ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Զվարթնոց-Երևան երկաթգծի ուրվականը

12:59, 1 Փտր, 2018

Դեռ 2011 թվականի նոյեմբերի 3-ին կառավարության նիստում ընդունվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և ազատ տնտեսական գոտու մոտեցման տրանսպորտային ենթակառուցվածքների ռազմավարական ծրագիրը։ Դրանով հիմնավորվել է երկաթուղային գծի կառուցման անհրաժեշտությունը, ինչպես նաև նշվել է ֆինանսական աղբյուրը։

2012 թվականի մայիսի 4-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության միջև ստորագրվել է եռակողմ հուշագիր` «Զվարթնոց» օդանավակայանն ու Երևանի մետրոպոլիտենն իրար կապող երկաթգծի կառուցման մասին։

Ծրագրի իրականացումը հնարավորություն էր տալու «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորատար տերմինալը երկաթուղային գծով միացնելու մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանին, իսկ բեռնային տերմինալը՝ երկաթուղու «Կարմիր բլուր» կայարանին:

Երկաթուղու երկարությունը պետք է կազմեր մոտ 7,8 կմ, որից 5.35 կիլոմետրը նոր կառուցվող հատված է: Ծրագրով նախատեսվում էր նաև 810 մետր երկարությամբ թունելի կառուցում: Ընդհանուր շինարարությունը պետք է տևեր մեկ տարի և ավարտվեր 2013 թվականին։

Երկաթգծի անհրաժեշտությունը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր ուղևորատար տերմինալի շինարարության ավարտից հետո նախատեսվում էր, որ տարեկան 1,6 մլն ուղևորի փոխարեն նոր մասնաշենքը կկարողանա սպասարկել մոտավորապես 3 մլն ուղևորի:

«Նման ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության առկայության պարագայում, ինչպես նաև հաշվի առնելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Երևանի շրջանցիկ ճանապարհների միջոցով հանրապետության մայրուղիներին և «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքին միացնելու անհրաժեշտությունը, նոր երկաթգծի և մայրուղու կառուցման նպատակահարմարությունն ակնհայտ է», — նշված է ծրագրում։

2011 թվականին կառավարությունը կանխատեսում էր, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2012-2013թթ. կվերադառնա նույն ցուցանիշին, ինչ 2007 թվականին, որն ըստ ենթադրության կհամընկնի «Զվարթնոց»-ում միջազգային լոգիստիկ կենտրոնի բացման ժամկետի հետ:

«Կենտրոնի վերջնական զարգացման փուլում բեռների տարեկան ծավալն ապագայում գնահատվել է տարեկան մոտավորապես 0,525 մլն տոննա: Ի լրումն բեռնարկղերի տերմինալի, նախնական ենթադրվող պոտենցիալ ծավալը գնահատվել է տարեկան մոտ 0,450 մլն տոննա», — նշված է ծրագրում։

Ֆինանսական աղբյուրը

Դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան նոր ավտոմայրուղու և երկաթգծի շինարարությունը նախատեսվում էր իրականացնել պետություն-մասնավոր համագործակցության միջոցների հաշվին: Նախագծերի իրականացման հիմնական շահառուներն են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, լոգիստիկ կենտրոնի շահագործող օպերատորը և այլն:

Իրականություն

Սովորաբար չիրականացած ծրագրի մասին խոսելիս՝ պետական կառույցները հայտնում են, որ վերջինս գտնվում է «նախագծա-նախահաշվարկային» փուլում։ Այս ծրագրի մասին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հասցեագրված մեր հարցման պատասխանում, սակայն, վերջինս հայտնեց, որ նախարարությունում ծրագրի նախագծա-նախահաշվարկային փաստաթղթեր առկա չեն:

Նկատենք, որ նախարարության կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ երկաթգծի կառուցման և վերակառուցման նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի մշակումը իրականացրել է «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ն:

Ավելին, բաց աղբյուրներից մեզ հասանելի դարձավ նախատեսվող երկաթուղային գծի սխեմատիկ ծրագիրը։


Ինչպես նաև ըստ 2011թ․-ին կազմված ռազմավարական ծրագրում տեղ գտած հաշվարկների՝ երկաթգծի կառուցման արժեքը, առանց հաշվի առնելու օտարման համար անհրաժեշտ գումարը, պետք է կազմեր շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար։

Եվ չնայած նրան, որ 2011թ․-ին Տրանսպորտի նախարարության համար «նոր երկաթգծի կառուցման նպատակահարմարությունն ակնհայտ էր», այնուամենայնիվ կարող ենք փաստել, որ տարիներ շարունակ այս ակնհայտ անհրաժեշտ ծրագրի իրականացման համար նախարարությունը քայլեր չի ձեռնարկել և փաստացի նույնիսկ չի տիրապետում ծրագրի նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերին։

Հավելենք, որ Տրանսպորտի նախարարությունը 2013 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին հայտարարեց, որ  առաջիկա 1-2 ամիսների ընթացքում Հայաստանում ավտոբուսի արտադրության գործարան է հիմնվելու։ Այս ծրագիրը ևս չի իրագործվել։

Ռաֆայել Աֆրիկյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` metroMinistry of TransportrailwayRailway constructionSouth Caucasian Railway CJSCtransportTransProjectжелезная дорогаметрополитенминистерство транспортастроительство железной дорогитранспортերկաթգիծերկաթգծի կառուցումԶվարթնոցԶվարթնոց-ԵրևանՀարավկովկասյան երկաթուղիներՀյուսիս-Հարավտրանսպորտ

Հարակից հոդվածներ

Շուշի-Նախիջևան երկաթգիծ նախատեսված չէ․ գոնե առայժմ
Առանց վճռի

Շուշի-Նախիջևան երկաթգիծ նախատեսված չէ․ գոնե առայժմ

20:15, 17 Նյմ, 2020

Համացանցում նոյեմբերի 17-ին տարածվել է մի քարտեզ, ըստ որի` Ադրբեջանը նախատեսում է երկաթգիծ կառուցել Բաքու-Աղդամ-Շուշի-Նախիջևան ուղղությամբ։ Համացանցի հայկական տիրույթում այն...

Ռուս պաշտոնյայի գաղտնի այցը Երևան
Պաշտոնական

Ռուս պաշտոնյայի գաղտնի այցը Երևան

00:33, 26 Ապր, 2018

Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչք կատարեց ռուսական պետական պաշտոնյաներին սպասարկող «Россия» Il-96-300 ինքնաթիռներից մեկը։ Հատուկ փոխադրող «Россия» ստորաբաժանումը նախագահի...

Նոր էլեկտրագնացքը չեն վերադարձնում Ռուսաստանին
Լրատվական

Նոր էլեկտրագնացքը չեն վերադարձնում Ռուսաստանին

11:04, 30 Նյմ, 2017

Երեկ Hraparak.am կայքը գրել է․ «Ռուսաստանից Հայաստան բերված նոր էլեկտրագնացքը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն պատրաստվում է վերադարձնել Ռուսաստանին»։ Սակայն այս տեղեկատվությունը...

Երևան-Սևան էլեկտրագնացքը չարագացավ
Պաշտոնական

Երևան-Սևան էլեկտրագնացքը չարագացավ

17:11, 30 Օգս, 2017

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդումը հունվարի 16-ի  հերթական թողարկմանը ներկայացրել է տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի այցը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն։ Այցի շրջանակներում...

Հարակից հոդվածներ

Շուշի-Նախիջևան երկաթգիծ նախատեսված չէ․ գոնե առայժմ
Առանց վճռի

Շուշի-Նախիջևան երկաթգիծ նախատեսված չէ․ գոնե առայժմ

20:15, 17 Նյմ, 2020

Համացանցում նոյեմբերի 17-ին տարածվել է մի քարտեզ, ըստ որի` Ադրբեջանը նախատեսում է երկաթգիծ կառուցել Բաքու-Աղդամ-Շուշի-Նախիջևան ուղղությամբ։ Համացանցի հայկական տիրույթում այն...

Ռուս պաշտոնյայի գաղտնի այցը Երևան
Պաշտոնական

Ռուս պաշտոնյայի գաղտնի այցը Երևան

00:33, 26 Ապր, 2018

Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչք կատարեց ռուսական պետական պաշտոնյաներին սպասարկող «Россия» Il-96-300 ինքնաթիռներից մեկը։ Հատուկ փոխադրող «Россия» ստորաբաժանումը նախագահի...

Նոր էլեկտրագնացքը չեն վերադարձնում Ռուսաստանին
Լրատվական

Նոր էլեկտրագնացքը չեն վերադարձնում Ռուսաստանին

11:04, 30 Նյմ, 2017

Երեկ Hraparak.am կայքը գրել է․ «Ռուսաստանից Հայաստան բերված նոր էլեկտրագնացքը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն պատրաստվում է վերադարձնել Ռուսաստանին»։ Սակայն այս տեղեկատվությունը...

Երևան-Սևան էլեկտրագնացքը չարագացավ
Պաշտոնական

Երևան-Սևան էլեկտրագնացքը չարագացավ

17:11, 30 Օգս, 2017

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդումը հունվարի 16-ի  հերթական թողարկմանը ներկայացրել է տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի այցը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն։ Այցի շրջանակներում...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens