ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Ազգային Ժողովին տված ոստիկանական սուտ խոստումը

12:58, 9 Փտր, 2018

Օրերս Հայաստանի Ոստիկանությունը տարածեց մամուլի հաղորդագրություն, որում մասնավորապես հայտնեց, որ «պատահարների նախականխման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Ճանապարհային ոստիկանության կողմից փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք»: Ի տարբերություն տարիներ շարունակ գործող արագաչափերի՝ այս մեկից առաջ չի լինելու նախազգուշացնող որևէ նշան, և ոստիկանությունը չի հրապարակում դրա տեղակայման վայրերը:

2008-ին ընդունված «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ ճանապարհներին լուսանկարող սարքերի մասին նախազգուշացնող նշանների տեղադրումը: Սակայն մեդալն ունի նաև հակառակ կողմը:

2008 թվականի մարտի 20-ին և ապրիլի 7-ին ԱԺ լիագումար նիստերում ի թիվս այլ հարցերի քննարկվում էր նաև խնդրո առարկա օրենքը: Մարտի 20-ի նիստին պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանի առջև բարձրացրեց նախազգուշացնող նշանների հարցը, որին գեներալ-լեյտենանտ Մահտեսյանը պատասխանեց ԱԺ հաջորդ (ապրիլի 7-ի) նիստին օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման իր եզրափակիչ ելույթում. «Օրինագծի կարգավորումից դուրս է նաև երթևեկության տեխնիկական միջոցներով վերահսկելու մասին վկայող ճանապարհային նշանների տեղադրման հարցը, սակայն օրինագծի ընդունման պարագայում ՀՀ ոստինկանությունը հանդես կգա ճանապարհային երթևեկության կանոններ հաստատած ՀՀ կառավարության 955 որոշման մեջ փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ, և համապատասխան նշանի հիմնադրումից հետո համայնքի ղեկավարներին կառաջարկվի դրանք տեղակայել համապատասխան ճանապարհներին»։

Այլ կերպ ասած, այդ պահին ՀՀ կառավարությունը ԱԺ-ում ներկայացնող Հայաստանի փոխոստիկանապետը օրենսդրին վստահեցրել է, որ այդ նշանները տեղադրվելու են, սակայն դա կկարգավորվի ոչ թե օրենքով, այլ ենթաօրենսդրական նորմատիվ ակտով (կառավարության որոշմամբ): Դրանով իսկ փոխոստիկանապետը բավարարեց  մի շարք օրենսդիրների և խմբակցությունների ցանկությունը, որոնք կողմ քվերակեցին նախագծին (դեմ քվեարկեց միայն «Ժառանգությունը»)՝ հաշվի առնելով, որ նախազգուշացնող նշանների հարցն ըստ էության լուծված է:

Սակայն օրենքի ընդունումից գրեթե 10 տարի անց կառավարությունն այդպես էլ նման որոշում չկայացրեց: Տեսախցիկներից առաջ որևէ նշաններ չտեղադրվեցին, իսկ արագաչափերի մասին նախազգուշացնող նշանները (ցուցատախտակները) տեղադրվեցին առանց իրավական կարգավորման:

Իսկ փետրվարի 8-ից արդեն գործում է քողարկված շարժական արագաչափը, որի մասին ոչ միայն նախազգուշացնող նշան (ցուցատախտակ) չկա, այլ անգամ դրա տեղակայման մասին տեղեկատվությունը չի հրապարակվում:

Հավելենք, որ բազմաթիվ զարգացած երկրներում մայրուղիների վրա արագության սահմանափակումները ավելի բարձր են քան Հայաստանում, բոլոր արագաչափերից առաջ կան նախազգուշացնող նշաններ, իսկ ճանապարհային մահացությունը արմատապես փոքր է Հայաստանից (օրինակ Հոլանդիան, Ֆրանսիան և այլն):

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` արագաչափՀՀ ոստիկանությունճանապարհային ոստիկանությունՃՈոստիկանությունտեսախցիկօրինագիծ

Հարակից հոդվածներ

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք
Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք

11:58, 3 Սպտ, 2024

Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության լրատվական ծառայությունն օգոստոսի 31-ին տեսանյութ էր տարածել՝ ներկայացնելով, թե ինչպիսի ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում։ ...

Ո՞վ, ի՞նչ է թաքցնում․ ե՛վ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ո՞վ, ի՞նչ է թաքցնում․ ե՛վ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ

15:09, 5 Օգս, 2024

Օգոստոսի 1-ին փաստաբան Ռոման Երիցյանը իր Ֆեյսբուքյան լայվում  տեղեկացրել է, որ պարեկները «դաժան ծեծի են ենթարկել» իր եղբորը, որին դրանից...

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները

15:23, 19 Հլս, 2024

Այս տարվա մայիսի 23-ին կառավարության 04․05․2017 թ․ 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարվեցին, որոնցով պարզեցվեցին ՀԿ-ների ու ԶԼՄ-ների համար պետական գնումների...

Road Control հավելվածը դադարել է գործել, ոստիկանությունը խզում է պայմանագիրը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Road Control հավելվածը դադարել է գործել, ոստիկանությունը խզում է պայմանագիրը

12:37, 18 Հլս, 2024

2021 թվականից Հայաստանում գործող Road Control բջջային հավելվածի միջոցով քաղաքացիները կարող էին տեսա և լուսանկարել ճանապարհային երթևեկության խախտումները և դրանք...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens