ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես են տարբեր ժամանակներում Հայաստանում ճնշվել բողոքի ալիքները

12:37, 17 Հնս, 2024

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 12-ին կատարվածը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համարել է աննախադեպ՝ հայտարարելով․ «Հունիսի 12-ին ինչ տեղի ունեցավ, վեր էր բոլոր ընկալումներից, ըմբռնումներից ու սպասելիքներից։ Հայաստանի ամբողջ ժամանակահատվածում խաղաղ հավաքված մարդկանց վրա այս աստիճան բռնաճնշումներ չեն եղել»։ 

Բագրատ արքեպիսկոպոսը այս հայտարարությունն արել էր հունիսի 13-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հավաքի ժամանակ։ 

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներին հակազդելու ժամանակ ոստիկանական ուժերը կիրառել են հատուկ միջոցներ, մասնավորապես՝ լուսաձայնային նռնակներ։ Ոստիկանական գործողությունների հետևանքով 101 քաղաքացի էր տուժել, այդ թվում՝ լրագրողներ։ Իշխանությունը պնդում է՝ ոստիկանությունն իրավաչափ ուժ է կիրառել՝ զսպելու ցուցարարների գրոհը, իսկ ընդդիմությունը դատապարտում է՝ հայտարարելով, որ ոստիկանությունը գործել է ապօրինի որոշման հիման վրա։

«Փաստերի ստուգման հարթակը» հավաքել է փաստերը և ներկայացնում է անկախ Հայաստանի անցյալից դրվագներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են տարբեր ժամանակներում ճնշվել ժողովրդի բողոքի ալիքները։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ ամենևին էլ այնպես չէ, որ «Հայաստանի ամբողջ ժամանակահատվածում խաղաղ հավաքված մարդկանց վրա այս աստիճան բռնաճնշումներ չեն եղել», ինչպես պնդում է Բագրատ արքեպիսկոպոսը։ 

1996-ի սեպտեմբերին Բաղրամյան պողոտան դարձյալ փակ էր, առիթը, ըստ ընդդիմության, նախագահի կեղծված ընտրություններն էին․ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը պահանջում էր չեղյալ համարել Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը։ Իր պահանջի հետևից Ազգային ժողովի շենք մտնելիս թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյանում հավաքված ժողովրդին ասել էր․ «Եթե 15 րոպեից չվերադարձա, եկեք իմ հետևից»։ Այդպես էլ եղավ․ ժողովուրդը գնաց նրա հետևից, արդյունքում ջարդվեցին խորհրդարանի ճաղերը, հարձակում եղավ հատուկ ջոկատայինների վրա, ծեծվեցին Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահը։ Ժողովրդին ցրեցին ջրանետներով, դեպի օդ ուղղված կրակոցներով և մահակներով։

Բաղրամյանի հաջորդ պաշարումը տեղի էր ունեցել 2004-ի ապրիլի 12-ին: Դրանից շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած նախագահական ընտրությունների 2-րդ փուլի արդյունքներից (Ռոբերտ Քոչարյան-Ստեփան Դեմիրճյան ընտրապայքարում, ըստ պաշտոնական տվյալների, հաղթել էր Քոչարյանը)  դժգոհ ժողովուրդը պահանջում էր կատարել Սահմանադրական դատարանի վճիռը, որի համաձայն, նախագահի ընտրություններից մեկ տարի հետո պետք է իրականացվեր վստահության հանրաքվե։ Մատենադարանի մոտից դեպի Բաղրամյան պողոտա ժողովրդի երթը ապրիլի 12-ին գլխավորում էր Ստեփան Դեմիրճյանը։ Քոչարյանի իշխանությունն այդ գիշեր ոստիկանական բռնի մեթոդներով պողոտան մաքրել էր ցուցարարներից, ձերբակալվել էին հարյուրավոր մարդիկ, լուսաբացին արդեն պողոտան ազատ էր երթևեկության համար։ Տարբեր աղբյուրների համաձայն, այդ օրը նախագահական նստավայրի մոտ բերվել էին ջրանետ՝ 4 և փշալարեր փռող 5 հատուկ մեքենաներ, 1000-ից ավելի ոստիկաններ ու զինվորներ: Բուն նախագահականի տարածքում տեղաբաշխված է եղել հատուկ նշանակության ջոկատը՝ մահակներով, վահաններով, ռետինե փամփուշտներ կրակող ինքնաձիգներով: Ճիշտ կեսգիշերին անջատվել էր Բաղրամյան պողոտայի արտաքին լուսավորությունը: Ապրիլի լույս 13-ի գիշերը՝ ժամը 2-ին, Բաղրամյան պողոտայում մահակներով զինված ոստիկաններն ու զինվորները, պայթուցիկների, արցունքաբեր գազի, էլեկտրաշոկի, ջրանետ մեքենաների գործադրմամբ, ռետինե փամփուշտներ արձակելով, նախագահականի կողմից հարձակվել էին ցուցարարների վրա: 

Վազգեն Մանուկյանը, զուգահեռ անցկացնելով 1996 թ. կատարվածի հետ, ասել էր. «96-ին ժողովուրդը հարձակում կատարեց ԱԺ-ի վրա, ստացավ կրակոցներ, մենք ունեցանք շատ վիրավորներ և այլն։ Երեկվանը բացարձակապես խաղաղ ցույց էր, մի մասդ այնտեղ ներկա էիք և տեսաք, որ իսկապես ժողովուրդը պարելով և ուրախանալով սպասում էր Ռոբերտ Քոչարյանի հրաժարականին։ Այն, ինչ կատարվեց, ռազմական օպերացիա էր»։

Խաղաղ ցուցարարների նկատմամբ հաջորդ հարձակումը 2008-ի մարտի 1-ի վաղ առավոտյան էր, երբ այդ ժամանակ դեռ պաշտոնավարող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ «ոստիկանական գործողություններ կիրառելով մաքրվեց Ազատության հրապարակը»։ Ոստիկաններն Ազատության հրապարակում կիրառում էին մահակներ, էլեկտրաշոկեր։ Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի՝ այդ պահին հրապարակում խաղաղ գիշերել են 4000 քաղաքացիներ, որոնք բողոքում էին փետրվարի 19-ին կայացած ընտրությունների արդյունքների դեմ, երբ պաշտոնական տվյալներով նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-ին ավելի ուշ Երևանի կենտրոնը մարտադաշտ էր հիշեցնում, որին, բացի ոստիկաններից, մասնակցում էին նաև բանակի որոշ ստորաբաժանումներ։ Քոչարյանը հայտարարեց արտակարգ դրության մասին։ Ոստիկանության կրակոցների ու կիրառած ուժի հետևանքով 2008 թ․ մարտի 1-ին 10 զոհ գրանցվեց, հարյուրավոր քաղաքացիներ տեղափոխվեցին հիվանդանոցներ։ Ոստիկանական դաժանությունների հետևանքն այնքան սահմռկեցուցիչ էր, որ, ըստ ականատեսների, փողոցների տարբեր մասերում հնարավոր էր մարդկանց մարմնի մասեր տեսնել, փամփուշտներ։ 

Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների դեմ հաջորդ օպերացիան 2015-ի հունիսի 23-ին էր․ Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ հունիսի 19-ից բողոքի ակցիաներ էին Երևանում։ «Էլեկտրիկ Երևան» անվանումն ստացած նախաձեռնությունը պահանջում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից չեղյալ հայտարարել 2015 թ․ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ կապված Հայաստանի տարածքում Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ։ Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5։30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը խաղաղ ցուցարարների դեմ կիրառեց ջրանետ մեքենաներ, հատուկ ջոկատայինների միջոցով ցրեցին երիտասարդների խաղաղ հավաքը։ Գործողությունների հետևանքով հոսպիտալացվել ու բերման էին ենթարկվել հարյուրավոր քաղաքացիներ։ Այդ դեպքերի ժամանակ տուժել էր 22 լրագրող և օպերատոր։

Այս դեպքերից ուղիղ մեկ տարի անց՝ 2016-ի հուլիսի 29-ին, տեղի ունեցան Սարի թաղի դեպքերը, երբ ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրել էր ցույցն ու բռնություն գործադրել լրագրողների նկատմամբ։ Ոստիկանության գործողությունները ղեկավարում էին ՀՀ՝ այն ժամանակվա փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը և Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Տուժածներից մեկը հիշել է՝ 2016-ի հուլիսի 29-ի երեկոյան Սարի թաղում ոստիկանները ցուցարարների շարքեր նետեցին լուսաձայնային նռնակներ, հատուկ միջոցներ՝ խախտելով նռնակները մարդկանց մեջ չնետելու պարտադիր պահանջը։ 

2018 թ․ ապրիլի կեսերից Հայաստանի ամբողջ տարածքում անհնազանդության ակցիաներ էին, փակվում էին փողոցներ, ճանապարհներ։ Դրանք առավել արտահայտված էին Երևանում։ Ապրիլի 13-ից Փաշինյանն ու նրա կողմնակիցները փակել էին Ֆրանսիայի հրապարակը։ Ապրիլի 16-ի առավոտյան ցուցարարներին չէր հաջողվել արգելափակել Ազգային ժողով տանող փողոցները: Նման փորձերի համար ոստիկանությունը բերման էր ենթարկել տասնյակ ցուցարարների, մեծ ուժեր կենտրոնացնելով Բաղրամյան պողոտայում՝ ոստիկանները փշալարեր էին տեղադրել: Այդ օրը լարված իրավիճակ էր ստեղծվել ցուցարարների և ուժայինների միջև. հրմշտոցի և ոստիկանների կիրառած ձայնային նռնակի հետևանքով եղան վիրավորներ, այդ թվում՝ Փաշինյանը և 6 ոստիկաններ: Փաշինյանի գլխավորած շարժումն աստիճանաբար բազմամարդ էր դառնում, անհնազանդության ակցիաները՝ տևական։  Ոստիկանության հատուկ ջոկատայիններն ապրիլի 22-ին ձերբակալեցին ԱԺ երեք պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին: Ապրիլի 23-ին՝ հանրային ընդվզման 11-րդ օրը, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ 

2018-ից հետո Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանում բողոքի տարբեր օջախներ եղել են, և ամենախոշորը 2020-ին 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 10-ին տեղի ունեցած բողոքի ակցիան էր, երբ պատերազմից հետո կնքված եռակողմ հայտարարությանն ընդդիմացող ու վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները գրոհեցին կառավարության շենքը՝ կոտրելով ապակիներ ու գույք, այնուհետև Ազգային ժողովը, ինչպես նաև ներխուժել էին կառավարական կեցավայր։ Կառավարության առանձնատների հարակից տարածքում դաժան ծեծի էր ենթարկվել այն ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ 

2022 թ․ ապրիլի 22-ին խորհրդարանական ընդդիմադիր ուժերը Հայաստանում մեկնարկեցին «Դիմադրության» շարժումը։ «Սա սրբազան պայքար է, սա պայքար է հանուն Արցախի և Հայաստանի, հետևաբար, նահանջի տեղ չունենք, այլընտրանք չունենք, գնում ենք մինչև վերջ և հաղթանակում։ Սկսում ենք»,- հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը։ Երևանում տեղ-տեղ փակվում էին փողոցներ, սակայն այդ ակցիաները կարճ էին տևում․ ոստիկանությունը պարբերաբար բերման էր ենթարկում ակցիաների մասնակիցներին։ Հունիսի 3-ին վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները կառավարական առանձնատների մոտ էին եղել, որտեղ ոստիկանները պատ էին կազմել: Մի պահ առաջացել էր բախում ցուցարարների ու ոստիկանների միջև, արդյունքում ոստիկանները բերման էին ենթարկել 11 ակտիվիստի, կիրառվել էին լուսաձայնային նռնականետներ: Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հունիսի 3-ի ժամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ էին դիմել 50 անձինք։ Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ էին եղել, 16-ը՝ քաղաքացիական անձինք։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումբողոքի ակցիա

Հարակից հոդվածներ

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է
Սխալ

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է

10:30, 20 Հնս, 2024

Հունիսի 17-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկն ասել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների...

Գաղտնալսված ձայնագրությունների սկզբնաղբյուրն իշխանական բովանդակություն տարածող ֆեյսբուքյան էջ է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գաղտնալսված ձայնագրությունների սկզբնաղբյուրն իշխանական բովանդակություն տարածող ֆեյսբուքյան էջ է

18:35, 19 Հնս, 2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների մեկնարկից մինչ այժմ 17 անձի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել հավաքներին մասնակցելու համար նյութապես...

Գառնիկ Դանիելյանը ԱԺ-ից դուրս գալուց հետո սխալ տեղեկություն է փոխանցել հանրությանը
Սխալ

Գառնիկ Դանիելյանը ԱԺ-ից դուրս գալուց հետո սխալ տեղեկություն է փոխանցել հանրությանը

22:11, 12 Հնս, 2024

Հունիսի 12-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ԱԺ շենքից դուրս գալուց հետո լրագրողների...

Նախկին պատգամավորը մանիպուլացնում է. Շիրակի բոլոր գերիները վերադարձվել են հայրենիք
Մանիպուլյատիվ

Նախկին պատգամավորը մանիպուլացնում է. Շիրակի բոլոր գերիները վերադարձվել են հայրենիք

15:22, 10 Հնս, 2024

Գյումրիում հունիսի 1-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը հայտարարել է, թե շիրակցի...

Հարակից հոդվածներ

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է
Սխալ

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է

10:30, 20 Հնս, 2024

Հունիսի 17-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկն ասել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների...

Գաղտնալսված ձայնագրությունների սկզբնաղբյուրն իշխանական բովանդակություն տարածող ֆեյսբուքյան էջ է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գաղտնալսված ձայնագրությունների սկզբնաղբյուրն իշխանական բովանդակություն տարածող ֆեյսբուքյան էջ է

18:35, 19 Հնս, 2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների մեկնարկից մինչ այժմ 17 անձի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել հավաքներին մասնակցելու համար նյութապես...

Գառնիկ Դանիելյանը ԱԺ-ից դուրս գալուց հետո սխալ տեղեկություն է փոխանցել հանրությանը
Սխալ

Գառնիկ Դանիելյանը ԱԺ-ից դուրս գալուց հետո սխալ տեղեկություն է փոխանցել հանրությանը

22:11, 12 Հնս, 2024

Հունիսի 12-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ԱԺ շենքից դուրս գալուց հետո լրագրողների...

Նախկին պատգամավորը մանիպուլացնում է. Շիրակի բոլոր գերիները վերադարձվել են հայրենիք
Մանիպուլյատիվ

Նախկին պատգամավորը մանիպուլացնում է. Շիրակի բոլոր գերիները վերադարձվել են հայրենիք

15:22, 10 Հնս, 2024

Գյումրիում հունիսի 1-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը հայտարարել է, թե շիրակցի...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens