ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փաստեր, որոնք վկայում են, որ կիևյան մանկական հիվանդանոցը խոցել է ռուսական կողմը՝ Х-101 թևավոր հրթիռներով

12:41, 11 Հլս, 2024

Կիևում գտնվող Ուկրաինայի ամենամեծ մանկական «Օխմատդետ» հիվանդանոցի վրա հրթիռային հարձակումը, որը տեղի էր ունեցել հուլիսի 8-ին, ռուս-ուկրաինական փոխադարձ մեղադրանքների թեմա է դարձել․ ուկրաինական կողմը պնդում է՝ ՌԴ զինված ուժերը հիվանդանոցի վրա կիրառել են Х-101 թևավոր հրթիռ, իսկ ռուսներն էլ հակադարձում են՝  Կիևում ավերածությունները տեղի են ունեցել «ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի անկման հետևանքով»։

Հիշեցնենք՝ ռուսական զորքերը հուլիսի 8-ի առավոտյան զանգվածային հարվածներ էին հասցրել Կիևին և Ուկրաինայի մյուս քաղաքներին։ Զոհվել է 44 մարդ այդ թվում՝ 4 անչափահաս: Տուժել է 190 մարդ, նրանցից մոտ 100-ը հոսպիտալացվել են։ Մանկական «Օխմատդետ» հիվանդանոցի վրա հարվածի  հետևանքով զոհվել է երկու անձ, ևս 32-ը վիրավորվել է, 8 երեխա հոսպիտալացվել է։ Բոլոր հիվանդները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ։ «Օխմատդետը» (Охматдет — Охрана материнства и детства), նկատենք, Ուկրաինայի առաջատար և ամենամեծ մանկական հիվանդանոցն է, որը մասնագիտացված է քաղցկեղի և բարդ բնածին պաթոլոգիաների բուժման մեջ։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է երկու երկրներից հնչած հայտարարությունները, ներկայացված վկայությունները, որոնց համաձայն, ռուսական զինված ուժերը Կիևի քաղաքացիական հիվանդանոցի վրա կիրառել են թևավոր հրթիռներ։ 

Հուլիսի 8-ի առավոտյան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր․ «Ռուս տեռորիստները զանգվածաբար հրթիռակոծության են ենթարկում Ուկրաինան․ տարբեր քաղաքների վրա՝ Կիև, Դնեպր, Կրիվոյ Ռոգ, Սլավյանսկ, Կրամատորսկ։ Տարբեր տեսակի ավելի քան 40 հրթիռ։ Վնասվել են բնակելի շենքեր, ենթակառուցվածքներ, մանկական հիվանդանոց»։ Զելենսկին նաև ընդգծել էր, որ Ռուսաստանը չի կարող չիմանալ, թե ուր են թռչում իր հրթիռները, և պետք է ամբողջությամբ պատասխան տա իր բոլոր հանցագործությունների համար՝ մարդկանց, երեխաների, ընդհանրապես մարդկության դեմ: 

Ավելի ուշ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, ներկայացնելով վկայություններ, հայտարարել էր, որ Ռուսաստանը ռազմական X-101 թևավոր հրթիռով Է հարվածել «Օխմատդետ» հիվանդանոցին: Գերատեսչությունը հրապարակել Է հրթիռի բեկորների լուսանկարները, որոնք, ինչպես պնդում են, հայտնաբերվել են գնդակոծության վայրում։ 

Մասնավորապես, անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են սերիական համարով հրթիռի կորպուսի բեկորները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ  հակադարձել է` պնդելով, որ Կիևում ավերածությունները տեղի են ունեցել «ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի անկման հետևանքով»։ Ըստ աղբյուրի, ռուսական բանակը հուլիսի 8-ի առավոտյան, ի պատասխան «Կիևի ռեժիմի» կողմից ռուսական էներգետիկայի և տնտեսության օբյեկտներին վնաս հասցնելու փորձերի, խմբային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերության օբյեկտներին և Ուկրաինայի զինված ուժերի ավիացիոն բազաներին։ «Հարվածի նպատակները տեղ են հասել։ Նշանակված թիրախները խոցվել են»,- նշված էր ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ 

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը շարունակել էր պնդումը՝ հայտարարելով, թե ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռն է խոցել հիվանդանոցը։ «Ակնհայտ է, որ հակահրթիռ է կիրառվել ոչ պատշաճ կերպով, որը հայտնվել է հիվանդանոցում: Ռուսաստանը հարվածներ չի հասցնում Ուկրաինայում քաղաքացիական թիրախներին»,— հայտարարել է Պեսկովը:

Ծրագրավորող և ձեռնարկատեր Գրիգորի Բակունովը, որն ապրում է Կիևում «Օխմատդետ» մանկական հիվանդանոցից ոչ շատ հեռու, Ալեքսանդր Պլյուշևի Breakfast Show հաղորդման եթերում ներկայացրել է՝ ինչ ուժգին ձայն ունեին այդ հրթիռները։ «Ասում են, թե դրանք իբր Patriot հակաօդային համակարգերի հրթիռներ են եղել, և ես, որպես կենտրոնում ապրող մարդ, կարող եմ ասել, որ բոլորը, որոնք գտնվել են 1․5 կմ շառավղով հեռավորության վրա, հրաշալի կարող են ձայնից տարբերակել թևավոր հրթիռը Patriot-ներից։ Դրանց ձայնը միանգամայն այլ է։ Այն, ինչ ընկել է, ձայնից միանշանակ կարող ենք պնդել, որ թևավոր հրթիռ է եղել։ Այս տարիների ընթացքում մենք սովորել ենք տարբերակել հրթիռների ձայները, և մարդն իր տանը բաժակի մեջ թեյի շաքարավազը խառնելիս լսում է ձայնն ու ասում՝ ահա՛, թևավորը թռավ»,— պատմել է Բակունովը։

«Փորձագետների եզրակացությունները պարզ են՝ սա ռուսների կողմից թիրախավորված հարձակում էր։ Դրա մասին են վկայում ոչ միայն հարվածի վայրում հայտնաբերված հրթիռի բեկորները, այլև թռիչքի հետագծի տվյալների վերլուծությունը, հասցված վնասի բնույթը, ինչպես նաև մեծ թվով տեսա և լուսանկարչական նյութեր»,— իր հերթին, հուլիսի 9-ին հայտարարել էր Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։

Հուլիսի 9-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Էկվադորի, Սլովենիայի և ԱՄՆ-ի խնդրանքով գումարված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Կիևի «Օխմադետ» մանկական հիվանդանոցի վրա Ռուսաստանի հրթիռային հարձակումը ռազմական հանցագործություն է որակվել։ 

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կրկնել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը՝ հիվանդանոցը խոցվել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռով։  

Իր հերթին, ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ​​ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան իր ելույթի ժամանակ հանդիպման մասնակիցներին ցույց է տվել լուսանկարներ, որոնցում պատկերված են դեպի հիվանդանոց թռչող թևավոր հրթիռը և դրա հետագիծը։

Թևավոր X-101 հրթիռի մասին վարկածը BBC-ին տված հարցազրույցում հաստատել է նաև Օսլոյի համալսարանի փորձագետ Ֆաբիան Հոֆմանը, որը զբաղվում է հրթիռային տեխնոլոգիաներով։ Նա «միանգամայն անհեթեթ» է որակել ռուսական կողմի պնդումները, թե կիևյան հիվանդանոցը կարող է վնասված լինել ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռների արձակման հետևանքով։

Այսպիսով, թեպետ պաշտոնական Մոսկվան փորձում է պնդել, թե հիվանդանոցը խոցվել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռներով, այդուհանդերձ, ցանցում կան բազմաթիվ տեսանյութեր, լուսանկարներ ու նաև վկայություններ, որ դրանք եղել են թևավոր հրթիռներ՝ իրենց հատուկ ձայնային սուլոցներով։

Սյուզաննա Համբարձումյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens