ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վանաձորի մանկապարտեզների սննդի մատակարարման մրցույթներն անցկացվում են օրենքի խախտումներով

14:49, 9 Փտր, 2024

Վերջերս «Փաստերի ստուգման հարթակին» էր դիմել քաղաքացի Կարինե Դանիելյանը և հայտնել, որ Վանաձորի մանկապարտեզների սննդի մատակարարման մրցույթներն անցկացվում են ոչ մրցակցային պայմաններում, մասնակցության ցանկություն ունեցող ընկերությունները բախվում են ապօրինությունների և ըստ էության՝ խաթարված է ազատ մրցակցությունը գնումների գործընթացում։

Փորձեցինք պարզել, թե ի՞նչ խնդիրների են բախվել մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող ընկերությունները, և արդյունքում պարզ դարձավ, որ իսկապես՝ մրցութային հանձնաժողովի գործունեությունը լուրջ խնդիրներ է առաջացնում գնման մասնակիցների ազատ մրցակցության համար։

Օրինակ՝ «Վանաձորի թիվ 30 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին հայտարարել էր մանկապարտեզի համար սննդի ձեռքբերման մրցույթ։ Դիմելու համար սահմանված ժամկետը 7 օր էր։ Կառավարության որոշմամբ սահմանված է, որ ՀՈԱԿ-ների կողմից հայտարարված մրցույթներում մասնակիցների դիմումներն ընդունվում են առձեռն թղթային տարբերակով։

Սակայն մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու հայտերը սահմանված 7 օրվա ընթացքում։ Դրա հնարավորությունը հանձնաժողովը գնման մասնակցության ցանկություն ունեցողներին ընձեռել է միայն վերջին օրը՝ դեկտեմբերի 8-ին։

Դա է վկայում նաև հանձնաժողովի քարտուղարի կողմից վարվող գրանցամատյանի՝ հայտեր ներկայացրած մասնակիցների գրանցման էջը․ բոլոր մասնակիցները գրանցվել են դեկտեմբերի 8-ին, իրար հետևից, րոպեների տարբերությամբ, երբեմն էլ՝ նույն րոպեին։

Այս ամենից զատ՝ գնման հրավերում զետեղված պահանջվող ապրանքի տեխնիկական բնութագրում ի սկզբանե սահմանվել են այնպիսի պարամետրեր, որոնք բնորոշ են կոնկրետ արտադրողի (ապրանքանիշի, ֆիրմայի) արտադրատեսակին: Մասնավորապես, թթվասերի նկարագրության համար մրցութային հայտում դրա հատկանիշների (յուղայնություն, թթվայնություն և այլն), ինչպես նաև անվտանգության և որակի ստանդարտների նկարագրությունից զատ, պահանջ է դրվել նաև մատակարարել միայն «Մարիաննա» կամ «Արարատյան» ֆիրմայի թթվասեր, ինչով էլ, ըստ էության, սահմանափակել է այլ ապրանքանիշերի տեսականին ներկայացնող ընկերությունների հավանական մասնակցությունը էլեկտրոնային աճուրդին:

Թթվասերի օրինակը միակը չէ։ Նմանօրինակ պահանջներ են սահմանվել վերմիշելի, մակարոնի, տոմատի մածուկի, թխվածքաբլիթի, կաթի, խտացրած կաթի, հավի մսի, հալած յուղի և այլ ապրանքների տեխնիկական բնութագրերում։

Այսինքն՝ հանձնաժողովի կողմից չեն պահպանվել «Գնումների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, այն է՝ գնման առարկայի հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որևէ առևտրային նշանի, ֆիրմային անվանմանը, արտոնագրին, էսքիզին կամ մոդելին, ծագման երկրին կամ կոնկրետ աղբյուրին կամ արտադրողին, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց: Հղումներ օգտագործելու դեպքում հատկանիշների բնութագիրը պետք է պարունակի «կամ համարժեք» բառերը: Սակայն վերը նշված ապրանքների օրինակով ակնհայտ է, որ գնման առարկայի բնութագրումն առանց ֆիրմայի անվանումն օգտագործելու առավել քան հնարավոր էր։

Բացի դրանից, հանձնաժողովը հայտ ներկայացրած մասնակցի գնառաջարկը մերժել է, քանի որ դրանք գնահատել է հրավերի պահանջներին չհամապատասխանող՝ պատճառաբանելով հետևյալ կերպ՝ «գնային առաջարկում, «ԱԱՀ» սյունակում գրված չէ ԱԱՀ-ի գումարը թվային արտահայտությամբ»։

Սա կարելի էր հիմնավորված որոշում ընդունել, եթե վերը նշված կառավարության որոշմամբ սահմանված չլիներ, որ հայտերի բացման նիստում հանձնաժողովի նախագահը հայտարարում է հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները՝ մեկ թվով արտահայտված, հիմք ընդունելով տառերով գրվածը։

Սրանից զատ, կա նաև 2017 թ․ հոկտեմբերի 9-ի N Պ-2 Պաշտոնական պարզաբանումը, որի համաձայն՝ «ԱԱՀ» սյունակում ԱԱՀ-ի գումարի թվային արտահայտությամբ ներկայացված չլինելը հիմք չէ հայտի մերժման համար։

Ավելին, նույն պարզաբանման համաձայն, եթե նույնիսկ գնային առաջարկի «Արժեք» և «ԱԱՀ» սյունակները լրացված են միայն թվերով, իսկ «Ընդհանուր գին» սյունակը լրացված է և՛ տառերով, և՛ թվերով, ապա այդ մասով մասնակցի հայտը ենթակա չէ մերժման:

Այսպիսով կարող ենք փաստել, որ Վանաձորի մանկապարտեզների համար սննդի մատակարարման գնման գործընթացում խախտվում են գնումների մասին օրենքի, ինչպես նաև կառավարության որոշման մի շարք պահանջներ, ինչով էլ անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում գնման հայտ ներկայացրած այլ մասնակիցների նկատմամբ։ Ի դեպ, նույն մրցույթային հանձնաժողովն էր կազմակերպել Վանաձորի թիվ 35 մանկապարտեզի սննդի գնման գործընթացը, որը ևս անցել էր նույնատիպ խախտումներով:

Վահե Ղուկասյան

Այս նյութը պատրաստվել է ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։ Արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշումը:
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` մանկապարտեզներպետական գնումներՎանաձոր

Հարակից հոդվածներ

1.3 մլն դոլար՝ հիմնանորոգման համար․ երկու տարի է՝ թիվ 61 մանկապարտեզը փակ է ու դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

1.3 մլն դոլար՝ հիմնանորոգման համար․ երկու տարի է՝ թիվ 61 մանկապարտեզը փակ է ու դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի

12:20, 21 Օգս, 2024

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի թիվ 61 մանկապարտեզը փակ է՝ հիմնանորոգման աշխատանքների պատճառով: Արդյունքում, տարբեր տարիներից հերթագրված 248 երեխա առայժմ հնարավորություն...

Oragir.News-ը սխալ է․ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման մրցույթն օրենքի խախտումով չի անցել
Սխալ

Oragir.News-ը սխալ է․ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման մրցույթն օրենքի խախտումով չի անցել

15:10, 13 Օգս, 2024

Օգոստոսի 8-ին Oragir.News-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի կողմից «Երեխայի իրավունքների և շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում անհրաժեշտ պարագաներ գնելու համար...

«Ժողովուրդ» օրաթերթը սխալ է մեկնաբանում Ֆինանսների նախարարության հրապարակած ցուցակը
Սխալ

«Ժողովուրդ» օրաթերթը սխալ է մեկնաբանում Ֆինանսների նախարարության հրապարակած ցուցակը

19:10, 22 Հնս, 2024

Հունիսի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ պետական գնումների վերահսկողության գործընթացին մասնակցելու համար «ընտրվել է» առողջապահական ոլորտում գործունեություն ծավալող միայն...

Ֆինանսների նախարարությունը գնահատական չի տալիս ենթադրաբար օրենքի խախտմամբ կատարվող գնումներին, մինչդեռ՝ պարտավոր է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ֆինանսների նախարարությունը գնահատական չի տալիս ենթադրաբար օրենքի խախտմամբ կատարվող գնումներին, մինչդեռ՝ պարտավոր է

13:23, 3 Հնս, 2024

ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրության համաձայն՝ նախարարության գործառույթներից մեկն էլ գնահատելն է, թե արդյո՞ք հանրային հատվածի կազմակերպությունների գնումները համապատասխանում են ՀՀ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens