ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գաղտնալսված ձայնագրությունների սկզբնաղբյուրն իշխանական բովանդակություն տարածող ֆեյսբուքյան էջ է

18:35, 19 Հնս, 2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների մեկնարկից մինչ այժմ 17 անձի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու մեղադրանքով։ Այս մեղադրանքների համար հիմնականում հիմք են հանդիսացել տարբեր ձայնագրություններ, որոնք տարածվել են սոցիալական ցանցերում։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է և պարզել, որ սոցցանցերում այն էջերը, որոնցում հրապարակվել են այդ ձայնագրությունները, պրոիշխանական են, տարածում են կառավարող ուժի թեզերը և թիրախավորում ընդդիմախոսներին։ 

Այսպես, հունիսի 15-ին Քննչական կոմիտեն տարածեց հաղորդագրություն, ըստ որի՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջում տարածվել է «Բագրատի կողմնակիցները փող են բաժանում այսօրվա հանրահավաքին մարդ բերելու համար» վերտառությամբ խոսակցության ձայնագրություն, որտեղ լսվում է մի քանի անձանց մասնակցությամբ քննարկում՝ հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ։

«Armenian zone/Հայկական տիրույթ» ֆեյսբուքյան էջն ունի 28 հազար հետևորդ։ 

«Բագրատի կողմնակիցները փող են բաժանում այսօրվա հանրահավաքին մարդ բերելու համար» վերնագրով տեսանյութն այս էջում հայտնվել է հունիսի 12-ին։ Հունիսի 13-ին նույն էջում տարածվել է մեկ այլ՝ «Դաշնակները Բագրատի հանրահավաքների համար փողով մարդ են հավաքագրում» վերնագրով 6 րոպեանոց տեսանյութ, որտեղ մի տղամարդ այլ անձի հետ քննարկում է Երևանում մարդկանց հավաքելու և ըստ ամենայնի՝ ցույցերին ուղղորդելու նախաձեռնության մանրամասները։ 

«Armenian zone/Հայկական տիրույթ» ֆեյսբուքյան էջը ստեղծվել է դեռևս 2020 թվականի հուլիսի 11-ին։ Առաջին հրապարակումներն էջում հայտնվել են երկու օր անց՝ հուլիսի 13-ին, Տավուշում հուլիսյան մարտերի օրերին։ Էջն իր բովանդակությամբ աջակցում է գործող իշխանությանը, կիսում իշխանական գործիչների թեզերը։ Սկզբնական շրջանում հրապարակումները տարածում չեն ունեցել, ավելին՝ առաջին հրապարակումներն ունեցել են մեկ-երկու հավանումներ։ Սակայն մարդկանց հավաքագրելու մասին տեսանյութը դարձավ էջի ամենադիտվածն ու տարածվածը։ 

Այս էջում հրապարակումներն ամենաշատ և հաճախ միակ հավանած օգտատերերից մեկը «Պետրոս Անտոնյան» անուն-ազգանունն ունի։ 

Այս օգտահաշիվն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այն կեղծ է։ Օգտատիրոջ գլխավոր լուսանկարն իրականում վերցվել է ռուսական Օդնոկլասսնիկի կայքից, ապա ենթարկվել է մի շարք փոփոխությունների, մասնավորապես՝ ավելացվել է ակնոցը և փոխվել է մազերի գույնը։ 

Սույն կեղծ օգտահաշվի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն նաև կապ ունի իշխանական քարոզչություն իրականացնող մեկ այլ՝ «New Armenia blog/Նոր Հայաստան բլոգ» անունով էջի հետ։

Նա 2019 թվականի մայիսի 22-ին՝ ստեղծվելուց ընդամենը երկու օր անց, էջի նորամուտն է արել՝ խորհուրդ տալով ընկերներին բաժանորդագրվել ու ընթերցել տարածվող նյութերը։

«Նոր Հայաստան բլոգ» էջը, ի դեպ, նույնպես ձայնագրություններ է տարածել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեության վերաբերյալ: 

Այստեղ հունիսի 13-ին հրապարակվել են երկու տեսանյութեր՝ «Վազգեն Գալստանյանի ակցիաների մեկ մասնակցի գինը՝ 10-ից 12 հազար դրամ է» և «ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը մարզերից մարդ է բերում՝ ԱԺ մոտ անկարգություններ կատարելու համար» վերնագրերով։ 

Հարկ է նկատել, որ այս էջը ստեղծել է 2019-ի մայիսի 20-ին ՀՀ-ում Սահմանադրական ճգնաժամի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում իր աջակիցներին շրջափակել ՍԴ շենքը։

Սկզբում էջը հայտնի չի եղել, և «Պետրոս Անտոնյան» անունով կեղծ օգտատերը նաև պրոիշխանական մեկնաբանություններ է թողել էջում տարածված հակաիշխանական լուրերի տակ, ինչպես այս դեպքում (կից լուսանկարում-հեղ․) երբ փաստաբաններից մեկը սպառնում էր դիմել Եվրոպական դատարան։

«Պետրոս Անտոնյան» անունով օգտահաշվի ընկերների շարքում են Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ինչպես նաև՝ հայտնի իշխանամետ գործիչներ Գնել Սարգսյանը, ՔՊ-ական Վազգեն Մանուկյանը։

«Նոր Հայաստան բլոգ» ֆեյսբուքյան էջում, որն ունի շուրջ 50 հազար հետևորդ, պարբերաբար հայտնվում են ընդդիմադիր գործիչներին, օրինակ՝ Սեյրան Օհանյանին ու Հայկ Մարությանին թիրախավորող գովազդներ։  

Նույնն է նաև «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջի դեպքում․ այստեղ հունիսի 18-ին հրապարակված գրառմանը միացված է գովազդ։ 1200 հավանում ունեցող, Բագրատ Գալստանյանին թիրախավորող գրառման վերնագիրն է՝ «Եկել էր ասեր, որ իր վրա հույս չդնեք»։ Ֆեյսբուքյան Ad library գործիքի միջոցով կարելի է տեսնել, որ գրառմանը հունիսի 18-ից միացված է գովազդ և այն ակտիվ է։ Էջում գովազդի մասին տեղեկությունն առկա չէ։ 

Այսպիսով, գաղտնալսված զրույցների ձայնագրությունների սկզբնաղբյուրները պրոիշխանական բովանդակություն տարածող ֆեյսբուքյան էջեր են, որոնց հրապարակումների հիման վրա էլ իրավապահ մարմինը քրեական վարույթ է նախաձեռնել։  

Արփինե Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումԲագրատ Սրբազանֆեյսբուքյան էջ

Հարակից հոդվածներ

Ովքեր և ինչպես են տարածում իշխանամետ բովանդակություն Facebook-ում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքեր և ինչպես են տարածում իշխանամետ բովանդակություն Facebook-ում

14:41, 20 Ապր, 2026

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական պաշտոնական քարոզարշավը մեկնարկելու է մայիսի 8-ին։ Եվ չնայած դեռ ժամանակ կա, քաղաքական ուժերը սկսել...

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է
Սխալ

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է

10:30, 20 Հնս, 2024

Հունիսի 17-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկն ասել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների...

Ինչպես են տարբեր ժամանակներում Հայաստանում ճնշվել բողոքի ալիքները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես են տարբեր ժամանակներում Հայաստանում ճնշվել բողոքի ալիքները

12:37, 17 Հնս, 2024

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 12-ին կատարվածը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համարել է աննախադեպ՝ հայտարարելով․ «Հունիսի 12-ին ինչ...

Գառնիկ Դանիելյանը ԱԺ-ից դուրս գալուց հետո սխալ տեղեկություն է փոխանցել հանրությանը
Սխալ

Գառնիկ Դանիելյանը ԱԺ-ից դուրս գալուց հետո սխալ տեղեկություն է փոխանցել հանրությանը

22:11, 12 Հնս, 2024

Հունիսի 12-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ԱԺ շենքից դուրս գալուց հետո լրագրողների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens