ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Հավաքների ազատությունը սահմանափակելը ամենևին էլ անցյալում չէ․ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է

14:48, 1 Հլս, 2024

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Այսօր՝ հուլիսի 1-ին անցկացվող Ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումի ընթացքում ունեցած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ՀՀ-ում ժողովրդավարության իրավիճակի մասին։

Անդրադառնալով երկրում հավաքների ազատությանը՝ նա, մասնավորապես, ասել է. 

«Յոթ-ութ տարի առաջ քննարկում էինք հավաքների ազատության կամ որոշակի տեղերի հասանելիության սահմանափակումները քաղաքական ուժերի կամ քաղաքացիական հասարակության համար։ Հիմա Հայաստանում մոռացել են, բայց ներկաներից շատերն են հիշում, որ տեղեր կային, ընդհուպ բացօթյա, որտեղ հանրահավաքներ անելը էդքան էլ  հեշտ չէր, եթե չասենք անհնարին։ Էլ չեմ ասում հյուրանոցային դահլիճներում քաղաքական միջոցառումներ անցկացնելու համար»:

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է այն դեպքերը, երբ ՀՀ գործող իշխանության օրոք արգելվել կամ սահմանափակվել են քաղաքական ուժերի կամ քաղհասարակության ներկայացուցիչների հանրային վայրում հավաքների անցկացման իրավունքները, հետևաբար նման դեպքերը ամենևին էլ չեն մոռացվել։

Սուրեն Սահակյանի ակցիան Մաշտոցի պուրակում

2023 թվականի օգոստոսի 17-ին Երևանի Մաշտոցի պուրակում վրան տեղադրելու փորձի ժամանակ ձերբակալվել էին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր խորհրդի նախկին անդամ, հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը ու ևս երկու քաղաքացի։ Նրանք տեղափոխվել էին ոստիկանական բաժանմունք։ Նրանց թույլ չէր տրվել վրան տեղադրել և իրենց բողոքի խաղաղ ակցիան իրականացնել Պուրակում։

«Ազատության» հետ զրույցում Սուրեն Սահակյանը ոստիկանների գործողություններն անօրինական էր որակել։ Նա նշել էր, որ իրենց գործողություններով իրենք ոչ մի օրենք չէին խախտում և վրան տեղադրելով փորձ էր արվում ստեղծել հարթակ՝ քաղաքացիների հետ երկրի մարտահրավերների վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար։

Գործող իշխանության վարած քաղաքականության դեմ բողոքն արտահայտելու համար վրան չէին թույլ տվել տեղադրել նաև Արթուր Վանեցյանին։

2022 թ․ ապրիլին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի առաջնորդած շարժումը նստացույց էր իրականացնում Ազատության հրապարակում։ Ապրիլի 18-ին Վանեցյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ ոստիկանները շարժման մասնակիցներին չեն թույլատրում տաքացուցիչներ բերել կամ վրան տեղադրել։ Խոսելով արգելքի մասին՝ նա նշել էր, որ ըստ ամենայնի՝ պատճառը շարժման ընթացքը կասեցնելն է։ 

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, որ հավաքների ազատությունը սահմանափակելը մոռացված պրակտիկա է և բնորոշ էր միայն նախկին իշխանություններին, չի համապատասխանում իրականությանը։ 

ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումը, ի դեպ, կազմակերպել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն և Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

Արփինե Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Freedom Houseխաղաղ հավաքՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 

12:39, 9 Հլս, 2026

Ռուսական պետական Առաջին ալիքով հեռարձակվող «Шоу Вована и Лексуса» հաղորդման հերթական թողարկումն այս անգամ նվիրված էր Հայաստանին։ Հաղորդման հյուրերի թվում...

Հայաստանի մասին հնացած թվեր, սխալ ձևակերպումներ և չհաստատված տվյալներ՝ ռուսական եթերում (Մաս 1)
Սխալ

Հայաստանի մասին հնացած թվեր, սխալ ձևակերպումներ և չհաստատված տվյալներ՝ ռուսական եթերում (Մաս 1)

10:27, 9 Հլս, 2026

Ռուսաստանի Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոուն» հաղորդման՝ 2026 թվականի հուլիսի 8-ի թողարկումը նվիրված էր Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո...

Ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում «սիրում եմ բոլորիդ» խոսույթը վերածվեց վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանությունների․ Օսիպյան-Փաշինյան վեճի օրը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպե՞ս մեկ օրվա ընթացքում «սիրում եմ բոլորիդ» խոսույթը վերածվեց վիրավորանքներով ուղեկցվող վիճաբանությունների․ Օսիպյան-Փաշինյան վեճի օրը

11:50, 27 Մյս, 2026

Մայիսի 18-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար հակասական օր էր․ առավոտը սկսել է «սիրում եմ...

Մակրոնի և Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութը տարածվում է սունկ կայքերում ու սոցմեդիայում
Ֆեյք

Մակրոնի և Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութը տարածվում է սունկ կայքերում ու սոցմեդիայում

13:32, 19 Մյս, 2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ պետական այցից օրեր անց սոցիալական մեդիայում և սունկ կայքերում համակարգված ձևով տարածվում է նրա ու...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens