ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանից Թուրքիա արտահանման աննախադեպ աճ կա. ոսկին գտնում է իր նոր ճանապարհը

17:36, 5 Սպտ, 2022

Տնտեսագետ Աղասի Թավադյանը 1in.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե վերջին երեք ամիսներին Թուրքիա արտահանման զգալի աճ է գրանցվել, մինչդեռ նախկինում ոչինչ չէր արտահանվում։  

«…Հետաքրքիր է նաև Թուրքիայից ապրանքների ներմուծման վիճակագրությունը։ Վերջին երկու տարիներին Թուրքիայից ապրանքների ներմուծումը բավականին կրճատվել է (մոտ 40 տոկոս վերջին երկու տարվա մեջ), սակայն հետաքրքիր է այն, որ վերջին երկու ամիսներին մենք ունենք Թուրքիա արտահանման զգալի աճ (20 մլն դոլարից ավել), մինչդեռ նախկինում Թուրքիա ոչինչ չէինք արտահանում»,- ասել է տնտեսագետը։  

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ինչքան է կազմել Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը, իրո՞ք դեպի Թուրքիա արտահանման աճ է գրանցվել է, և եթե այո, ապա ո՞ր ապրանքատեսակների հաշվին։  

Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից ի վեր: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ 

Թուրքիայից ապրանքների ներմուծումը կրճատվել է 

Պնդումը, թե վերջին երկու տարիներին Թուրքիայից ապրանքների ներմուծումը զգալիորեն կրճատվել է, ճիշտ է: Այդուհանդերձ, հատկանշական է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թ.-ի դեկտեմբերի 31-ից, գործադիրի որոշմամբ, արգելվեց թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծումը՝ հաշվի առնելով պատերազմի ընթացքում Անկարայի անթաքույց աջակցությունը Բաքվին։ 2021-ի դեկտեմբերից կառավարությունը վերացրեց թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը։  

Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ եթե 2018-ին Թուրքիայից ներկրվել է մոտ $162 մլն ապրանք, ապա 2019-ին այդ թիվը կազմել է $150 մլն։ 2020-ից թուրքական ապրանքների ներկրումը կտրուկ կրճատվել է՝ դառնալով $99 մլն, 2021-ին՝ արդեն $33 մլն։ 2022 թվականի առաջին կիսամյակին արդեն Թուրքիայից ապրանքների ներմուծումը աճ է արձանագրել, սակայն ոչ նախկին տեմպերով․ 6 ամսում շուրջ $34 մլն-ի ապրանք է ներմուծվել։  

Եթե դիտարկենք թուրքական ծագման ապրանքների ներկրումը, ապա այն ևս կրճատվել է։ 2018-ին ներկրվել է մոտ 252,5 մլն դոլարի թուրքական ապրանք, 2019-ին՝ 268 մլն,  2020 թ.-ին՝ 231,5 մլն, 2021-ին՝ 73 մլն։ 2022 թ.-ի առաջին կիսամյակում ներկրվել է 98 մլն դոլարի թուրքական ծագման արտադրանք։ 

Թուրքիա արտահանման աննախադեպ աճ կա 

Այս տարվա առաջին կիսամյակում կտրուկ աճել են Հայաստանից Թուրքիա ապրանքների արտահանման ծավալները։ Ըստ ԱՎԿ-ի՝ 2022-ի առաջին վեց ամիսներին Հայաստանից միայն 20․5 մլն դոլարի ապրանք է արտահանվել Թուրքիա, ինչն աննախադեպ է։ 2021-ին արտահանվել էր ընդամենը $443 հազարի ապրանք, 2020-ին՝ 500 հազար, 2019-ին՝ $2․2 մլն, 2018-ին՝ $2․5 մլն։ 

Ոսկին՝ հիմնական արտահանվող ապրանք 

Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների՝ Հայաստանից 2022 թ․-ի առաջին կիսամյակում Թուրքիա է արտահանվել 353․1 կգ անմշակ ոսկի կամ ոսկու փոշի, ընդհանուր 20 մլն 167 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ։ Մինչ այդ Թուրքիա ոսկի չի արտահանվել, և հենց ոսկու շնորհիվ էլ արձանագրվել է արտահանման նման աճը։ Բացի այդ, Թուրքիա է արտահանվել $115,400-ի խոշոր եղջերավոր անասունի կաշի և այլ ապրանքներ, որոնց կշիռը Թուրքիա արտահանվող ապրանքների մեջ չնչին է:

Հայաստանից արտահանվող և ներկրվող անմշակ ոսկին 

ՀՀ-ից, ընդհանուր առմամբ, 2022 թ․-ի առաջին կիսամյակում արտահանվել է 2514․8 կգ ոսկու փոշի, որի արժեքը կազմել է 93 մլն 929,700 դոլար։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում Հայաստանից 1428․5կգ անմշակ ոսկի է արտահանվել՝ 53 մլն 653,700  դոլար արժողությամբ։ 

2022 թ․-ի առաջին կիսամյակում երկիր է ներկրվել 692․2 կգ անմշակ ոսկի՝ 37 մլն 915․4 հազար դոլար արժողությամբ, գրեթե նույնչափ էլ 2021-ի առաջին կիսամյակին է ներկրվել՝  640․5 կգ՝ $36 917․8-ի։ 

Այսինքն՝ այս տարվա առաջին վեց ամսում Հայաստանից արտահանվող անմշակ ոսկու քանակը կազմել է 1822․6 կգ։ 

Նշենք, որ Հայաստանից նաև արտահանվում է կիսամշակ ոսկի, որը հետագայում վերջնական մշակման է ենթարկվում տարբեր երկրներում։ 

Հայկական ոսկու շուկաները փոխվել են

Այսպիսով՝ 2022 թ.-ի առաջին կիսամյակում անմշակ ոսկի արտահանվել է 3 երկիր՝ Միացյալ Արաբական Էմիրություններ, Հնդկաստան և Թուրքիա։ 

Թուրքիա, ինչպես նշեցինք, արտահանվել է 20 մլն 167 հազար դոլար արժողությամբ 353․1 կգ անմշակ ոսկի։

Միացյալ Արաբական Էմիրություններ արտահանվել է 63․7 կգ անմշակ ոսկի՝ 3 մլն 703,000 դոլարի։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ևս նույն քանակն է արտահանվել՝ 67․9 կգ՝ 3,262,900 դոլարի։  

Հնդկաստան է արտահանվել 2090կգ՝ 69 մլն 541,300 դոլարի։ Նախորդ տարի՝ 1358 կգ՝ 50 մլն 240,300 դոլարի։   

Նշենք, որ 2017 թվականից հայկական ոսկու ամենախոշոր գնորդը Շվեյցարիան էր, մինչ այդ՝ Կանադան, 2020 թվականից արտահանման նոր խոշոր ուղղություններ էին հայտնվել՝ Հնդկաստանը և ԱՄԷ-ն: 2022-ից ոչ Շվեյցարիա և ոչ էլ Կանադա ոսկի չի արտահանվել, փոխարենը նոր շուկա է բացվել դեպի Թուրքիա։ 

Նելլի Լազարյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` արտահանումՀայաստան-Թուրքիաոսկի

Հարակից հոդվածներ

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուբինյան-Քըլըչ հանդիպումների ժամանակագրությունն ու դրանց արդյունքները․ հայ-թուրքական երկխոսություն

11:21, 31 Հլս, 2024

Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարա-Ալիջան անցակետում, երկու տարվա դադարից հետո տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի...

ՌԴ-ից պարենի ներմուծումը դանդաղել է, Ուկրաինայից՝ դադարել․ հակամարտող երկրների դերը ՀՀ պարենային շուկայում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՌԴ-ից պարենի ներմուծումը դանդաղել է, Ուկրաինայից՝ դադարել․ հակամարտող երկրների դերը ՀՀ պարենային շուկայում

18:26, 16 Մրտ, 2022

Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հայաստանյան մեդիայում և փորձագիտական շրջանակներում պարբերաբար քննարկվում է ՀՀ տնտեսության վրա...

Արտահանումը չի գերազանցում ներմուծումը․ Հանրայինի մանիպուլյացիան
Մանիպուլյատիվ

Արտահանումը չի գերազանցում ներմուծումը․ Հանրայինի մանիպուլյացիան

14:10, 6 Հլս, 2021

Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հուլիսի 5-ի երեկոյան թողարկման ժամանակ հաղորդավարը հայտարարել է, որ այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում ապրանքների արտահանման...

Տոկոսներ ավել-պակաս․ միրգ-բանջարեղենի մասին վարչապետի գրառումը ճիշտ է, բայց մասամբ
Մեծամասամբ ճիշտ

Տոկոսներ ավել-պակաս․ միրգ-բանջարեղենի մասին վարչապետի գրառումը ճիշտ է, բայց մասամբ

15:52, 14 Սպտ, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել՝ հայտնելով, որ չնայած Covid-19 համավարակին՝ մի քանի ապրանքախմբերի արտահանման...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens