներ։ 

Այսպես, թեև ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, հրադադարից հետո կողմերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում, դրա ստորագրումից շաբաթներ անց ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները գրավեցին Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը․ գերեվարվեց 62 հայ զինծառայող։

2022 թվականի մարտին ադրբեջանցիները, խախտելով Ռուսաստանի միջնորդությամբ ու մասնակցությամբ ստորագրված համաձայնագիրը, գրավեցին Փառուխ գյուղը և հաստատվեցին Քարագլխի բարձունքում․ արցախյան կողմն ունեցավ 3 զոհ:

Ադրբեջանը հրադադարը կրկին խախտեց 2022 թվականի օգոստոսի 1-ին, որի հետևանքով ՊԲ երկու զինծառայող զոհվեց: Բաքուն պահանջում էր փոխել ԼՂՀ-ն ու Հայաստանը կապող երթուղին․ օգոստոսի 25-ին Աղավնո, Բերձոր և Սուս բնակավայրերն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ:  

Բացի վերոնշյալից, Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետևանքով սպանվել կամ վիրավորվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ․ ամենօրյա ռեժիմով հրադադարի խախտման մասին են վկայում անգամ ռուսական խաղաղապահ զորախմբի տեղեկագրերը։  

Այսպիսով, Շարմազանովի պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Բաքուն Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումի ի վեր մշտապես ոչ միայն կրակել է խաղաղ բնակիչների ու ՊԲ դիրքերի ուղղությամբ, այլ նաև ռազմական հարձակումների միջոցով տարածքներ է գրավել Արցախից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱրցախԷդուարդ ՇարմազանովՊրահայի հայտարարություն

Հարակից հոդվածներ

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է

15:39, 26 Հլս, 2024

Լեռնային Ղարաբաղի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախցիները սկսել են դիմել՝ օգտվելու Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագրից՝...

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները

11:30, 24 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի
Նոթատետր

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի

15:08, 15 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում

15:36, 8 Հլս, 2024

Մինչև 2023 թվականին Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանումը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվում էր մոտ 34․5 հազար ԱՀ քաղաքացի, իսկ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens