ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արդյոք վերացվել է Վարդան Ղուկասյանի (Դոգ) միջազգային հետախուզումը. Ներքին գործերի նախարարությունը թաքցնում է տեղեկությունը

[:en]հհ[:]

16:34, 30 Հլս, 2024

Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը գաղտնի է պահում տեղեկությունը՝ արդյոք «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի նկատմամբ նախորդ տարի ամռանը հայտարարված միջազգային հետախուզումը վերացվել է։ 

Հուլիսի 15-ին փաստաբան Լևոն Բաղդասարյանի ղեկավարած գրասենյակը հայտարարել էր, որ «Ինտերպոլից» ստացված տեղեկության համաձայն, Վարդան Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզումը վերացվել է։

«Փաստերի ստուգման հարթակը» հուլիսի 17-ին գրավոր հարցմամբ դիմել էր Ներքին գործերի նախարարություն՝ հստակեցնելու, թե արդյո՞ք ճիշտ է տեղեկությունը, որ Ղուկասյանի նկատմամբ վերացվել է միջազգային քրեական հետախուզումը, և եթե վերացվել է, ապա ի՞նչ հիմքով։

Սակայն ՆԳՆ-ից նախընտրել են լռել՝ թաքնվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի հետևում։ Մասնավորապես, վկայակոչելով նույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետը, տեղեկացնում են, որ «տվյալների սուբյեկտին անձնական տվյալները տրամադրվում են տվյալների սուբյեկտի կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի գրավոր հարցման հիման վրա»։ 

Այնուհետև, վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, նշել են․ «․․․տեղեկատվության տրամադրումը մերժվում է, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը»։

«Ձեր կողմից հայցվող տեղեկությունները պարունակում են Վարդան Ղուկասյանի անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ, որոնք առանց այդ անձանց գրավոր համաձայնության տրամադրման ենթակա չեն»,- նշվում է ՆԳՆ նամակում։

Վարդան Ղուկասյանը, որն ապրում է ԱՄՆ-ում ու հայտնի է իր հայհոյախառն եթերներով, հետախուզվում էր անցած տարի մայիսից և այդ մասին հայտարարվել էր պաշտոնապես։ Մասնավորապես, Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որում բառացի նշվում էր հետևյալը․ «Ոստիկանությունը միջոց է ձեռնարկել «Ինտերպոլի» միջոցով Վ․ Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում իրականացնելու նպատակով։ Միաժամանակ, քրեական վարույթի շրջանակներում ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ Վ․ Ղուկասյանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ելնելով դրանից՝ քրեական վարույթին առնչվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև Վ․ Ղուկասյանին հայտնաբերելու, գործող իրավական մեխանիզմներով վերջինիս ՀՀ իրավասու մարմիններին փոխանցելու հարցում անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ ԱՄՆ իրավասու մարմիններին ուղղված իրավական օգնության միջազգային հարցումը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ընթացակարգ ապահովելու նպատակով»:

Այսպիսով, Վարդան Ղուկասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին տեղեկությունը, որը մեկ տարի առաջ հանրայնացրել էին իրավապահ մարմինները, հիմա սահուն կերպով գաղտնի են պահում հանրությունից՝ թաքնվելով անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության հետևում։

«Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը ոստիկանության նախկին աշխատող էր և համակարգից դուրս գալուց հետո հեռացել էր Հայաստանից։ Ղուկասյանին Հայաստանի իրավապահները մեղադրում են մի քանի դրվագով՝ շորթման, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, տարբեր անձանց նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ղուկասյանը գործարար Տիգրան Արզաքանցյանից 110 հազար դոլար է պահանջել, հակառակ դեպքում սպառնացել է, որ նրա և նրա կնոջ վերաբերյալ իր հաղորդաշարով կհրապարակի նրանց համբավն արատավոր տեղեկություններ։ Արզաքանցյանն էլ գումարը չի տվել և դիմել է իրավապահներին։ Բացի այդ, Ղուկասյանը նաև երևանյան գիշերային ակումբներից մեկի ներկայացուցչից է պահանջել 60-100 հազար դոլար ակումբի մասին հրապարակումները դադարեցնելու դիմաց։ Բայց սա ամենը չէ. քրեական գործերով են անցնում նաև Ղուկասյանի կուսակիցներն ու մտերիմները, որոնք ևս գումար շորթելու համար են մեղադրվում։ Ինքը՝ Ղուկասյանը, հերքել էր այս մեղադրանքները։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԴոգՆերքին գործերի նախարարությունՎարդան Ղուկասյան

Հարակից հոդվածներ

Մեկ շաբաթում մի քանի կեղծ ու սխալ պնդումներ ՌԴ արտգործնախարարությունից
Սխալ

Մեկ շաբաթում մի քանի կեղծ ու սխալ պնդումներ ՌԴ արտգործնախարարությունից

10:47, 23 Հնվ, 2026

Այս շաբաթ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ նախարար Սերգեյ Լավրովը և ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան,...

Վարդան Ղուկասյանի մեղադրանքը կոռուպցիոն գործի մասին է․ Լավրովը ասուլիսում սուտ է խոսել
Սխալ

Վարդան Ղուկասյանի մեղադրանքը կոռուպցիոն գործի մասին է․ Լավրովը ասուլիսում սուտ է խոսել

17:57, 20 Հնվ, 2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 20-ին իր ասուլիսում անդրադարձել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին և...

Բացահայտված հանցագործությունների թիվը մեկ տարում նվազել է 10%-ով
Տվյալների լրագրություն

Բացահայտված հանցագործությունների թիվը մեկ տարում նվազել է 10%-ով

16:51, 22 Փտր, 2023

2022 թվականին Հայաստանում ոստիկանության ստորաբաժանումների բացահայտած հանցագործությունների թիվը նվազել է ավելի քան 10%-ով։  «Փաստերի ստուգման հարթակի» հարցմանն ի պատասխան Ներքին...

Քանի՞ վթար է տեղի ունեցել անցած տարի․ ՆԳ նախարարը մի թիվ է ասում, ԱՊՊԱ-ն՝ այլ
Սխալ

Քանի՞ վթար է տեղի ունեցել անցած տարի․ ՆԳ նախարարը մի թիվ է ասում, ԱՊՊԱ-ն՝ այլ

15:32, 26 Հնվ, 2023

Այս հոդվածի հրապարակումից հետո հոդվածում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք նշված են * եւ ** նշաններով - խմբ. Կառավարության հունվարի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens