ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Արշակ Կարապետյանի ոչ ճիշտ և մանիպուլյատիվ պնդումները՝ ռուսական եթերից

15:10, 10 Հնս, 2024

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանը, որը վերջին շրջանում Հայաստանի քաղաքական կյանքի մասին խոսում է Ռուսաստանի տարածքից, ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում որոշ սխալ, թերի ու մանիպուլյատիվ պնդումներ է արել։

Радио АВРОРА-ն, որին հունիսի 5-ին հարցազրույց է տվել Արշակ Կարապետյանը, մեծ լսարան չունի ՌԴ-ում և ըստ որոշ աղբյուրների՝ պատկանում է ձախականներին ու տարածում նրանց գաղափարները։ Հաղորդման ստուդիայի դիզայներական ատրիբուտները ևս այդ մասին են վկայում։ 

Իր հարցազրույցում նախկին պաշտոնյան, հայաստանցի գործիչների մասին բամբասանքից, ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերությունները փչացնելու համար նրանց վատաբանելուց ու Հայաստանի վախճանը կանխագուշակելուց բացի, նաև ոչ ճիշտ պնդումներ է արել։

Մասնավորապես, նա ասել է, որ մայիսի 26-ին Լոռու մարզի մի քանի բնակավայրերում տեղի ունեցած բնական աղետի հետևանքները վերացնելու համար Հայաստանի կառավարությունը որևէ երկրից աջակցություն չի ստացել։

«Փաշինյանի հովանավորները տեսնում ենք, չեն էլ ցանկանում աջակցել աղետից տուժած Հայաստանին․․․»,- ասում է Կարապետյանը, որի խոսքին ժպիտով լրացնում է լրագրողը․ «Որտե՞ղ է Մակրոնը»։

«Այդ երկրների միակ նպատակը Ռուսաստանին վնասելն է, ոչ թե Հայաստանին օգնելը։ Իրականում, այդ երկրների համար Հայաստանի գոյությունը խնդիր է»,- հավելել է Կարապետյանը։

ՌԴ-ում գործունեություն ծավալող նախկին պաշտոնյայի այս պնդումը ճիշտ չէ

Նախ, աղետից մի քանի օր անց՝ մայիսի 31-ին, դիվանագիտական կազմակերպությունների ներկայացուցիչները այցելել են աղետի գոտի։ 

«Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ այսօր այցելել են աղետի գոտի։ Դեսպաններին եմ  ներկայացնում աղետից վնասված թաղամասերը, վնասների չափը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Ավելի ուշ՝ նույն օրը ասուլիսում, Սանոսյանը հայտարարել էր, որ արտերկրի տարբեր գործընկերներից լսել են Հայաստանին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին թե՛ մասնագիտական, թե՛ փորձագիտական, թե՛ այլ ուղղություններով: «Այդ աջակցությունը կարող է արտահայտվել տարբեր կերպ՝ սկսած փորձագետներ տրամադրելուց, վերջացրած գույքագրման աշխատանքներով»,- ասել էր Սանոսյանը:

Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին առաջինը հայտարարել է Լիտվայի կառավարությունը հունիսի 5-ին՝ X-ի իր միկրոբլոգում տեղեկացնելով. «Լիտվա-Հայաստան համերաշխության շրջանակում Լիտվայի կառավարությունը հաստատել է 100 000 եվրոյի մարդասիրական օգնությունը Հայաստանին, որը տուժել է վերջին ավերիչ հեղեղումներից»։

Նկատենք՝ ավելի ուշ՝ հունիսի 6-ին, կառավարության նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասել էր, որ աջակցության պատրաստակամություն են հայտնել տարբեր երկրներ․ «Որոշ գործընկերների մոտ շոշափելի հետաքրքրություն կա աղետի հետևանքների վերացման հարցում, հատկապես կամուրջների շինարարության և մնացած հարցերով էլ սպասում ենք կարիքների հստակեցման»։

Նույն հարցազրույցի ընթացքում մեկ այլ՝ առնվազն կասկածելի տվյալ է հրապարակել Արշակ Կարապետյանը՝ պնդելով, թե իր հիմնադրած «Համաժողովրդական ճակատ» կուսակցությունը հանրահավաքին ապահովել է 3000 մարդու աջակցություն։ «Մենք աջակցում ենք այս օրերին Երևանում իրականացվող շարժմանը, բայց չենք միացել։ Ինչպե՞ս է արտահայտվում մեր աջակցությունը։ Օրինակ, վերջերս հավաքներից մեկին մենք նույնպես որոշեցինք մասնակցել, և այնտեղ էին մեր մարդկանցից շուրջ 3000-ը։ Մենք աջակցում ենք տեղեկատվական դաշտում, ֆեյսբուքյան սոցիալական ցանցերում, ես էլ Մոսկվայում ինչ կարողանում եմ, անում եմ նրանց համար»,- ասել է նա։ 

Բանն այն է, որ նրա ղեկավարած կուսակցությունը, ճիշտ է, հիմնադիր համագումար անցկացրել է, բայց ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը մերժել է գրանցել այն։ Պատճառն օրենսդրական խախտումներն են։ Դրանցից մեկը, օրինակ, ըստ Արդարադատության նախարարությունից տրամադրած պարզաբանման, այն է, որ կուսակցության ստեղծման մասին որոշմանը չի քվեարկել անհրաժեշտ քանակի հիմնադիր անդամ։ Ըստ օրենքի՝ կուսակցության ստեղծման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե որոշմանը կողմ է քվեարկել կուսակցության հիմնադիր համագումարի մասնակիցների մեծամասնությունը, բայց ոչ պակաս, քան 300 հիմնադիր։ 

Հետևաբար հարց է առաջանում՝ եթե կուսակցության ստեղծման որոշմանը չեն կարողանում ապահովել շուրջ 300 հիմնադրի ստորագրություն, ապա ինչպե՞ս են կարողանում հանրահավաքին 3000 մարդու ներկայություն ապահովել։ Ստացվում է՝ Կարապետյանի հրապարակած այդ տվյալը առնվազն կասկածելի է ու մանիպուլյատիվ։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Աղետի գոտիԱրշակ ԿարապետյանԳնել Սանոսյան

Հարակից հոդվածներ

1 դաշույն և 4 ուղղաթիռ․ ինչ զենք է մատակարարել ՌԴ-ն ՀՀ-ին 44-օրյա պատերազմից հետո
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

1 դաշույն և 4 ուղղաթիռ․ ինչ զենք է մատակարարել ՌԴ-ն ՀՀ-ին 44-օրյա պատերազմից հետո

18:34, 23 Նյմ, 2023

Հայաստանի անկախացումից ի վեր Ռուսաստանի Դաշնությունը եղել է հայկական բանակի սպառազինության հիմնական մատակարարը։ «Փաստերի ստուգման հարթակը» մի շարք հրապարակումներում անդրադարձել...

Կրակելու հրամանը՝ հեռացման պատճա՞ռ․ նախկին ՊՆ-ի պաշտոնանկության հաջորդ օրը ԶՈՒ-ն կրակել է
Մանիպուլյատիվ

Կրակելու հրամանը՝ հեռացման պատճա՞ռ․ նախկին ՊՆ-ի պաշտոնանկության հաջորդ օրը ԶՈՒ-ն կրակել է

11:17, 6 Հկտ, 2023

Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր տեսաուղերձում պնդել է, թե իրեն պաշտոնից հեռացրել են ադրբեջանական զինված ուժերի...

Գազաբալոնների ստուգման պահանջը ձախողելուց հետո կառավարությունը նոր խստացում է նախատեսում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գազաբալոնների ստուգման պահանջը ձախողելուց հետո կառավարությունը նոր խստացում է նախատեսում

13:08, 21 Փտր, 2023

Եթե շտապում ես. համառոտ` հոդվածի մասին ․ 2022 թ․ օգոստոսից արգելվում էր ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնները լիցքավորել, եթե դրանք տեղադրված...

Դեպի պաշտպանության նախարարի աթոռը սլացող Արշակ Կարապետյանի ունեցվածքը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դեպի պաշտպանության նախարարի աթոռը սլացող Արշակ Կարապետյանի ունեցվածքը

12:44, 21 Հլս, 2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հուլիսի 20-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակված Արշակ Կարապետյանն ու իր ընտանիքը տպավորիչ ունեցվածք են...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens